Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


վաղաժամ մահվան պատճառով վերադարձել է Կ․ Պոլիս, աշխատակցել հորը և եղբորը՝ Սարգիս Պ–ին։ Հոր մահից հետո (1866) եղբոր հետ նշանակվել է պալատական ճարտարապետ՝ զբաղվելով հիմնականում նախագծման հարցերով։ Կառուցել է Պեյքոզի Թոքաթի, Սկյուտարի Քոշուեոլուի Մայր թագուհու, Չուպուքլու Խտիվ Իսմայիլ փաշայի, Մերճանի Ալի փաշայի ապարանքները, Աքսարայի Բերթենիյալ մայր թագուհու մզկիթը, Չրաղանի պալատը (եղբայրների հետ), Բեյլերբեյի պալատը։ Հակոբ Պ․ նյութական կարեոր օժանդակություններով խրախուսել և քաջալերել է բազմաթիվ արվեստագետների։ Օրթագյուղի նրա ապարանքը Կ․ Պոլսի հայ գրականության և արվեստի գործիչների (Ռուսինյան, Մ․ Պեշիկթաշլյան, Նար Պեյ, Ծերենց, Թ․ Թերզյան, Պ․ Ադամյան, Ա․ Հրաչյա, Տ․ Չուխաճյան և այլք) մշտական հավաքատեղին էր։ Նրա միջոցներով վերաշինվել է Օրթագյուղի Բարեսիրաց թատրոնի շենքը (1870, ճարտ․ Պ․ Նեմցե), կառուցվել Արեվելյան թատրոնը (1861–62)։ Պարգևատրվել է շքանշաններով։ 1873-ից ապրել է Փարիզում, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանոցում։ Սիմոն Պ․ (Սիմոն բեյ Պ․, 1846, Կ․ Պոլիս –21․12․1894), Կարապետ Պ–ի որդին։ Եղբոր՝ Հակոբ Պ–ի մահից հետո նշանակվել է պալատի օգնական ճարտարապետ։ Կառուցել է Մաչթայի զորանոցը (1861–62) և Ոստիկանատունը, Ելդըզի ապարանքը (Սարգիս Պ–ի հետ)։ Եղել է նաև վարպետ մանրանկարիչ։ Մանրանկարներով զարդարել է իր և Գրիգոր ու Կարապետ Պ–ի կառույցները։ Լևոն Պ․ (Լևոն բեյ Պ․, 1855, Կ․ Պոլիս–1925, Փարիզ), Նիկողոս Պ–ի որդին։ Ավարտել է Փարիզի կերպարվեստի բարձրագույն պետ․ դպրոցի ճարտ․ բաժինը։ Վերադարձել է Կ․ Պոլիս ու աշխատակցել հորեղբորը՝ Սարգիս Պ–ին։

Պ–ի արվեստը նոր երևույթ էր XVIII – XIX դդ․ Թուրքիայի գեղարվեստական կյանքում։ Հիմնվելով բյուզ․ ճարտարապետության, Սինանի կառուցողական նորարարությունների, հայկ․ ճարտ․ ավանդների վրա, ուսումնասիրելով արևմտյան ճարտ․ մեջ առաջացած ոճերը, Պ․ ստեղծել են տեղական գեղագիտական պահանջներից թելադրված կառույցներ։ Եթե մզկիթներում առկա են արաբ․, իսկ հայկ․ եկեղեցիներում՝ միջնադարյան դասական ճարտ․ հուշարձանների ազդեցությունները, ապա աշխարհիկ շենքերում նկատելի են Վերածննդի, բարոկկոյի, ապա և մոդեռն ոճի գեղարվեստական ընկալումները։ Նրանք եվրոպականացրին թուրք, ճարտ․ և ուղի հարթեցին նրա հետագա զարգացման համար։ Նրանց կառույցները բագմաշենք են, արլ․ շքեղությամբ բնութագրված։ Պ․ պալատական համալիրներում և մյուս կառույցներում օգտագործել են անատոլիական բազմատեսակ ու բազմագույն քարեր, շենքերի արտաքին մշակումներում զգալի տեղ հատկացրել դեկորատիվ զարդանախշերի շքեղությանը, դահլիճների ներքին հարդարանքում օգտագործել հախճապակի, ոսկի, գունավոր մարմարներ, ստալակտիտե մշակումներ, դռների նկարազարդումներ են։

Գրկ․ Զարդարյան Վ․, Հիշատակարան, գիրք 4, ԿՊ, 1935, էջ 18-28, 40-48, 53 – 68։ Պողոսյան Ե․, Պալյան գերդաստանը, «ՀԱ», 1970–72, 1973, № 1–3։ Mustafa Cezar, Sanatta, Bat։ ya Acilis ve Osman Hamdi, Istanbul, 1971, p․ 112 – 120; Pars Tig1aсi, Batinin Turk mimarligina Etkisi ve Balyan Ailesi, Istanbul, 1980․ Բ․ Թուղչաճյան

