Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նում վերաբերում են մկանների, վիտամինների, ներբջջային նյութափոխանակության, նյարդային համակարգի կենսաքիմիայի հարցերին։ Պ․ ՍՍՀՄ II–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ էր, արտասահմանյան մի շարք ԳԱ պատվավոր անդամ։ Վ․ Ի․ Լենինի անվ․ մրցանակ (1929), պարգեատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։

Երկ․ Биохимия головного мозга, M․f 1955: Вопросы биохимии нервной системы, Киев, 1965․

Գրկ․ Утевский А․ М․, А․ В․ Палладии, 2 изд․, Киев, 1961․

ՊԱԼԱԴԻՆ Վլադիմիր Իվանովիչ (1859–1922), ռուս բուսաբան, կենսաքիմիկոս,Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1914)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1883), աշակերտել Կ․ Տիմիրյազևին։ Եղել է իյարկովի (1889), Վարշավայի (1897), Պետերբուրգի (1901–14) համալսարանների պրոֆեսոր։ Բույսերի շնչառության տեսության ստեղծողներից է։ Պ․ բույսերի շնչառությունը դիտել է որպես ֆերմենտային պրոցեսների ամբողջություն, որն իրականանում է օքսիդազների և դեհիդրոգենազների համակարգով։ Ուսումնասիրեք է ֆերմենտների առաջացման և դրանց գործունեության կոորդինացման պրոցեսները։ Բույսերի ֆիզիոլոգների և կենսաքիմիկոսների ռուս, դպրոցի հիմնադիրն է։

ՊԱԼԱԴԻՈՒՄ (Palladium), Pd, պարբերական համակարգի V պարբերության VIII խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Կարգահամարը՝ 46, ատոմական զանգվածը՝ 106,4։ d տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s°։ К, Լ, М թաղանթները լրացված են։ Բնական Պ․ բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝ 10iPd (0,96%), 104Pdt(10,97%), 105 Pd (22,23%), 106Pd (27,33%), 108Pd (26,71%) և 110Pd (11,81%)։ Հայտնի են 98-115 զանգվածային թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից շատերն առաջանում են միջուկային ռեակտորներում՝ ուրանիկ պլուտոնիումի տրոհման հետեվանքով։ 107Pd (T1/շ= 7,5․106 տարի) համարվում է «մեռած» տարր, ենթադրվում է, որ այն եղել է Արեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից մեկը։ Պ․ հայտնաբերել է անգլ․ գիտնական Ու․ Վոլաստոնը (1803), բնածին պլատինում։ Անվանվել է ի պատիվ Պալաս մոլորակի (հայտնաբերվել է 1802-ին)։ Պ․ հազվագյուտ մետաղ է, պարունակությունը երկրակեղեում՝ 1,3․10՜6 զանգվ․ % ։ Բնածին Պ․ հանդիպում է հազւ|ադեպ՝ պլատինի և այլ մետաղների համաձուլվածքների ձեով։ Հայտնի են նրա մոտ 13 միներալները (70–0,3%Pd), որոնցից են՝ ալլոպալադիումը, պալադիումական պլատինը (մինչե 37% Pd), պալադիտը՝ PdO, պոտարիտը՝ PdHg (34,9–35,9% Pd), ծարիրապալադինիտը՝ Pb3Sb, բրևգիտը՝ (Pd, Pt, Ni) Տ (18-20% Pd) են։ Հանդիպում է նիկելի և պղնձի սուլֆիդային հանքերում (Ուրալ, Սիբիր, Հարավային Ամերիկա, Կանադա, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա)։ Գեղեցիկ արծաթասպիտակ, պլաստիկ՝ հեշտ գլանվող և կռելի մետաղ է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Պլատինային մետաղներից ամենաթեթեն ու դյուրահալն է։ Հալման ջերմաստիճանը՝ 1552°C, եռմանը՝ 2937 ±30°С, խտությունը՝ 12020 կգ/մ3։ Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Քիմ․ միացություններում երկարժեք է կամ քառարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Ամենից կայուն է երկարժեք Պ․։ Քիմիապես ավելի ակտիվ է, քան մյուս պլատինային մետաղները։ Լուծվում է արքայաջրում, ազոտական և տաք ծծմբական խիտ թթուներում, HC1+ -fCl2 խառնուրդում։ Ջրում, ալկալիներում, ֆտորաջրածնական թթվում չի լուծվում։ Ունի կատալիտիկ մեծ ակտիվություն։ Պ–ին բնորոշ է ջրածին (և այլ գազեր) կլանելը՝ 1 ծավալ Պ․ կլանում է մինչե 900 ծավալ H2 (80°Շ–ի և 1 մթն ճնշման տակ), մետաղը դառնում է փխրուն, ծավալն աճում է։ Տաքացնելիս Н2 հեռանում է մասամբ (վակուումում՝ լրիվ)։ Պ–ի տաք թիթեղը թափանցիկ է ջրածնի համար։ 600–700°Cտաքացնելիս պատվում է օքսիդի շերտով։ Պ–ի փոշին թթվածնի հոսանքում տաքացնելիս փոխարկվում է Պ–ի (II) օքսիդի՝ PdO, որը ջրում անլուծելի սե փոշի է, 875°C–ից բարձր քայքայվում է։ Պ–ի (II) հիդրօքսիդը՝ Pd(OH)2, թույլ հիմք է։ Պ–ի (III) օքսիդը՝ Pd203, սև շագանակագույն փոշի է, անկայուն է և օքսիդիչ, օքսիդացնող թթուներում չի լուծվում, լուծվում է աղաթթվում անջատելով քլոր․Պ–ի (IV) օքսիդը՝ Pd02, մուգ կարմիր փոշի է, ուժեղ օքսիդիչ, դանդաղ քայքայվում է։ Խոնավ հալոգենների հետ Պ․ միանում է սենյակային ջերմաստիճաններում (յոդի հետ՝ տաքացնելիս)։ Պ–ի (II) քլորիդի՝ PdCl2 կարմիր բյուրեղները խոնավածուծ են, լավ են լուծվում ջրում։ Այն կամրջային տիպի միացություն է՝ PdCl2 միանում է CO-h և NO-ի հետ՝ առաջացնելով կարբոնիլ Ա նիտրոզիլ։ Տաքացնելիս Պ․ միանում է ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի և սիլիցիումի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Պ–ի (II) նիտրատը՝ Pd(N03)2, դեղնաշագանակագույն, ջրում լուծելի բյուրեղական նյութ է, լուծույթը եռացնելիս լրիվ հիդրոլիզվում է։ Պ–ի (II) սուլֆատի՝ PdSՕ4*2H2C) կարմրաշագանակագույն բյուրեղները նույնպես լուծելի են ջրում։ Հայտնի են նաև ցիանիդները՝ Pd(CN)2 և Pd(CN)4։ Պ–ի ստացման հիմնական հումքը պլատինային մետաղների կոնցենտրատն է, որն ստացվում է նիկելի էլեկտրոլիզային ստացման անոդային շլամներից, երբեմն նաև հանքանյութից։ Կոնցենտրատը մշակում են արքայաջրով։ Պլատինը և իրիդիումը լուծույթից անջատվելուց հետո Պ․ նստեցնում են [Pd(NH3)2Cl2] կոմպլեքսային աղի ձեով։ Այն մաքրում են ամոնիակի լուծույթի ավելցուկում լուծելով և աղաթթվով վերանսաեցնելով։ Այնուհետե շիկացնում են (800–900°C) և ստացված սպունգաձե Պ․ մանրելուց հետո վերականգնում ջրածնի հոսանքում։ Ստացվում է 99,8–99,9% մաքրության Պ–ի փոշի։ Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar,Ne)։ Մաքուր Pd օգտագործվում է էլեկտրոնային կոնտակտներ, ֆիլտրներ (ջրածնի մաքրման) պատրաստելու, պաշտպանիչ և գեղագիտական պա լադի ումապ ատ ման համար։ Պ–ի համաձուլվածքները այլ մետաղների (Pt, Zn, Os, Ru, Rh, Cu, Ag, Au, Ni) հետ օգտագործվում են որպես կատալիզատորներ (օրինակ, ամոնիակի ստացում), ռեզիստորներ, էլեկտրոնային կոնտակտներ (ճշգրիտ սարքաշինություն), հրակայուն զոդանյութեր են։ Նրանցից պատրաստում են նաև խողովակներ, ապակու հալման անոթներ, սինթետիկ մանրաթելերի ֆիշերներ, աշխատանոցային սարքեր, բժշկ․ գործիքներ, ատամնապրոթեզներ, ոսկերչական իրեր։ Լ․ Գրիգորյան

