Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դրումը, նորարարական կոնստրուկտիվ հնարքների (օրինակ, մետաղական ծածկեր) կիրառումը։ Ռ-ի գործերում արտացոլվել են 1812-ի Հայրենական պատերազմի հաղթանակի գաղափարները։ Ռ․ կառուցել է նաև Պավլովսկում՝ պալատի գրադարանը (1822–24) և Նիկոլաեյան դարպասը (1826), ՆովգորոդոսՐ Ցուրևի մենաստանի զանգակատունը (1838–41), ՊետերբուրգոսՐ Ձմեռային պալատում ձևավորել է 1812-ի Հայրենական պատերազմի սյունասրահը (1826, 1837-ի հրդեհից հետո վերականգնել է Վ․ Պ․ Ստասովե)։

ՌՈՍՍԻ ԾՈՎ (Ross Sea), խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի մոտ։ Գտնվում է Աղեր և Կոլբեկ հրվանդանների միջև։ Մակերեսը 435 հզ․ կմ² է, խորությունը՝ մինչև 2972 մ։ Ափերը լեռնոտ են, խիստ կտրտված։ Ծովի հվ․ մասը ծածկված է Ռոսսի մայրցամաքային ծանծաղուտի սառցադաշտով, հս․ մասը՝ լողացող սառույցներով։ Շատ կան սառցասարեր։ Ջրի միջին տարեկան ջերմաստիճանը ցածր է – 1°Շ–ից։ Աղիությունը 33,75–34,4°/օօ է։ Հոսանքների շրջապտույտներն ունեն ժամացույցի սլաքի ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ 1 մ։ Կան փոկեր, կետեր։ Անվանվել է ի պատիվ Զ․ Ք, Ռոսսի։

ՌՈՍՍԻ ՇԵԼՖԱՅԻՆ ՍԱՌՑԱԴԱՇՏ (Ross Shelf Ice), ամենամեծ շելֆային սառցադաշտը Անտարկտիդայում։ Տարածությունը 527 հզ․ կմ2 է, ձգվածությունը՝ հվ–ից հս․ մոտ 850 կմ, արլ–ից արմ․՝ մոտ 1000 կմ, բարձրությունը՝ մոտ 60 մ։ Հս–ում առաջացնում է անջրպետ 50 մ բարձրությամբ, որն ուղղաձիգ իջնում է Ռոսսի ծովի մեջ։ Սառցի հաստությունը արտաքին ծայրամասերում 150–200 մ է, թիկունքային մասում՝ մինչև 700 մ։ Տարեկան շարժման միջին արագությունը արլ․ կեսինը 800 մ է, արմ–ինը՝ 1500 մ՝․ Հայտնագործել է Ջ․ Ք․ Ռոսսի անգլ․ արշավախումբը, 1841-ին։ Սկզբում կոչվել է Ռոսսի անջրպետ, 1929–59-ին Ռ․ շ․ ս–ի վրա ընդմիջումներով եղել է ամերիկյան անտարկտիկական Լիթլ–Ամերիկա արշավախմբի բազան։

