ցությունը։ Օրակարգ․ 1․ ագրարային հարցի վերանայում, 2․ ընթացիկ մոմենտը և պրոլետարիատի դասակարգային խնդիրները, 3․ Պետ․ դումային ցույց տրվելիք վերաբերմունքի հարցը, 4․ զինված ապստամբությունը, 5․ պարտիզանական ելույթները, 6․ ժամանակավոր հեղափոխական կառավարությունը U հեղափոխական ինքնակառավարումը, 7․ վերաբերմունքը բանվորների դեպուտատների սովետներին, 8․ արհմիությունները, 9․ վերաբերմունքը գյուղացիական շարժմանը, 10․ վերաբերմունքը տարբեր, ոչ ս–դ․ կուսակցություններին և կազմակերպություններին, 11․ վերաբերմունքը Լեհաստանի համար հատուկ սահմանադիր ժողով հրավիրելու պահանջին՝ կապված կուսակցական ծրագրում ազգ․ հարցի հետ, 12․ կուսակցության կազմակերպումը, 13․ ազգ․ ս–դ․կազմակերպությունների (Լեհաստանի և Լիտվայի ս–դ–ի, ԼՍԴԲԿ–ի, Բունդի) հետ միավորումը, 14․ հաշվետվություններ, 15. ընտրություններ։ Համագումարը քննարկեց 1–4 կետերը։ Մնացած հարցերը լուծվեցին հանձնաժողովներում, առանց քննարկման, իսկ 7-րդ և 11-րդ կետերը հանվեցին քննարկումից։ Համագումարում Լենինը զեկուցումներով հանդես եկավ ագրարային հարցի, ընթացիկ մոմենտի, Պետ․ դումայի նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև ճառերով՝ զինված ապստամբության ևն հարցերի վերաբերյալ։
Համագումարն իր աշխատանքն սկսեց կուսակցության ագրարային հարցի վերանայումով, քանի որ այն ռուս, առաջին հեղափոխության հիմքն էր կազմում։ Հեղափոխության ընթացքը ցույց տվեց ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում (1903) ընդունված ագրարային ծրագրի անբավարարությունը ․գյուղացիությունը հանդես էր գալիս ամբողջ կալվածատիրական հողատիրության դեմ՝ ձգտելով ստանալ կալվածատերերի ողջ հողերը, և ոչ միայն «օտրեզկաները»։ Բոլշևիկների ագրարային ծրագիրը Լենինը դիտում էր որպես գյուղացիական հեղափոխության պրոլետարական ծրագիր՝ ուղղված ճորտատիրության մնացուկների դեմ, որպես գյուղացիական ապստամբության ծրագիր, որը կոչված էր ապահովելու բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրները լուծելու և այն սոցիալիստականի վերաճելու համար։ Լենինյան ագրարային ծրագրով նախատեսվում էր եկեղեցական, վանքապատկան, ուդելային, արքունական, պետ․ և կալվածատիրական հողերի բռնագրավում, կալվածատիրական իշխանության և արտոնությունների դրսևորումների վերացման, բռնագրաված հողերի տնօրինման համար գյուղացիական ընտրովի կոմիտեների հիմնադրում, քաղ․ որոշակի պայմաններում (հեղափոխության վճռական հաղթանակ և դեմոկրատական հանրապետության հաստատում) բոլոր հողերի ազգայնացում։ Բոլշևիկների մի խումբ (Ս․ Ա․ Սուվորով, Վ․ Ա․ Բազարով, Ի․ Վ․ Ստալին և ուրիշներ) պաշտպանում էր կալվածատիրական հողերը բաժանելու և դրանք որպես մասնավոր սեփականություն գյուղացիներին հանձնելու ծրագիրը։ «Բաժանարարների» ծրագիրը