Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղաքներում առաջացան կաշվի և այլ ձեռնարկություններ։ XVIII դ․ կեսին չուվաշները ենթարկվեցին բռնի քրիստոնեացման։ XVIII դ․ սկզբին Չ․ Կազանի և Նիժնի Նովգորոդի, 1775-ի ռեֆորմից հետո Կազանի և Սիմբիրսկի նահանգների կազմում էր։ Չուվաշները ակտիվորեն մասնակցեցին Ս․ Ռազինի (1670–71-ի) և Ե․ Պուգաչովի (1773–75-ի) գլխավորած գյուղացիական պատերազմներին։ 1837–41-ին անցկացրած, այսպես կոչված, Կիսելյովի ռեֆորմին (որն ավելի էր խորացնում ֆեոդ, ճնշումը) ի պատասխան, Չ–ում տեղի ունեցան գյուղացիական հուզումներ, որոնք 1842-ին վերաճեցին ապստամբության (մասնակցեց 10 հզ․ մարդ), սակայն ապստամբությունը ճնշվեց։

XIX դ․ կեսին երկրամասում գործում էին շուրջ 15 մանուֆակտուրա, 150 արդ․ մանր ձեռնարկություն։ ճորտատիրական իրավունքի վերացումից հետո Չ–ում կապիտալիզմի զարգացումն ընթանում էր ավելի դանդաղ, քան Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Բայց XIXդ․ վերջին –XX դ․ սկզբին արդեն որոշ չափով զարգացել էր կապիտալիստական ֆաբրիկագործարանային արտադրությունը։

1902–04-ին Չ–ում ստեղծվել են առաջին մարքսիստական խմբակները։ 1905– 1907-ի հեղափոխության ժամանակ որոշ տեղերում գործել են բոլշևիկյան խմբակներ, ստեղծվել է միացյալ ս–դ․ խումբ, տեղի են ունեցել բանվ․ խոշոր գործադուլներ, գյուղացիների զինված ելույթներ։ Կապիտալիզմի զարգացումը, ռուսների (և այլ ժողովուրդների) հետ շփումը նպաստեցին չուվաշների նյութական և հոգևոր մշակույթի բարձրացմանը․ XIX դ. վերջին չուվաշների համար բացվեցին դպրոցներ, մշակվեց այբուբենը ևն։ Լուսավորական գործի զարգացման մեջ մեծ է Սիմբիրսկի նահանգի ժող․ ուսումնարանների տեսուչ Ի․ Ն․ ուԱւսԱովի և Կազանի ուս․ օկրուգի չուվաշ, դպրոցների տեսուչ Ի․ 6ա․ Ցակովլևի վաստակը։ 1917-ին, Փետրվարյան հեղափոխությունից հետո, Չ–ում առաջացան սովետներ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սկսվեց Չ–ի պատմության նոր դարաշրջան։ 1917-ի հոկտ․ 30-ին (նոյեմբ․ 12-ին) սովետական իշխանություն հաստատվեց Չեբոքսարիում, նոյեմբերին՝ Ցադրինում, 1918-ի հունվարին՝ Ալաաիրոււք և ապա՝ Չ–ի մնացած շրջաններում։ 1918–20-ի քաղաքացիական պատերազմի տարիներին Չ–ի աշխատավորները մարտնչել են սպիտակգվարդիականների և օտարերկրյա ինտերվենտների դեմ, օգնել կարմիր բանակին պարենով, հանդերձանքով․ Չ–ից էր քաղաքացիական պատերազմի հերոս Վ․ Չապաեը։ 1920-ի հունիսի 24-ին Վ․ Ի․ Լենինը և Մ․ Ի․ Կալինինը ստորագրեցին ՌՍՖՍՀ Կենտգործկոմի և ժողկոմխորհի դեկրետը Չուվաշ․ Ինքնավար Մարզի (ՉԻՄ, Չեբոքսարի կենտրոնով) կազմավորման մասին։ Նույն ժամանակ կազմվեց նաև ՉԻՄ–ի Հեղկոմը։ ՌԿ(բ)Կ ԿԿ կազմբյուրոյի 1920-ի հուլիսի 1-ի որոշմամբ կազմվեց ՌԿ(բ)Կ ՉԻՄ–ի ժամանակավոր մարզկոմը։ 1920-ի հոկտ․ 6–9-ին կայացավ մարզային կուսակցական 1-ին կոնֆերանսը։ ՉԻՄ–ի Մովետների 1-ին համագումարը (1920-ի նոյեմբ․ 7–11) կազմակերպչորեն ձևավորեց մարզը և մարզային գործադիր կոմիտեն։ 1925-ի ապրիլի 21-ին կազմվեց Չ․ ԻՄՄՀ։ 1929– 1936-ին հանրապետությունը մտավ Նիժնի Նովգորոդի (Գորկի) երկրամասի մեջ։ Մինչպատերազմյան հնգամյակների տարիներին լենինյան ազգ․ քաղաքականության իրականացման և ՍՍՀՄ ժողովուրդների օգնության, ինչպես նաև սոցիալիստական ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ վերացավ ժողովրդի փաստական անհավասարությունը, ձևավորվեց չուվաշ սոցիալիստական ազգը։ Չ․ դարձավ համատարած գրագիտության երկիր, աճեցին բանվոր դասակարգի և մտավորականության ազգային կադրերը։ Տնտեսության և մշակույթի զարգացման գործում ձեռք բերած հաջողությունների համար հանրապետությունը 1935-ին պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945) 75 մարդ Չ–ից արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման, 54 հզ․ պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Ետպատերազմյան տարիներին է՝լ ավելի զարկ տրվեց, հանրապետության բազմակողմանի զարգացմանը։ Կոմունիստական շինարարության գործում ձեռք բերած հաջողությունների և ինքնավարության 50-ամյակի առթիվ 1970-ին Չ․ պարգևատրվեց Հոկտեմբերյան հեղափոխության, 1972-ին՝ ՄՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ՝ ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

