վելումներում՝ նրանից տարբերակվում է։ Հորինվել է «Շահնամե»-ի վիպական հենքի վրա, բայց և զգալապես ազդվել XI–XII դդ․ Ֆիրդուսու հետևողությամբ կազմված «Բարզունամե» և «Ֆերամորզնամե» պոեմների վիպական մոտիվներից։ Հավանաբար՝ հայերին է փոխանցվել քրդական բանավոր ավանդությունից, հայկ․ միջավայրում ենթարկվել զգալի վերամշակման, մասնակի տեղայնացման ու փոխակերպումների։ «Ռ․ Զ․»-ի վրա նկատելի է հայ վիպական ավանդության, մասնավորապես՝ <Սասնա ծռեր>–ի զորեղ ազդեցությունը։ Մի շարք մոտիվներ ու միջադեպեր, որոնք չկան «Շահնամե»-ում (Ռոստամի ձի ընտրելը, պապենական թուրն ստանալը, հարկահաններին պատժելը, երկյուղը թշնամու բանակի մեծությունից, ձիու քաջալերանքը ևն), «Ռ․ Զ․»-ի մեջ են մտել «Սասնա ծռեր»-ից։ Որոշ պատումներում Ռոստամի տոհմը ազգակից է Սասնա վիպական հերոսներին, եթե Սանասարից սերում են Մեծ Մհերը, Գավիթը» Փոքր Մհերը, ապա Բաղդասարից՝ Զալը, Ռոստամը և ուրիշներ։ Այլ պատումներում իրան, վեպի հերոսներն անմիջապես սերում են Մեծ Մհերից, որի որդին է Ռոստամ Զալը, կամ էլ՝ Զալը Մսանա քաղաքի տերն է, Գավիթը՝ նրա եղբայրը, Բուրզեն՝ Դավթի որդին, իսկ Հովանը՝ Բուրզեի հորեղբայրը։ Այս ազդեցությունը հետևանք է նաև այն իրողության, որ «Ռ․ Զ․»-ի շատ վիպասացներ իմացել և պատմել են «Սասնա ծռերը»։
«Ռ․ Զ․» տարածված է եղել Արևմտյան Հայաստանում (Մոկս, Շատախ, Վան), պարսկահայերի (Մակու) և Ալաշկերտից ու Բայազետից գաղթած հայերի միջավայրում։ Սկսած 1880 թթ․ «Ռ․ Զ․»-ի պատումները գրառել և հրատարակել են հայ անվանի բանահավաքներ Գ․ Սրվանձտյանցը, Ե․ Լալայանը, Ս․ Հայկոլնին և ուրիշներ, շարունակում են գրառվել նաև մեր օրերում։
Գրկ․ Խալաթյանց Բ․, Իրանի հերոսները հայ ժողովրդի մեջ, Փարիզ, 1901։ Հովսեփյան Գ․, Ռոստամ Զալ, Թ․, 1905։ Ռոսաամ Զալ (խմբ․ և առաջաբանը Մելիք-Օհանջանյան Կ․), տես Ֆիրդուսի, [ժող․], Ե․, 1934։ Ս․ Հարությունյան
ՌՈՍՏԱՆ (Rostand) էդմոն (1868–1918), ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1901)։ Կրթությամբ իրավաբան։ Գրական ասպարեզ է իջել «Մուսայի չարաճճիություններ» բանաստեղծությունների ժողովածուով (1890), որին հաջորդել է «Ռոմանտիկները» (բեմ․ և հրտ․ 1894) կատակերգությունը։ Նրա «Հեռավոր իշխանուհին» (բեմ․ և հրտ․ 1895), «Արծվիկ» (բեմ․ և հրտ․ 1900) և այլ պիեսներ երևան գալուց հետո անմիջապես մտել են աշխարհի թատրոնների խաղացանկը։ Սակայն հեղինակին համաշխարհային փառք է բերել «Սիրանո դը Բերժըրակ» (բեմ․ 1897, հրտ․ 1898, հայ․ հրտ․ 1951) պիեսը, որը թարգմանված է բազմաթիվ լեզուներով։ Դրամատուրգն իր հերոսին օժտել է ուժեղ զգացմունքներով, դրանք արտահայտելով ռոմանտիկ հանդիսավորությամբ։ Այստեղ վեհ սիրո թեման միահյուսվել է հայրենասիրության թեմային։ Ռ–ի պիեսների մեծ մասի նյութը պատմ․ է կամ առասպելական, գլխ․ հերոսները բանաստեղծական բարդ, դյուրաբեկ անձնավորություններ են, որ չեն ուզում և չեն կարոդ հաշտվել ճղճիմ, որոշ իրականության հետ, աշխարհից հեռանում են պարտված, բայց հավատարիմ իրենց գաղափարներին։ Այդ պիեսները գրված են դյուրասահ, երաժշտ․ չափածոյով, ունեն ճոխ Լեզու։ Նախասովետական հայ բեմում բազմիցս ներկայացվել է Ռ–ի «Արծվիկը», որի փայլուն դերակատարն է եղել Սիրանույշը։ Լ․ Սամվելյան
ՌՈՍՏՈԿ (Rostock), քաղաք ԳԴՀ–ում, Բալթիկ ծովի աֆին։ Ռոստոկ օկրուգի վարչական կենտրոնն է։ 207,3 հզ․ բն․ (1979)։ ԳԴՀ գլխավոր ծովային նավահանգիստն է, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց, Ռոստոկ-Շվեդտ նավթամուղի սկզբնակետը։ Ունի օդանավակայան։ Կան նավաշինություն, նավանորոգում, դիզել–մոտորների գործարան, ձկան կոմբինատ և այլ ձեռնարկություններ։ Ունի համալսարան (1419), ծովային ձկնորսության ինստ․, երաժշտական բարձրագույն դպրոց, XIII – XV դդ․ ճարտ․ հուշարձաններ։