սխալ էր, բայց կրում էր հեղափոխական–դեմոկրատական բնույթ։ Նրանք ելնում էին բուրժուադեմոկրատական ու սոցիալիստական հեղափոխությունների միջև տեվական ընդմիջման վերաբերյալ սխալ դրույթից և չէին հասկանում, որ հողի ազգայնացումը կնպաստի բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրները լուծելուն և այն սոցիալիստականի վերաճմանը։ Մենշևիկները պաշտպանում էին հողի մունիցիպալացման ծրագիրը, որ նշանակում էր կալվածատիրական հողերի անցումը տեղական ինքնավարության մարմինների (մունիցիպալիտետների) տնօրինությանը, որոնցից գյուղացիները պետք է վարձակալեին հողը։ Դա ագրարային հարցի լուծման ռեֆորմիստական ուղի էր, որը գյուղացիներին չէր ներգրավում հեղափոխության մեջ։ Ձայների մեծամասնությամբ համագումարն ընդունեց մենշևիկյան ագրարային ծրագիրը, չնայած մենշևիկների առաջարկած կալվածատիրական հողի «օտարման» օպորտունիստական բանաձևի փոխարեն բոլշևիկների պնդմամբ մտցվեց հողի բռնագրավման պահանջը։ Ընթացիկ մոմենտի և Պետ․ դումայի հարցերը քննարկելիս մենշևիկների հետ տարաձայնություններն ավելի սրվեցին։ Մենշևիկները բացահայտ հանդես էին գալիս հեղափոխության մեջ պրոլետարիատի հեգեմոնիայի դեմ, Դուման դիտում էին որպես հին ռեժիմի դեմ մղվող պայքարը կոորդինացնելու ընդունակ համազգային քաղ․ կենտրոն, ըստ էության հրաժարվում զինված ապստամբությունից։ Լենինը ցույց էր տալիս, որ հեղափոխական իրադրության ժամանակ գլխավորը ոչ թե շարժման սահմանադրական լեգալ ձևն է, այլ մասսաների անմիջական հեղափոխական պայքարը։ Առաջարկում էր Դուման և կառավարության հետ նրա ընդհարումն օգտագործել հեղափոխական ճգնաժամը խորացնելու համար։ Համագումարն ընդունեց մենշևիկյան բանաձևը, որը պրոլետարիատին մղում էր կադետական Դուման պաշտպանելու դիրքերը։ Համագումարը ՌՍԴԲԿ կազմի մեջ ընդունեց Լեհաստանի և Լիտվայի սոցիալ–ղեմոկրատներին, մշակեց Լատվիայի ՍԴԲԿ–ի և Բունդի հետ միավորվելու պայմանները՝ որպես տերիտորիալ կազմակերպություններ, որոնք աշխատանք էին տանում իրենց շրջանի տարբեր ազգությունների պրոլետարների շրջանում։ Համագումարն ընդունեց կուսակցության կանոնադրության առաջին պարագրաֆի լենինյան ձևակերպումը։ Համագումարում ընտրված ԿԿ մտան 3 բոլշևիկ և 7 մենշևիկ։ Կենտր․ օրգանի խմբագրությունը կազմվեց միայն մենշևիկներից։ Համագումարում տեղի ունեցավ միայն ձևական միավորում մենշևիկների հետ, նրանց հետ գաղափարական տարաձայնությունները պահպանվեցին։ Համագումարի խոշոր նվաճումը ազգ․ ս–դ․ կուսակցությունների միաձուլումն էր միասնական ՌՍԴԲԿ կազմում։ Պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքով բանվոր դասակարգի հեղափոխական ուժերի միավորումը հեշտացնում էր ցարիզմի դեմ պայքարը։