Տնտետււթյունը։ Չ․ մտնում է Վոլգա–Վյատկայի տնտ․ շրջանի մեջ և բազմաճյուղ արդյունաբերությամբ ու զարգացած գյուղատնտեսությամբ հանրապետություն է։

Արդյունաբերությունը։ Չ–ում կա ավելի քան 200 արդ․ ձեռնարկություն։ Գործում են ՋԷԿ–եր, Վոլգայի վրա՝ Չեբոքսարիի ՀԷԿ–ը։ 1981-ին արտադրվել է 2692 մլն կվւռ–ժ էլեկտրաէներգիա։ Արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Արտադրում են ինքնանջատիչներ, մագնիսական կայաններ, ցածրավոլտ ապարատուրա, էլեկտրաչափիչ սարքեր, անմաքոք մանածագործական հաստոցներ, տրակտորների և ավտոմոբիլների պահեստամասեր ևն։ 10-րդ հնգամյակում շահագործման հանձնվեց Չեբոքսարիի տրակտորների գործարանը։ Քիմ․ արդյունաբերությունը մասնագիտացած է թունաքիմիկատների, լաքերի–ներկերի ու պոլիմերային իրերի արտադրության և այլ բնագավառներում։ Թեթև արդյունաբերության մեջ կարևոր դեր ունեն բամբակե գործվածքների, տրիկոտաժեղենի, կարի, կոշիկի արտադրությունը։ Սննդի արդյունաբերությունը մասնագիտացած է մսի, կաթի, ասուրի, մակարոնի, գարեջրի, սպիրտի արտադրության մեջ։ Կա նաև փայտամշակման (հատկապես կահույքի, սպորտապրանքների, երաժշտ․ գործիքների) և շինանյութերի արդյունաբերություն։ Արդ․ գլխավոր կենտրոններն են Չեբոքսարին, Կանաշը, Ալատիրը, Շումեռլյան, Նովոչեբոքսարսկը։