Հուլիսյան միապետության շրշանում՝ ակադեմիական կլասիցիզմի պաշտոնական արվեստի դոգմատիզմի և վերացական ռացիոնալիզմի դեմ համառ պայքարում։ Ռոմանտիկ, դպրոցի հիմնադիրը Թ․ ժերիկոն էր․ 1820-ական թվականներից դպրոցի գլխ․ դեմքն է դարձել է․ Դելակրուան։ Նրանց հարել են Ա․ Դ․ Դեկանը, բնանկարիչներ ժ․ Միշելն ու Պ․ Ցոլեն, քանդակագործներ Պ․ ժ․ Դավիդ դ’Անժեն, Ա․ Լ․ Բարին և Ֆ․ Ռյուդը։ Մերժելով ներկա ժամանակի ողջ սովորականն ու քարացածը, դիմելով արդի պատմության միայն բարձրակետային, սուր դրամատիկ պահերին, ֆրանս․ ռոմանտիկները թեմաներ և սյուժեներ են քաղել պատմ․ անցյալից, լեգենդներից և բանահյուսությունից, Արևելքի էկզոտիկ կյանքից, Դանթեի, Շեքսպիրի, Բայրոնի, Դյոթեի երկերից։ Ռոմանտիկների համար դիմանկարում գլխավորը վառ անհատականության, մարդու լարված հոգևոր կյանքի, հպանցիկ զգացումների դրսևորումն Էր։ Մարդկային կրքերի արձագանք է եղել նաև ռոմանտիկ, բնանկարը, որի մեջ ընդգծվել է բնության տարերքի հզորությունը։ Կլասիցիստական «բնության ընդօրինակմանը» և անտիկ նմուշներին հետևելուն նրանք հակադրել են իրականության կերպարանափոխումը, նոր, գեղեցիկ և ճշմարիտ իրականություն ստեղծող արվեստագետի ստեղծագործական ակտիվությունը։ Ի հակակշիռ կլասիցիզմի, ռոմանտիկները բուռն շարժման մեջ միավորելով ձևերը և դիմելով ծավալատարածական սուր Էֆեկտների՝ կոմպոզիցիային հաղորդել են առավել դինամիկա, կիրառել լույսի և ստվերի հակադրությունների, տաք և սառը տոների վրա հիմնված վառ, հագեցած կոլորիտ, պայծառ ու թեթև, հաճախ ընդհանրացված նկարելակերպ։ Ֆրանս, ռոմանտիկները գրաֆիկայի արվեստը դարձրել են առավել մասսայական, ստեղծելով վիմագրության և գրքի փայտագրության նոր, ճկուն ձևեր։ Ռոմանտիկ․ դպրոցի հետ է կապված նաև խոշոր գրաֆիկ–ծաղրանկարիչ Օ․ Դոմիեի արվեստը, որի գեղանկարչության վրա ուժեղ կերպով ազդել է Ռ․։ Ամբողշության մեջ Ռ–ին ներհատուկ բարձր իդեալների և սովորական կյանքի միշև եղած անջրպետը, առօրյայից հեռու երևույթների իդեալականացումը, աշխարհընկալման ընդգծված անհատապաշտությունը, մոտիվների թատերայնացման հակումը ոչ սակավ հանգեցրել են ողբերգական հոռետեսության, միջնադարի ջատագովության, կերպարների ծայրահեղ սուբյեկտիվ գուներանգման, երբեմն՝ միապետության և կրոնի բացահայտ պաշտամունքի, ազդել նաև Ռ–ի նկատմամբ թշնամական դիրքում գտնվող ուշ կլասիցիզմի պարագլուխ ժ․ Օ․ Դ․ Էնգրի և նրա աշակերտների (Թ․ Շասսերիո և ուրիշներ) վրա։ Բազմաթիվ են եղել նաև «ոսկե միջինին» հետևող և ռոմանտիկ․ սկզբունքները էկլեկտիկորեն ակադեմիզմի հետ միավորող արվեստագետները (Պ․ Դելառոշ, Օ․ Վեռնե, է․ Մեսոնիե և ուրիշներ)։ Ռ․ տարբեր կերպ է արտահայտվել ֆրանս․ ռեալիզմի ներկայացուցիչներ Կ․ Կորոյի, Թ․ Ռուսսոյի բարբիզոնի դպրոցի վարպետների, Դ․ Կուրբեի, ժ․ Ֆ․ Միլլեի, է․ Մանեի, քանդակագործ ժ․ Բ․ Կարպոյի վաղ շրջանի գործերում։ Ռ–ին երբեմն ներհատուկ միստիցիզմն ու բարդ այլաբանությունը տեղ են գտել սիմվոլիզմում (Դ․ Մորո և ուրիշներ)։ Ռ–ի բնորոշ գծերը վերստին դրսևորվել են պոստիմպրեսիոնիզմի նեոռոմանտիկական միտումներում։ Առավել բարդ ու հակասական է եղել Ռ–ի զարգացումը Դերմանիայում։ Դերմ․ վաղ Ռ․ հիմնականում կապված էր դիմանկարի, այլաբանական կոմպոզիցիաների (Ֆ․ Օ․ Ռունգե) և բնանկարի (ավստրիացի Յո․ Ա․ Կոխ և Կ․ Դ․ Ֆրիդրիխ) ժանրերում որոնումների հետ։ Կրոնական–նահապետական ուղղվածություն է ունեցել նազովրեցիների արվեստը։ Ռ–ին բավականին մոտ դյուսել-դորֆյան դպրոցի արվեստագետներին (Ա․ Ռետել, Վ․ Շադով, Կ․ Ֆ․ Զոն, Թ․ Հիլդեբրանդ և ուրիշներ) բնորոշ է մակերեսային սենտիմենտալությունը և ուշագրավ սյուժեն։ Ռ–ի ազդեցությունը նկատելի է նաև բիդերմայերի ներկայացուցիչների արվեստում։ Ուշ գերմ․ Ռ․ ընկալելով նատուր աչիդ մի, ապա և <մոդեռնի> գծերը, XIX դ․ վերջին շաղկապվել է սիմվոփզմին (շվեյցարացի Ա․ Բյոկլին, Ֆ․ ֆոն Շտուկ և Մ․ Քլինգեր)։ Անգլիայում XIX դ․ 1-ին կեսին աչքի են ընկել Զ․ Կոնստեբլի և Ռ․ Բոնինգտոնի ինքնատիպ բնանկարները, ռոմանտիկ ֆանտաստիկայով, նոր (ապագա իմպրեսիոնիզմին մոտ) արտահայտչամիջոցների որոնումներով՝ Ու․ Թյոռների բնապատկերները։ Պրեոաֆայելիտների ուշ ռոմանտիկ շարժումը ազդել է ինչպես Ու․ Մորրիսի սոցիալապես գիտակցված ստեղծագործության, այնպես էլ Ֆ․ Ուոթսի միստիկ–սիմվոլիստական գեղանկարչության և «մոդեռն» ոճի (Օ․ Բյորդսլի և ուրիշներ) կազմավորման վրա։ Ռոմանտիկ, բնանկարչությունը զարգացել է նաև ԱՄՆ–ում ու այլ երկրներում, իսկ որտեղ զարթնել են ազգ․ ազատագրության գաղափարները, Ռ–ի հիմնական բովանդակությունն են կազմել ազգ․ մշակույթի, ժող․ կենցաղի և ազատագր․ պայքարի թեմաները [Դ․ Վապպերս, Լ․ Դալլե (Բելգիա), Ֆ․ Հայես, Դ․ Մորելլի (Իտալիա), Դ․ Ա․ Աիկեյրա (Պորտուգալիա), Ցո․ Մանես և Ցո․ Նավրատիլ (Չեխիա), Մ․ Բարաբաշ և Վ․ Մաղարաս (Հունգարիա), Ա․ Օռլովսկի, Պ․ Միխալովսկի և ուշ ռոմանտիկ Յա․ Մատեյկո (Լեհաստան)]։ Ռուսաստանում Ռ․ բնորոշ է Օ․ Ա․ Կիպրենսկու մի շարք դիմանկարներին, Ֆ․ Պ․ Տոլստոյի մի քանի աշխատանքներին։ Ռ․ էական ազդեցություն է գործել ռուս, բնանկարչության կազմավորման վրա (Ս․ Ֆ․ Շչեդրինի, Մ․ Ի․ Լեբեդևի և հատկապես Մ․ Ն․ Վորոբյովի և Հ․ Կ․ Այվազովսկու ստեղծագործությունը)։ Ռ–ի գծերը հակասականորեն միահյուսվել են ակադեմիական կլասիցիզմին Կ․ Պ․ Բրյուլլովի և Ֆ․ Ա․ Բրունիի երփնագրերում։ XIX դ․ 2-րդ կեսին Ռ–ի միտումները նկատելի են միայն Ն․ Ն․ Դեի կրոնական–ռոմանտիկ գործերում և Ա․ Ի․ Կուինջիի բնանկարներում։
