Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեր ամբողջապես մտածված կոմպոզիցիայով Պ–ի (մ․ թ․ 14) կառուցումով։ Հաջորդ կայսրերի Պ–ներին, որոնք կառուցվում էին Պալատիում բլրի վրա (Պ․ անվանումը ծագում է այս բլրի անունից) բնորոշ էր բուն Պ․ ներկայացնող մասերի խիստ սիմետրիկ դասավորությունը, մեկ կամ մի քանի ներընկած բակ–պարտեզների շուրջը (Փլավիոսների Պ․, Ներոնի «Ոսկե տունը», երկուսն էլ մ․ թ․ I դ․)։

Հռոմի եվրոպ․, ասիական, աֆրիկ․ պրովինցիաների, ինչպես և Բյուզ․ կայսրության ներքո գտնվող երկրների պալատային ճարտ․ նույնպես արտահայտել է Հռոմի պալատաշինության արվեստը, ձևափոխությամբ այն ներդաշնակելով տեղական պայմաններին և գեղարվեստական ավանդույթներին (Դիոկղետիանոսի Պ․՝ 300 թ․ Սպլիտում, Մեծ պալատը՝ IV–VI դդ․ և Բուկոլեոնը՝ V–VIII դդ․ Կոստանդնուպոլսում)։ Եվրոպայի (հատկապես Իսպանիայի) պա լա տային ճարտ․ մասնակիորեն կրել է նրբակազմ և դեկորով հարուստ XIII–XIV դդ․ մավրիտանական ճարտ․ ազդեցությունը (Սիցիլիայի Պ․, Ալհամբրան Գրենադայում ևն)։ Միջնադարյան քաղաք–հանրապետությունների զարգացման հետ Եվրոպայում ստեղծվել են մունիցիպալ ինքնավարության մարմինների և պաշտոնյա անձանց Պ–ներ (Դոժերի Պ․՝ 1297-1310, Վենետիկում, Պալացցո Վեկկիոն՝ XIII–XV դդ․, Ֆլորենցիայում)։ Աշխարհիկ ազնվականության հետ մեկտեղ Պ–ներ են կառուցել նաև հոգևորականության ներկայացուցիչները (պապերի Պ–ները Օրվիետոյում՝ XIII դ․ Ավինյոնում՝ XIV դ․)։ Բացարձակ միապետությունների ժամանակաշրջանում կազմավորվել է նոր՝ թագավորական Պ–ի տիպը։ Սրանք մոնումենտալ կառույցներ էին՝ հաճախ զբաղեցնելով քաղաքի մի ամբողջ թաղամաս, որպես կանոն դրվում էին հրապարակի, այգու գլխ․ հատակագծային առանցքի վրա և գերիշխում շրջապատում։ Թագավորական Պ–ի բնորոշ օրինակներից են Փարիզի Լուվրը՝ XVI – XVIII դդ․, էսկորիալը՝ XVI դ․, Մադրիդի մոտակայքում, Վերսաչը, Շյոնբրուննը՝ 1695–1749, Վիեննայում, Կազերտայի Պալացցո Ռեալեն՝ 1752-ից, Նեապոլի մոտակայքում են։ Նման սկզբունքներով են ստեղծվել նաև Արևելքի Պ–ները, Պեկինի «Կայսերական պալատը» (սկսվել է կառուցվել XV դ․ 1-ին կեսից) հսկայական համալիր է, բաղկացած բնակելի շենքերից, տաղավարներից, տաճարներից ևն, որոնք տեղադրված են պարտեզների մեջ և աստիճանաձև բարձրանում են դեպի առանցքակազմ կոմպոզիցիայի կենտրոնը։

XIX դ․ կեսից Պ–ները խոշոր, հաճախ շքեղ հարդարված, տարբեր նշանակության հասարակական շենքեր են (Լոնդոնում կայացած 1851-ի համաշխարհային ցուցահանդեսի «Բյուրեղապակյա պալատը», Հռոմի Սպորտի պալատը, 1960 են)։ Սովետական ճարտ–յունը ստեղծել է նոր իմաստի և տիպի Պ–ներ՝ Մոսկվայի Կրեմլի Համագումարների պալատը, Մշակույթի Պ–ներ, Ամուսնահանդեսի Պ․, Պիոներների և դպրոցականների Պ–ներ ևն, որոնց մեկ կամ մի քանի հանդիսատեսային դահլիճ–լսարաններր, լայնարձակ ֆոյե–կուլուարները, խմբակային պարապմունքների սենյակները ևն ենթարկվում են կենտր․ շենքին։

Հայաստանի հնագույն Պ–ն և ր ը ստեղծվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների ամրոցներում և միջնաբերդերում։ Ուրարտ․ Պ–ները կառուցվում էին արտաքին խուլ, աշտարակավոր պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ամփոփված մոնումենտալ ծավալներով, որոնք դասավորվում էին 1–2 հարկի վրա՝ դահլիճների, միջանցքների և բակերի շուրջը, տեղանքին համապատասխան աստիճանաձևությամբ (Տուշպա, էրեբունի, Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի են)։ Պատերը հիմնականում հումաղյուսից էին, քարե հիմնապատի վրա, դրսից ու ներսից կավածեփ, հանդիսավոր մասերում՝ նաև նկարազարդ։ Առանձին դեպքերում օգտագործվում էին սրբատաշ քարը, քանդակազարդ մարմարը, հատակի և պատի խճանկարը (Տուշպա․ Ալթըն թեփե)։ Իբրև հարդարանք էին ծառայում պատերից կախված բրոնզե քանդակազարդ վահանները։ Անտիկ շրջանում շարունակվել են Պ–ները ամրոցներում մոնումենտալ ձևերով կառուցելու ավանդույթները, ինչպես և հին պալատների վերակառուցումը (Վան, Արմավիր, Երերունի)։ Հում աղյուսը քարի տարբեր տեսակներով փոխարինելը, առանձին դեպքերում քարուկիր ծածկերի հանդես գալը, հելլենիստական ոճը նպաստել են Պ–ների ճարտ․ զարգացմանը։ Խոշոր Պ–ներ են կառուցվել մայրաքաղաքներում, հատկապես Արտաշատում և Տիգրանակերտում, որոնց համալիրների մաս էին կազմում ջրային կառուցվածքները, կանաչապատ տարածությունները, հրապարակները, բնակելի, պաշտամունքային, թատերական, պաշտպանական և այլ կառույցներ։ Հարդարանքում օգտագործվել են նոր ոճի խճանկարներ, որմնանկարներ ու քանդակներ։ Այս տիպի փոքր համալիրի օրինակ է Գառնիի ամրոցը։