ՌՈՍՍԻՆԻ (Rossini) Ջոակինո Անտոնիո [29․2․1792, Պեզարո–13․11․1868, Պասսի, Փարիզի մոտ (1887-ին աճյունը տեղափոխվել է Ֆլորենցիա)], իտալացի կոմպոզիտոր։ Ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Սիստեմատիկ երաժշտ․ կրթություն ստացել է Բոլոնիայի երաժշտ․ լիցեյում (1806–10)։ 1806-ից Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ։ Որպես օպերային կոմպոզիտոր հանդես է եկել 1810-ից («Ամուսնության մուրհակ», Վենետիկ), արժանացել լայն ճանաչման։ Պայմանագրերով կապված լինելով Բոլոնիայի, Վենեսյիկի և այլ քաղաքների անտրեպրենյորների հետ, տարեկան ստեղծել է մի քանի երաժշտ․–դրամատիկական գործ։ «Մետաքսե սանդուղք» (1812, Վենետիկ), «Փորձաքար» (1812, Միլան) և այլ օպերաներում ձևավորվել է Ռ–ի ստեղծագործական անհատականությունը։ «Տանկրեդ» սերիա–օպերայում և «Իտալուհին Ալժիրում» բուֆֆ–օպերայում (երկուսն էլ՝ 1813) դրսևորվել են Ռ–ի ռեֆորմատորական միտումները, օպերաներին տվել է ժամանակակից հերոսականհայրենասիրական հնչողոլթյուն, կիրառել նոր արտահայտչամիջոցներ։ Ավստ․ լծի դեմ իտալ․ ժողովրդի ազգային–ազատագրական շարժման պայմաններում Ռ–ի օպերաները խանդավառությամբ են ընդունվել։ 1815-ին Բոլոնիայի հայրենասերների խնդրանքով գրել է «Անկախության հիմն»-ը, որը կատարվել է իր իսկ ղեկավարությամբ։ Նեապոլի համար գրված մի շարք օպերաներում (1815–22, հիմնականում՝ «Սան Կարլո» թատրոնի համար)՝ «Օթելլո» (ըստ Շեքսպիրի, 1816), «Մովսեսը Եգիպտոսում» (1818), «Մուհամմեդ II» (ըստ Վոլտերի ողբերգության, 1820), «Զելմիրա» (1822), ձգտել է պաթետիկ ոճի սերիա–օպերան վերակառուցել ժող–հերոսականի։ Այստեղից՝ անսամբլային-խմբերգային տեսարանների, երաժշտական միջանցիկ զարգացման գերակշռությունը։ Միաժամանակ աշխատել է բուֆֆ-օպերայի նորացման ուղղությամբ՝ այն հագեցնելով ռեալիստական բովանդակությամբ։ Ռ–ի երաժշտ․–կատակերգական տաղանդը մեծ փայլով է դրսևորվել «Աևիլյան սափրիչ» օպերայում (1816, Հռոմ, գրվել է ընդամենը 19–20 օրում), որը իտալ․ բուֆֆ–օպերայի գլուխգործոցներից է։ Կոմիկական օպերայի ժանրում ստեղծել է կենցաղային երաժշտ․ կատակերգություն («Մոխրոտը», 1817, Հռոմ), ռեալիստական երաժշտ․ դրամա («Գող կաչաղակը», 1817, Միլան)։ Ռ–ի ստեղծագործությանը բնորոշ է ժանրերի Փոխներթափանցումը․ կատակերգական օպերաներում՝ դրամատիկական, նույնիսկ ողբերգական իրավիճակներ, սերիա–օպերաներում՝ կենցաղային–ժանրային դրվագներ։ Ռ․ իր օպերաներում ազատորեն օգտագործել է իտալ․ ժող․ երգերի և պարերի ռիթմաինտոնացիաներ, կենցաղային երաժշտ․ ժանրեր, բելկանտոյի հարուստ հնարավորությունները։ 1823-ին Վենետիկում բեմադրվել է «Շամիրամ»-ը՝ Իտալիայի համար գրված Ռ–ի վերջին օպերան։ 1824-ից բնակվել է Փարիզում։ Եղել է Իտալ․ թատրոնի երաժշտ․ ղեկավար, 1826-ից՝ թագավորական կոմպոզիտոր և երգեցողության գլխավոր տեսուչ։ Ուսումնասիրելով ֆրանս․ օպերային արվեստը՝ վերամշակել է իր «Մուհամմեդ II» և «Մովսեսը Եգիպտոսում» օպերաները, ազդվել ֆրանս․ երաժշտ․ մշակույթից և ինքը ազդել Ֆրանսիայի օպերային կոմպոզիտորների վրա։ 1829-ին ստեղծել է իր վերջին՝ «Վիլհելմ Տել» օպերան, որը նշանակալի դեր է խաղացել մեծ օպերայի ժանրի զարգացման մեջ։ Դա Ռ–ի լավագույն ժող․–հերոսական օպերան է։ Մտեղծելով մոտ 40 օպերա, թողել է այդ ժանրը, հետագա տարիներին գրել դաշնամուրային, վոկալ մանրապատումներ, մեծ կտավի երկերից՝ «Մտաբատ մատեր» (1842), «Փոքր հանդիսավոր մեսսա» (1864)։ 1836–55-ին ապրել է Բոլոնիայում, Ֆլորենցիայում, ղեկավարել Բոլոնիայի երաժշտ․ լիցեյը։ 1855-ից կրկին բնակվել է Փարիզում։ Ռ–ի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է գործել օպերային արվեստի հետագա զարգացման վրա (Վ․ Բելլինի, Գ․ Դոնիցետտի, Զ․ Վերդի)։ Մեղեդիական անսպառ հարըստությունը, վառ բեմականությունը պայմանավորեցին Ռ–ի օպերաների հաջողությունը ողջ աշխարհում։

Գրկ․ Бронфин Е․ Փ․, Джоаккино Россини․ Жизнь и творчество в материалах и документах, М․, 1973; Radiciotti G․, Gioacchino Rossini․ Vita documentata, opere ed influenza su 1 ’arte, v․ 1–3, Tivoli, 1927–29․

ՌՈՍՏԱ, Ռոսիյսկոյե տելեգրաֆնոյե ագենտստվո (Российское телеграфное агентство – Ռուսական հեռագրական գործակալություն), սովետական պետության կենտր․ հեռագրական գործակալությունը 1918-ի սեպտեմբերից 1925-ի հուլիսը։ Ստեղծվել է Համամիութենական ԿԴԿ որոշմամբ։ 1920-ից ընդգրկվել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատին կից Գլխքաղլուսի կազմում։ 1922-ին Համամիութենական ԿԴԿ և ԺԿԽ դեկրետով ԿԴԿ կից հիմնադրվել է Ռուս, հեռագրական գործակալության կենտր․ տեղեկատու օրգանը, որը միավորել է բոլոր ինֆորմացիոն գործակալությունները (ներառյալ առետրական), արտգործժողկոմատի բյուրոները։ ՏԱՍՍ–ի կազմավորումից (1925) հետո ՌՈՍՏԱ–ն դարձավ ՌՍՖՍՀ–ի գործակալություն։ Լուծարքի է ենթարկվել 1935-ին՝ պարտականությունները հանձնելով ՏԱՍՍ–ին։ Տես նաև Հայկավռոսաա։

«ՌՈՍՏԱՄ ԶԱԼ», իրան, հերոսավեպի հայկ․ տարբերակ, <Շահնամե>-ի գլխ․ հերոսներից մեկի՝ Զալի որդի Ռռստամի վիպական շարքի պատումներ՝ հայ ժող․ բանավոր ավանդության մեջ։

«Ռ․ Զ․» հիմնական թեմատիկայով (Իրանի և Թուրանի միջև մղվող դարավոր կռիվներ) և հերոսների անուններով նույնանում է իրան․ «Շահնամե»-ին, իսկ առանձին միջադեպերի, վիպական մանրամասն երի, հայանուն հերոսների հա–