Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կում առաջին անգամ հանդես է եկել Վի եննայում՝ անմիջապես հռչակվելով որպես դարաշրջանի նշանավոր դաշնակահարներից մեկը։ Ռոմանտիկ ուղղության դաշնակահար Պ․ արժանացել է համաշխարհային ճանաչման։ Պ–ի կատարողական ընդարձակ երկացանկում հիմնականը եղել են Ֆ․ Շոպենի գործերը (1935–40-ին Շոպենի երկերի լիակատար ժողովածուի խմբագիրն էր)։ Դաշնամուրային բազմաթիվ մանրանվագների, ինչպես և «Մանրու» օպերայի, սիմֆոնիայի, դաշնամուրի կոնցերտի հեղինակ է։ 1919-ի հունվար–նոյեմբերին եղել է Լեհաստանի պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր, գլխավորել է լեհ․ պատգամավորությունը Փարիզի 1919–20-ի խաղաղության կոնֆերանսում։

ՊԱԴԼԵՎՍԿԻ (Padlewski) Զիգմունտ (1836–1863), լեհ հեղափոխական–դեմոկրատ։ Ռուս, բանակի սպա (ավարտել է Պետերբուրգի հրետանային ակադեմիան)։ 1861-ին դասավանդել է լեհ․ ռազմ, դպրոցում (Իտալիա), ապա դարձել Փարիզում «Լեհական երիտասարդություն» հեղափոխական կազմակերպության ղեկավարներից։ Յա․ Դոմբրովսկու ձերբակալությունից (1862-ի օգոստոս) հետո կոոպտացիայի կարգով մտել է լեհ․ ապստամբական կենտրոնի՝ Ազգային կենտր․ կոմիտեի (ԱԿԿ) ղեկավարության մեջ և նշանակվել վարշավայի հեղափոխական պետ։ ԱԿԿ–ի անունից բանակցություններ է վարել (1862-ի սեպտեմբեր) Լոնդոնում Ա․ Դերցենի և Պետերբուրգում (1862-ի նոյեմբեր) <Զեմլյա ի վոլյա>-ի ԿԿ–ի հետ, որով ձևավորվել է ռուս–լեհ․ հեղափոխական միությունը։ 1863–64-ի Լեհական ապստամբության սկսվելուց հետո եղել է Պլոցկի վոյեվոդության ռազմ, պետ։ Ապրիլի 22-ին գերվել է և գնդակահարվել։

ՊԱԴՆՈՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դութաղ (Անթափ՝) գավառում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՊԱԴՈՒԱ (Padova), քաղաք Հյուսիսային Իտալիայում, Վենետիկի մարզի Պադուա գավառի վարչական կենտրոնը։ 242 հզ․ բն․ (1979)։ Տրանսպորտային կարևոր հանգույց է։ Ջրանցքով միանում է Ադրիատիկ ծովին։ Կա արհեստական մանրաթելի արտադրություն, բազմազան մեքենաշինություն, էլեկտրատեխ․, սննդի, կոշիկի, կարի, կահույքի, փայտամշակման, թղթի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Պ–ում լինում է ամենամյա միջազգային տոնավաճառ։ Ունի համալսարան (1922-ից)։

Պ–ում պահպանվել են հին հռոմ․ դամբարանների, կամուրջների, ամֆիթատրոնի և ֆորումի մնացորդներ։ Պ–ում, որ Վերածննդի ժամանակաշրջանում արվեստի խոշոր կենտրոն էր, աշխատել են Ջոտտոն (դել Արենա կապելլայի որմնանկարները), Դոնատելլոն, Մանտենյան, Տիցիանը (Ակուոլա դել Աանւոոյի որմնանկարները)։ Լավագույն ճարտ․ հուշարձաններից են՝ Պալացցո դելլա Ռաջոնե (1215–1306), համալսարանը (շին․ սկսվել է 1493), Աանտա Մարիա Ասսունտա տաճարը (XVI դ․, ճարտ․ Անդրեա դա Վպլլե):

Ենթադրվում է, որ Պ–ում հայերը բնակվել են վաղուց ի վեր։ Սակայն հավաստի տվյալները Պ–ի հայերի մասին XIV դ․ սկզբից են․ հայտնի է, որ 1308-ին Դավիթ վարդապետ Կիլիկեցին կառուցել է հայկ․ եկեղեցի։ Պ–ում հայերի ազմաքանակության մասին է վկայում 1406-ին այնտեղ հայերի հոգևոր առաջնորդ ունենալու փաստը։ Տես նաև Իաափա, Հայերը Իտալիայում մասը։

ՊԱԶԱՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոխաթի գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 150 տուն (3200 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ՊԱԶՈՎՍԿԻ Արի Մոիսեևիչ [21․1(2․2)․1887, Պերմ –6․1․1953, Մոսկվա], սովետական դիրիժոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1904-ին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիայի Լ․ Աուերի ջութակի դասարանը։ Որպես դիրիժոր հանդես է եկել 1905-ին, Պերմի օպերային թատրոնում։ Աշխատել է Կազանի, Սարատովի, Խարկովի, Օդեսայի, Կիևի, Զիմինի մոսկովյան և այլ օպերային թատրոններում։ 1936–43-ին եղել է Լենինգրադի Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնի, 1943–48-ին՝ Մեծ թատրոնի (1923–28-ին ընդմիջումով՝ դիրիժոր) գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Պ․ XX դ․ 1-ին կեսի խոշորագույն օպերային դիրիժորներից է։ Իրականացրել է Գունոյի «Ֆաուստ» (1924), Վագների «Վալկիրիա» (1925), Մուսորգսկու «Բորիս Դողունով» (1927), Գլինկայի «Իվան Սուսանին» (1939–1945), Չայկովսկու «Չարոդեյկա» (1941) և այլ օպերաների բեմադրությունը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1942, 1943)։ Պարգեվատրվել է 2 շքանշանով։