ՌՈՍՏՈՄՅԱՆ Ապավեն Վասիլի [1905, գ․ Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Բոլնիսի շրջանի խաչեն գյուղ)–18․1․1945, ք․ ժարկի (Լեհաստանում)], Սովետական Միության հերոս (10․4․1945, ետմահու), ավագ սերժանտ։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Հայրենական պատերազմի առաջին օրերից կռվել է Ուկր․ III, ապա՝ Ուկր․ I ռազմաճակատների զորքերի կազմում, մասնակցել Լեհաստանի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է լեհ․ ժարկի քաղաքի ազատագրման ժամանակ՝ 1945-ի հունվարի 18-ին ցուցաբերած անձնազոհության համար (կրծքով փակել է թշնամու գնդացրի հրակնատը)։
ՌՈՍՏՈՄՅԱՆ Գավիթ Հարությունի [1820, Թիֆլիս –16(28)․10․1869, Բաքու], բժիշկ, հասարակական գործիչ։ Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետն ավարտելուց (1842) հետո աշխատել է Նուխիի գավառում, 1843-ին տեղափոխվելով Շամախիի գավառ՝ հաջողությամբ պայքարել է այդ շրջանու մտարածված տարափոխիկ հիվանդությունների (խոլերա) դեմ։ 1849-ից՝ Շամախիի (1859-ից՝ Բաքվի) նահանգային բժշկի օգնական, 1864-ից մինչև կյանքի վերջը՝ նահանգային բժիշկ։ Մասնակցել է Բաքվի հայոց մարդասիրական ընկերության (տես Մարդասիրական ընկերություն) հիմնադրմանը, եղել դրա նախագահն ու գանձապահը։ Բժշկ․ և հասարակական աշխատանքին զուգընթաց, զբաղվել է նաև գրական–գիտական գործունեությամբ։ Ռ–ի «Տեղագրութիւն Բաքուայ» ուսումնասիրությունը («Կովկաս», 1847, N 7) նվիրված է Բաքվի պատմությանը, աշխարհագրությանը և բնական հարստություններին, քաղաքի բժշկասանիտարական պրոբլեմներին։ 1862-ին Թիֆլիսում լույս տեսած «Հասարակաց բժշկականութիւն» աշխատության մեջ արծարծել է տարափոխիկ հիվանդությունների դեմ պայքարելու, մարդու և բնության փոխհարաբերության հարցեր, անդրադարձել մարդու կյանքում ջրի դերին։
Գրկ․ Փարսադանյան Ռ․, Հայ բժշկության պատմությունից, Ե․, 1958։ Оганесян Л․ А․, История медицины в Армении, т․ 4, Е․, 1947․ Գ․ Սարգսյան
ՌՈՍՏՈՄՅԱՆ Կորյուն Եզեկի [ծն․ 16․4․1918, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)], գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման բնագավառի հայ սովետական գիտնական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1967)։ ՄՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխ․ ինստ–ը (1946)։ 1956 – 1960-ին եղել է ՀՍՍՀ անասնապահության, ապա ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ների բաժնի, 1960–66-ին՝ Երևանի անասնաբուծ․-անասնաբուժ․ ինստ–ի գյուղատնտ․ արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման, 1966–79-ին՝ էլեկտրատեխնիկայի ամբիոնների վարիչ։ 1979-ից Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են էլեկտրաէներգիայի արտադրման, բաշխման և գյուղատնտեսության մեջ կիրառելու հարցերին։ Ստեղծել է նոր ավտոմատ փոխադրամիջոցներ անասնապահական ֆերմաների համար, որոնք լայնորեն կիրառվում են ՍՍՀՄ տարբեր գոտիներում։ Ռ․ մշակել է մաթեմատիկական մոդելավորման կիրառման մեթոդիկա՝ գյուղատնտ․ բարդ համակարգերի (գյուղատնտ․ համալիրներ, կաթի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ) ֆունկցիոնալ դինամիկայի հետազոտման համար։ Ռ․ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի պետ․ կոմիտեի էներգիայի ու էլեկտրիֆիկացման, Լենինի անվ․ ՀամԳԳԱ և դրա Անդրկովկասի բաժանմունքի, ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության գլխավոր վարչության և այլ գիտ․ խորհուրդների անդամ է։
Երկ․ Փոխադրական աշխատանքների հոսքային գծերը անասնապահական ֆերմաներում, Ե․, 1962։
ՌՈՍՏՈՄՅԱՆ (Ռուստամյան) Վարդգես Արշակի (ծն․ 1908, գ․ Ալիղամար, Սուրմալոփ գավառում), Սովետական Միության հերոս (24․3․1945), ավագ սերժանտ։ 1942-ին զորակոչվել է կարմիր բանակ, 89-րդ Հայկ․ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել Գրոզնու շրջանում մղված պաշտպանական մարտերին, Կովկասի, Ղրիմի, Բելոռուսիայի, Լեհաստանի ազատագրմանը, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլը ազատագրելիս Գորնայա բարձունքի գրոհման