Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գյուղատնտեսությունը։ Զարգացած են երկրագործությունը և անասնապահությունը։ Գյուղատնտ․ հողահանդակները 977,2 հզ․ հա են (1981), այդ թվում վարելահողեր՝ 797,8 հզ․ հա, խոտհարքներ՝ 34,3 հզ․ հա, արոտավայրեր՝ 193,8 հզ․ հա։ Մշակում են ցորեն, գարի, տարեկան, ծխախոտ, գայլուկ, կանեփ, կարտոֆիլ են։ Զգալի տեղ են գրավում պտղատու այգիները։ 1981-ին հանրապետությունում կար 506,7 հզ․ խոշոր, 405,5 հզ․ մանր եղջերավոր անասուն, 516,3 հզ․ խոզ։

Տրանսպորտը։ Բեռնաշրջանառության մեջ կարեոր դեր ունի երկաթուղային տրանսպորտը։ Երկաթուղիների երկարությունը 429 կմ է, ավտոճանապարհներինը՝ 9,1 հզ․ կմ (1981)։ Նավարկություն կատարվում է Վոլգա և Սուրա գետերով։ խոշոր նավահանգիստը Չեբոքսարին է։ Չ․ ԻՍՍՀ տարածքով Սիբիրից և Պովոլժիեից դեպի Կենտրոնական և ՀյուսիսԱրեմտյան տնտ․ շրջաններ եկ ձգվում մագիստրալային մի քանի նավթամուղներ և գազամուղներ։

Չ․ երկրի մյուս շրջաններին մատակարարում է մեքենաշինական, քիմ․ արդյունաբերության արտադրանք, գործվածքներ են։ Ստանում է արդ․ սարքավորումներ, գյուղաւոնտ․ տեխնիկա, մետաղ, վառելիք և այլ ապրանքներ։

Առողջապահությունը։ 1981-ին գործել է 200 հիվանդանոցային հիմնարկ՝ 15 հզ․ մահճակալով (1 հզ․ բնակչին՝ 10,9 մահճակալ)։ Աշխատել են 30 հզ․ բժիշկ (442 բնակչին՝ 1 բժիշկ) և 11 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատրաստում Չուվաշական համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, միջին բուժաշխատողներ՝ 2 բժշկ․ ուսումնարանները (Չեբոքսարիում և Կանաշում)։ Գործում է մեծահասակների և երեխաների 6 առողջարան։

ժողովրդական կրթությունը, կուլտուր-լուսավորական և գիտական հիմնարկները։ 1980/81-ուս․ տարում հանրակրթական դպրոցներում սովորել է 271,4 հզ․, բուհերում՝ 17,4, մասնագիտական ուս․ հաստատություններում՝ 24,9 հզ․ մարդ։ Գործում են 743 մասսայական գրադարան, 1086 ակումբային հիմնարկ, 1220 կինոսարքավորում, 5 թատրոն, 3 թանգարան (2-ը՝ գավառագիտական)։ Բոլոր գիտական հիմնարկներն ստեղծվել են սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Ներկայումս ունի լեզվի, գրականության, պատմության և տնտեսագիտության (հիմնադրվել է 1928-ին) ԳՀԻ, ռելեաշինության նախագծակոնստրուկտորային տեխնոլոգիական համամիութենական ԳՀԻ (1961), ՌՍՖՄՀ լուսավորության մինիստրության ազգային դպրոցների ԳՀԻ, Չուվաշ, լաբորատորիա (1972), Չուվաշ, պետ․ գյուղատնտ․ փորձակայան (1925) են։ Գիտ․ աշխատանքները տարվում են Ի․ Ն․ Ուլյանովի անվ․ չուվաշ, պետ․ համալսարանի, Ի․ 6ա․ Ցակովլեի անվ․ չուվաշ․ պետ․ մանկավարժական, Չուվաշ, գյուղատնտ․ ինսա–ների ամբիոններում։

Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։ Հանրապետական թերթերն են՝ «Կոմմունիզմ յալավե» («Կոմունիզմի դրոշ», 1918-ից, ռուս․), «Սովետսկայա Չուվաշիյա» («Советская Чувашия», 1917-ից), «Մոլոդոյ կոմունիստ» («Молодой коммунист», 1925-ից), «Պիոներ սասի» («Պիոներ կանչ», 1931-ից, չուվաշ․)։ Լույս են տեսնում մի շարք հանդեսներ։ Վերահաղորդվում են Համամիութենական ռադիոյի 3 ծրագիր։ Տեղական ռադիոհաղորդումները տրվում են չուվաշ․ և ռուս․։ Հեռուստատեսությունն ունի երկու ծրագիր՝ կենտրոնական և տեղական։

Գրականությունը։ Չուվաշ ժողովուրդը մինչև իր դպրության սկզբնավորումը ունեցել է հարուստ բանահյուսություն։ XIX դ․ ծավալվել է գրող–պատմաբան, ազգագրագետ, բանահավաք Ս․ Մ․ Միխայլովի (1821–61) գործունեությունը։ 1872-ին տպագրվել է մշակույթի և լուսավորության չուվաշական գործիչ, դեմոկրատ-մանկավարժ Ի․ 6ա․ Յակովլեի (1848–1930) «Այբբենարան չուվաշների համար» գիրքը։ Ազգային գրականորթյան առաջին ներկայացուցիչներն են եղել կենցաղագիրներ Ի․ Ի․ Իվանովը (1848–85), Ի․ Ն․ Յուրկինը (1863–1943), քննադատական–ռեալիստական ուղղության ներկայացուցիչ, բանաստեղծ Մ․ Ֆ․ Ֆեոդորովը (1848–1904)։ Չուվաշ, պոեզիայի դասական Կ․ Վ․ Իվանովի (1890–1915) «Նարսպի» (1908) պոեմում քննադատվել են նահապետական-ֆեոդալական հասարակության հիմքերը։ Պոեմի սյուժեով ստեղծվել է օպերա։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արժեքավոր գործեր են ստեղծել կոմունիստ բանաստեղծ, չուվաշ, սովետական պոեզիայի հիմնադիր Մ․ Սեսպելը (Մ․ Կ․ Կուզմին, 1899–1922), բանաստեղծներ Ի․ Ե․ Ախախը (1898–1920), Գ․ Վ․ Տալ–Մրզին (1895–1921), երգիծաբան արձակագիր Ի․ Ի․ Մուչին (1895–1946), դրամատուրգներ Ֆ․ Պ․ Պավլովը (1892–1931), Մ․ Ֆ․ Ակիմով–Արույը (1895-1972), 20-ական թթ․4 արձակագիրներ Դ․ Վ․ Իսաեը (1905-30), Ս․ Ֆ․ Ֆոմինը (1903- 1936), բանաստեղծ Ս․ վ․ էլգերը (1894–1966), 30-ական թթ․՝ սոցիալիստական ռեալիզմի ներկայացուցիչներ Լ․ 6ա․ Ագակովը (1910-77), Ի․ Ն․ Իվնիկը (1914- 1942), Ա․ Ե․ Ալգան (1913-77) և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրվել են հայրենասիրական գործեր։ Ետպատերազմյան տարիներին գրականությունն անդրադարձել է սովետական ժողովրդի ռազմ, ու աշխատանքային հերոսագործությանը։ Հիշատակելի են Ուխսայի «Կելբուկ պապը» (1915), Խուզանգայի «Ապտրամանի ընտանիքը» (1957) պոեմները, Կ․ Ս․ Տուրխանի վեպերն ու վիպակները, նոր սերնդի գրողների այլ ստեղծագործություններ։ Քննադատությունը և գրականագիտությունը ներկայացվում են Մ․ Ցա․ Սիրոտկինի (1908-70), Ն․ Ս․ Գեդուշկինի (ծն․ 1915), Գ․ Յա․ Խլեբնիկովի (ծն․ 1932) և մյուսների աշխատություններով։ 1934-ին կազմավորվել է Չուվաշիայի ԳՄ։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Չ,-ում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ։ Ուսումնասիրվել են Վոլգայի բուլղարների բնակավայրերը (X–XII դդ․( ամրոց Տիգաշեո գյուղում, Բուլա, Ցիվիլ, Մուրա գետերի ավազանների գյուղատեղիները, Մեծ Տայաբա գյուղին մոտ ավանը)։ Ռուս, պետության կազմի մեջ մտնելուց հետո (XVI դ․ կես) ռուս, ամրակետերը (Ալատիր, Չեբոքսարի, Ցիվիլսկ, Չադրին) աստիճանաբար վերածվել են ռուս, տիպի քաղաքների։ Չեբոքսարիում կառուցվել են հնգագմբեթ Վվեդենսկի (Ընծայման) տաճարը (1657), բնակելի տներ (Զելեյշչիկովի, XVII դ․, Սոլովցովի, XVIII դ․ կես)։ Չ–ի ժող․ տանը բնորոշ են ամբարը և «լաս»-ը (ամառային բնակարան)։ Սովետական իշխանության տարիներին Չեբոքսարիում կառուցվել են խոշոր հաս․ շենքեր (Սովետների տունը, 1940, ճարտ Մ․ Մ․ Բազիլեիչ, գյուղատնտ․ ինստ–ը, 1957, ճարտ․ Ե․ Ե․ Կալաշնիկովա, Չուվաշ․ երաժշտադրամատիկական թատրոնը, 1961, ճարտ․ Ա․ Պ․ Մաքսիմով, «էլեկտրիկ» մշակույթի պալատը, 1964, ճարտ․ Ա․ Պ․ Կորոլկով)։ Չեբոքսարիի և Նովոչեբոքսարսկի նոր բնակելի շրջանները կառուցապատվել են բազմահարկ, խոշոր պանելային տներով։ Գյուղերում կառուցվում են ժամանակակից բնակելի, տնտ․ և հաս․ շենքեր։ ժող․ արվեստին բնորոշ են ջուլհակությունը, ասեղնագործությունը, իրերի և կահույքի քանդակազարդումը։ Մովետական տարիներին չուվաշ, կերպարվեստի սկզբնավորողներից են՝ գեղանկարիչներ Մ․ Ս․ Սպիրիդոնովը, Ն․ Կ․ Սվերչկովը, Ցոլ․ Ա․ Զայցեը, քանդակագործ Գ․ Ս․ Սպիրիդոնովը, բեմանկարիչ Կ․ Մ․ Վասիլեը։ Չուվաշական արվեստը առանձնապես բուռն է զարգացել 1960-ական թթ․։ Թեմատիկ կտավներ են ստեղծել Ն․ Պ․ Կարաչարսկովը, Ն․ Վ․ Օվչիննիկովը, Ռ․ Ֆ․ Ֆեոդորովը, դիմանկարներ՝ Պ․ Գ․ Գրիգորեը, բնանկարներ՝ Ե․ Ա․ Վդովիչեան, Վ․ Մ․ Գուրինը, նատյուրմորտներ՝ Ռ․ Մ․ Երմոլաեան, Վ․ Լ․ Նեմցեը։ Հաստոցային և գրքի գրաֆիկայի ասպարեզում են ստեղծագործում Վ․ Ի․ Աղեեը, Ի․ Տ․ Գրիգորեը, Վ․ Ե․ Եմելյանովը, Ա․ Ա․ էֆեյկինան, պլակատի ժանրում՝ Օ․ Ի․ Ֆիլիպովը և ուրիշներ։ Զարգանում են քանդակագործությունը (Յու․ Ի․ Քսենոֆոնտով և ուրիշներ), մոնումենտալ–դեկորատիվ արվեստը։

Երաժշտությունը։ Չուվաշ, ժող․ երգը միաձայն է, աչքի է ընկնում ժանրերի առատությամբ։ Պահպանվել են կենցաղային (օրորոցային, քնարական, կատակային, խնջույքի են), ծիսական, աշխատանքային, սոցիալական բովանդակությամբ, պատմական երգեր։ Չուվաշ, երաժշտության լադային հիմքը պենտատո–