ՊԱԼՈՒՆԻՆԵՐ, Պալունիք, հայ նախարարական տոհմ։ Ժառանգական տիրույթը եղել է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Պաւունքւք գավառը։ V դ․ Պ․ կալվածք ունեին նաև Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (Չյունակերտ քաղաքի, Կվառս և Հոռյանք ավանների շրջանում)։ Պ–ից Եղիշեն հիշատակում է տանուտեր իշխան Վարազշապուհին, որը Արտաշատի ժողովում (449) մասնակցել է Պարսից Հազկերտ II-ի հրովարտակի պատասխանին, ապա անցել Վասակ Սյունու կողմը։ Իսկ սեպուհ Արտակ Պալունին եղել է Վարդանանց հավատարիմ կողմնակիցը և Ավարայրի ճակատամարտում (451) հերոսաբար զոհվել՝ իր 57 մարտիկներով։ Հետագա դարերի աղբյուրներում Պ–ի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

ՊԱԼՈՒՆԻՔ, Պահլունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։ Պաշունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը հավանաբար եղել է Պղուանք ավանը (հետագայում4 գ․ Պողանց)։ Հիշատակվում է միայն VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում։

Գրկ․ Արևմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։

«ՊԱԼՔԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼ», հասարակական–քաղ․ շաբաթաթերթ, հնչակյան կուսակցության Բուլղարիայի շրջանի գործադիր հանձնաժողովի օրգան։ Լույս է աեսել 1915, 1918–22, 1931-44-ին, Ռուսչուքում, ապա՝ Սոֆիայում։ Խմբագիրներ ժ․ Միրզախանյան, է․ Չոփուրյան, Գ․ Գույումջյան, Հ․ Պողոսյան։ Լուսաբանել է կուսակցության գործունեությունը Բալկաններում, նյութեր տպագրել հայ ժողովրդի պատմության ողբերգական դեպքերի և Հայկական հարցի լուծման ուղիների մասին, անհաշտ դիրք գրավել դաշնակցության հանդեպ, նրա ղեկավարներին մեղադրել հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ անհեռատես քաղաքականության համար։ Թերթը ողջունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատումը, ընթերցողներին իրազեկ պահել մայր հայրենիքում կատարվող վերափոխումներին։ Վերլուծականներ է տպագրել երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին Եվրոպայի քադ․ կացության, հիտլերյան Գերմանիայի ռազմականացման, հանուն խաղաղության ՍՍՀՄ ջանքերի մասին։ «Պ․ մ․»-ի ուշադրության կենտրոնոււք են եղել բուլղարահայ համայնքի և նրա կազմակերպությունների (ՀՕԿ, թեմական խորհուրդ, ՀԲԸՄ են) գործունեությունը, ներգաղթի կազմակերպումն ոԼ ընթացքը։ Նյութեր է տպագրել նաև Բուլղարիայի ներքին և արտաքին կացության մասին։

ՊԱԽՄՈՒՏՈՎԱ, Ալեքսանդրա Նիկոլաևնա (ծն․ 1929), սովետական կոմպոզիտոր։ ՄՍՀՄ ժող․ արտիստուհի (1977)։ 1953-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Վ․ Յա․ Շեբալինի կոմպոզիցիայի դասարան), 1956-ին՝ ասպիրանտուրան։ 1968-ից՝ ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։ Աշխատելով տարբեր ժանրերում՝ ճանաչման է արժանացել հատկապես որպես երգերի հեղինակ (այդ թվում՝ «Գագանի համաստեղությունը» շարքը, շարքը «Մուրաբաններ», «Քնքշանք», «Երգ տագնապայի երիտասարդության մասին», «Մեղեդի»)։ Այլ ժանրի երկերից աչքի են ընկնում նվագախմբի կոնցերտը (1972, դրա հիման վրա «Պայծւաւացում» բալետը, բեմ․ Մեծ թատրոն, 1974), «ուււսական սյուիտ»-ը նվագախմբի համար (1953), շեփորի կոնցերտը (1955), պիոներական կանտատները, կինոերաժշտությունը («հւլյանովների ընտանիքը», «Աղջիկներ», «Երեք բարդի Պլյուշչիխայում» են)։ Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1966), ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1975, 1982)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

Գրկ․ Добрынина Е․, Александра Пахмутова, М․, 1972.

ՊԱԿԻՍՏԱՆ, Պակիստանի Իսլամական Հանրապետություն

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 89
II․ Պետական կարգը 
 89
III․ Բնությունը 
 89
IV․ Բնակչությունը 
 89
V․ Պատմական ակնարկ 
 89
VI․ Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները 
 90
VII․ Տնտես ա աշխարհագրական ակնարկ 
 90
VIII․ Զինված ուժերը 
 91
IX․ Բժշկ աաշխարհագր ական բնութագիրը 
 91
X․ Լուսավորությունը 
 91
XI․ Գիտությունը և գիտական հիմնարկները 
 92
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 92
XIII․ Գրականությունը 
 93
XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը 
 93