ՊԱԼԱՄԱՍ (Па lams) Կոստիս (1859-1943, Աթենք), հույն բանաստեղծ։ Աթենքի ԳԱ անդամ (1926-ից)։ Եղել է թերթերի խմբագիր, աշխատակցել հանդեսների, հրապարակել երգիծական բանաստեղծություններ։ 1886-ին հրատարակել է «Իմ հայրենիքի երգերը» բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Պ–ի ստեղծագործության մեջ («Յամբեր և անապեստներ», 1897, «Երգիծական էտյուդներ», 1912, «Սոնետներ», 1919, ժողովածուներ, «Գնչուի տասներկու երգը», 1907, պոեմ, «Պատմվածքներ», 1920) արտահայտված են XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի համամարդկային և դեմոկրատական–հեղափոխական իդեալներ։ Աթենական երկրորդ դպրոցի հիմնադիրն է։

ՊԱԼԱՅԵՐԵՆ, Փոքր Ասիայի Պալա երկրի բնակիչների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթա–լուվիական խմբին։ Մեռած լեզու է։ Ավանդվել է Բողազքյոյի մոտ խեթ․ մայրաքաղաք Խատտուսայի փլատակներից հայտնաբերված արխիվում։ Պ․ տեքստերը (սեպագիր, XIV–XIII դդ․ մ․ թ․ ա․), որոնք խեթ․ ծիսական տեքստերի մաս են կազմում, նվիրված են պալայական ա ստվածներին։

ՊԱԼԱՆԱ, քաղաքատիպ ավան, ՌՍՖՍՀ Կամչատկայի մարգի Կորյակական Ինքնավար Օկրուգի վարչական կենտրոնը։ Գտնվում է Պալանա գետի ափին։ Կա վառելիքային և սննդի արդյունաբերություն, հայրենագիտական թանգարան։

ՊԱԼԱՆԳԱ, հանրապետական ենթակայության քաղաք Լիտվ․ ՍՍՀ–ում։ Կլիմայա–բալնեոլոգիական մերձծովյան կուրորտ։ Գտնվում է Բալթիկ ծովի ափին, Կլայպեդայից 25 կմ հս․, ավտոխճուղու վրա, Կրետինգի երկաթուղային կայարա– նից 12 կմ հեռու։ Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը 17°С), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը –3°С), տարեկան տեղւււմները՝ մոտ 640 մմ։ Բուժիչ միջոցները, կլիմայաբուժությունը, հանքային ջրերը՝ հետնյալ քիմ․ բաղադրությամբ․ օգտագործում են լոգանքների համար, տորֆային ցեխը, օդաարեաբուժությունը։