Գրկ․ ԼԿ Կին Վ․ Ի․, ՌՍԴԲԿ միավորիչ համագումարը։ 1906 թ․ ապրիլի 10–25 (ապրիլի 23–մայիսի 8), Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 12։ Նույնի, Տակտիկական պլատֆորմ ՌՍԴԲԿ միավորիչ համագումարի առթիվ, նույն տեղում։ История КПСС, т․ 2, М․, 1966․
ՌՍԴԲ(բ)Կ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, կայացել է 1917-ի հուլիսի 26–օգոստոս 3 (օգոստ․ 8–16)-ին՝ Պետրոգրադում։ 157 վճռական և 110 խորհրդակցական ձայնի իրավունքով պատգամավորները ներկայացնում էին կուսակցության 176 հզ․ անդամի (համագումարի ժամանակ ՌՍԴԲ(բ)Կ շարքերում կար 240 հզ․ անդամ)։ Օրակարգ, կազմբյուրոյի զեկուցումը (զեկուցող՝ 6ա․ Մ․ Սվերդլով), ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի զեկուցումը (քաղ․ հաշվետվություն՝ Ի․ Վ․ Ստալին, կազմակերպական՝ Սվերդլով, ֆին․՝ Ի․ Տ․ Սմիլգա), հաշվետվություններ տեղերից, ընթացիկ մոմենտը (պատերազմն ու միջազգային դրությունը՝ Ն․ Ի․ Բուխարին, երկրի քաղ․ և տնտ․ վիճակը՝ Ստալին, վ․ Պ․ Միլյուտին), ծրագրի վերանայում, կազմակերպական հարցեր, Սահմանադիր ժողովի ընտրությունները, Ինտերնացիոնալը (հանվել է 15-րդ նիստում), կուսակցության միավորումը, արհմիութենական շարժում, ընտրություններ, այլ հարցեր։ Հրավիրվելով հուլիսյան օրերից (տես Հուէիսյան օրեր 1917) հետո՝ համագումարի նիստերը տեղի էին ունենում կիսալեգալ, իսկ հուլիսի 29-ից՝ անլեգալ պայմաններում։ Համագումարի աշխատանքին ուղղություն էր տալիս Վ․ Ի․ Լենինը, որն ստիպված էր թաքնվել Ռազլիվում։ Նրա գրած «Քաղաքական դրության մասին» թեզիսները դրվեցին համագումարի ընդունած բանաձևերի հիմքում։
Համագումարում քննարկված առաջին հարցերից մեկը Վ․ Ի․ Լենինի դատարան ներկայանալու հարցն էր։ Համագումարը միաձայն որոշեց՝ Լենինի դատարան չներկայանալու մասին և բողոք հայտնեց հեղափոխական պրոլետարիատի առաջնորդի նկատմամբ բուրժ․ ժամանակավոր կառավարության սկսած հալածանքի դեմ։ Քաղ․ հաշվետվության մեջ նշվեց, որ Կենտկոմը աշխատանքներ է տարել ՌՍԴԲ(բ)Կ յոթերորդ կոնֆերանսի (ապրիչյան) որոշումների իրականացման ուղղությամբ՝ «Ամբողջ իշխանությունը սովետներին», հողի ազգայնացում, բանվորական վերահսկողություն արտադրության և բաշխման վրա, իմպերիալիստական պատերազմին վերջ տալու ևն լոզունգների ներքո։ Կենտկոմի կազմակերպական հաշվետվության մեջ քննարկվեցին կուսակցության տեղական կազմակերպությունների ղեկավարման ձևերն ու մեթոդները, կուսակցական ուժերի տեղաբաշխումը երկրում, Կենտկոմի օրգան «Պրավդա» թերթի դերը։ Համագումարը հիմնական ուշադրությունը կենտրոնացրեց ընթացիկ մոմենտի հարցի քննարկմանը, կուսակցության քաղ․ նոր կուրսի մշակմանը։ Պատերազմի և միջազգային դրության մասին զեկուցման մեջ զեկուցողը թույլ տվեց սկզբունքային սխալներ՝ հեղափոխության շարժիչ ուժի և նրա հեռանկարների գնահատման հարցում՝ պնդելով, թե իբր գյուղացիությունը գտնվում է բլոկի մեջ բուրժուազիայի