ՊԱԹՈՍ (< հուն․ jtavo£ – տառապանք, կիրք, ներշնչում, վերելք, խանդավառություն), արվեստի և գեղագիտության պատմության մեջ տարբեր նշանակություններ ունեցող տերմին։ Արիստոտելը «էթիկա»-ում Պ․ բնորոշել է որպես մարդկային հոգու հատկություն, «Հռետորիկա»-ում՝ նշել, որ լավ խոսքը պետք է լինի պաթետիկ, ներգործի զգացմունքի վրա։ Ավելի ուշ Պ–ով բնութագրվել է բանաստեղծական ոճը։ Հետագայում Պ․ փոխադրվել է ողբերգականի տեսության բնագավառը։ Պ․ նախ և առաջ մարմնավորվում է ցայտուն ու խոր զարգացած բնավորության մեջ։ Պ–ի ներգործությանն օգնում են նաև պատկերման այլ կոմպոնենտներ՝ արտաքին հանգամանքներ, բնապատկերներ են։

Արդի գրականագիտության մեջ «Պ․» տերմինը կորցրել է ինքնուրույն նշանակությունը՝ ըստ իմաստի երբեմն մերձենալով «ողբերգական», «վեհ» հասկացություններին։

ՊԱԺԵՐԻ ԿՈՐՊՈՒՍ, արտոնյալ զինվորաուսումնական հաստատություն Ռուսաստանում՝ բարձր պալատական ազնվականության աղաներին զինվ․ և պետ․ ծառայության պատրաստելու համար։ 1802-ին վերակառուցվել է կադետական կորպուսների տիպի ուս․ հաստատության, ուր ընդունվում էին միայն պաժերը (Եվրոպայում պալատական, որը 14 տարեկանից դառնում էր զինակիր։ Ռուսաստանում 1711-ից պալատական կոչում, կատարում էր ցարական ընտանիքի անդամների հանձնարարությունները)։ Հիմնադրվել է 1759-ին, Պետերբուրգում։ Պ․ կ․ ավարտածները օգտվում էին հիմնականում գվարդիայի և հատուկ զորքերի ծառայական իրավունքներից։

ՊԱԻԶԻԵԼԼՈ, Պաեզիելլո (Paisiello, Paesiello) Ջովաննի (1740, Տարանտո – 1816, Նեսայոլ), իտալացի կոմպոզիտոր։ Նեապոչյան օպերային դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից։ 1764-ին Բոլոնիայում բեմադրվել է Պ–ի «Շատախոսը» օպերան։ 1776–83-ին ապրել է Ռուսաստանում, եղել պալատական կապելմայստեր, Պետերբուրգի Իտալ․ օպերայի տեսուչ։ Այստեղ է ստեղծել և բեմադրել «Աղախինը՝ տիրուհի» (1781), «Սևիլյան սափրիչ» (1782) և այլ օպերաներ։ 1784–1802-ին և 1803–15-ին Նեապոլում, 1802–ՕՅ–ին Փարիզում եղել է պալատական կոմպոզիտոր։ Բուֆֆ–օպերայի վարպետ Պ․ ստեղծել է 100-ից ավելի օպերաներ, այդ թվում՝ «Գեղեցիկ ջրաղացպանուհին» (1788), «Նինա կամ Սիրուց խելակորույսը» (1789)։ Պ–ի օպերաներին բնորոշ է գործողության սրնթաց զարգացումը, անսամբլային համարների աշխուժությունը։ Գրել է նաև 12 սիմֆոնիա, կամերային–գործիքային պաշտամունքային ստեղծագործություններ։

ՊԱԻՍԻ ԽԻԼԵՆԴԱՐՍԿԻ (1722–1798), բուլղ․ ազգային–ազատագրական շարժման գաղափարախոս, պատմագիր։ Իփլենդար և Զոգրաֆ վանքերի վանական։ Գրել է «Սլավոնաբուլղարական պատմություն» (1762, հրտ․ 1848) աշխատությունը, որտեղ շարադրել է Առաջին և Երկրորդ Բուլղարական թագավորությունների պատմությունը, անցյալի օրինակով կոչ արել բուլղար ժողովրդին արթնացնել ազգ․ ինքնագիտակցությունը, ազատագրել հայրենիքը օսմանյան զավթիչների դաժան բռնատիրությունից, սիրել հայրենիքը և մայրենի լեզուն։ Պ․ Iv-ու «Պատմությամբ» սկզբնավորվել է բուլղ․ նոր պատմագրությունն ու գրականությունը։

ՊԱԼԱԴԻՆ Ալեքսանդր Վլադիմիրովիչ (1885–1972), սովետական կենսաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ (1942) և Ուկր․ ՍՍՀ ԳԱ (1928), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, 1946–62-ին՝ Ուկր․ ՍՍՀ ԳԱ պրեզիդենտ։ Բելոռուս․ ՍՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1950), սոցիալիստական աշխատանքի հերոս (1955)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Վ․ Պաչադինի որդին։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1908)։ 1925-ից եղել է իր նախաձեռնությամբ հիմնադրված Ուկր․ ՕՍՀ կենսաքիմիայի ինստ–ի (1931-ից՝ Ուկր․ ՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստ–ի) դիրեկտոր, 1934–54-ին՝ Կիևի համալսարանի պրոֆեսոր։ Ուկր․ ՍՍՀ կենսաքիմիկոսների գիտ․ դպրոցի հիմնադիրն է։ Գիտ․ աշխատանքները հիմնակա–