Պատկերազարդումները տես 672–673-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XI և 705-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Սարինյաե Ս․, Հայկական ռոմանտիզմ, Ե․, 1966։ Ջրբաշյան էդ․, Գրականության տեսություն, 5-րդ վերամշկ․ և լրց․ հրտ․, Ե․, 1980։ Соллертин-ский И․, Романтизм, его общая и музыкальная эстетика, в его кн․։ Музыкальноисторические этюды, Л-* 1956; Гуковский Г․ А․, Пушкин и русские романтики, М․, 1965; Ванслов В- В․, Эстетика романтизма, М․, 1966; Проблемы романтизма, Сб․ ст․, в․ 1–2, М․, 1967-71; Берковский Н․ Я․, Романтизм в Германии, Л․, 1973; История романтизма в русской литеатуре, [т․ 1–2], М․, 1979; Литературные манифесты западноевропейских рамантиков, М․, 1980; Вентури Л․, Художники нового времени, пер․ с итал․, М․, 1956; История русского искусства, т․ 8, кн․ 1–2, М․, 1963-64; Всеобщая история искусств, т․ 5, М․, 1964․
ՌՈՄԱՆՅԵՄԵՆՏ (անգլ․ roman cement, բառացի՝ հռոմեական ցեմենտ), տես Ցեմենտ:
ՌՈՄԲԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ստորին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է երեք հատուկ ուղղություններով, որոնք համընկնում են երկրորդ կարգի առանցքի կամ համաչափության հարթությունների նկատմամբ տարված նորմալների հետ։ Ռ․ հ–ին են պատկանում համաչափության 3 տեսակ (ռոմբա–բուրգային – mm, ռոմբա–տետրաէդրային–222, ռոմբա–երկբուրգային – mmm)։ Ռ․ հ–ի բյուրեղներին հատուկ է ուղղանկյուն կոորդինատային համակարգը, որի առանցքները համընկնում են բյուրեղի հատուկ ուղղությունների հետ։ Բյուրեղացանցի պարամետրերն են՝ ձփհփօ․, a=0=7=90°։
ՌՈՄԲԵՐԳ (Romberg) Բեռնհարդ (1767–1841), գերմանացի թավջութակահար և կոմպոզիտոր։ 1790–93-ին ծառայել է Բոննի պալատական կապելլայում, Ֆ․ Ռիսի, Անդրեաս Ռ–ի և Լ․ Բեթհովենի հետ նվագել միևնույն կվարտետում։ 1801–02-ին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1805–06-ին և 1816–19-ին Բեռլինի պալատական կապելլայի մենակատար։ Ռ–ի համերգային–կատարողական գործունեությունը շատ բանով նպաստել է թավջութակի՝ որպես մենակատարող գործիքի մասսայականացմանը, նշանավոր ել գործիքը նվազելու տեխնիկայի զարգացման նոր աստիճան։ Որպես կոմպոզիտոր Ռ․ վաղ ռոմանտիկական ոճի ներկայացուցիչ է։ Մանկավարժական պրակտիկայում իրենց նշանակությունը պահպանել են Ռ–ի թավջութակի ստեղծագործությունները, ինչպես և «МёЬЬоёе de violoncelle» ձեռնարկը (հրտ․ 1840)։
ՌՈՄԵՆ (Romains), ժյուլ (Լուի Ֆարիգուլ, Farigoule, 1885–1972), ֆրանսիացի գրող։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1946)։ Ավարտել է Փարիզի բարձրագույն Նորմալ դպրոցը (1906)։ Գրական ասպարեզ է մտել որպես բանաստեղծ («Մարդկանց հոգին», 1904, «Միաբան կյանքը», 1908, ժողովածուներ)։ Եղել է ունանիմիզմ հոսանքի ղեկավարը, «ունանիմիստական զգացումներն ու պոեզիան» (1905) մանիֆեստի հեղինակը։ 20-ական թթ․ ստեղծել է գրոտեսկային ֆարսեր («Կնոք կամ Բժշկության հաղթանակը», 1924, բեմ․ 1923, կինովեպ «Դոնոգոո–Տոնկա»,