Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծամթելն ու պառավը առավոտը վե կացան, տեհան որ արթեն տեղիցը ժաժ չի գալի։ Կնիկը գնաց որ վե կացնի, տեհավ որ՝ «Թե դրել ես՝ արի տար»[1], ո՛չ տղա կա, ո՛չ բան։

Կնիկը լաց էլավ։

Պառավն ասեց.— Բոլ ա լաց ըլես, թե՛զ արա, վե կաց է՛թանք, թե չէ մազերդ կպոկեմ։

Ասեց.– Դե լավ, մի թող դուս գամ դուռը։

Էս Ծամթելն էր՝ դուս էկավ, մի եքա գոք վարթ բերեց նեքսև, էտ տղի վրա շաղ տվեց։ Մի թուղթ էլ գրեց թե. «Պառավն ինձ տանըմ ա ֆլան թաքավորի հըմար, թե քառասուն օրվա վրա էկար՝ էկար, թե չէ՝ թաքավորը ինձ կնիկ պըտի շինի»։

Պառավն էր՝ դրան արեց առաչ, քշեց դըբա ծովը, ձըցըմը հանեց, ինքը լի՛լավ, ախչըկանն էլ քաշեց թարքը, սև օցովը ձըցըմին տվեց, ծովն անց կացավ էն դիհը։ Ախչկա կռնիցը բռնեց, տարավ տվեց թաքավորին։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, հրե՛ս բերել եմ շապկի տիրոնչը։

Թաքավորը դրան իրա կշռքովը մին ոսկի տվեց։


Թող գա ըտեղ իրա քառասունքը պահի, խաբարը տանք Առչի տղի ախպորտանցից։

Մեկը իրա մատանքի ակին թամաշ արեց, մեկը գեննին անգաջ դրեց, տեհան որ իրանց ախպերը նեղ տեղըմն ա, էկան, որ հասնեն նրան. էտ էրկու ախպերը իրար քթան, իրար հետ ընկան ճամփա, էկան դրա հավարին։ Շատ էկան թե քիչ, աստված գիտա, դրանք էկան թուշ էլան մի հատ ամարաթի, էտ ամարաթիցը դուս էկավ մի հատ կնիկ։

Էտ տղեքն ասեցին.— Ա՛յ քիր, մի ըսենց տղա չե՛ս տեհել։

Ասեց.– Տեհել եմ, մի տարի կըլնի, էկավ դեսը գնաց:

Էտ ախպերտինքը դրա շանց տված ճամփեն բռնեցին ու գնացին, գնացին մի հատ էլ ամարաթի թուշ էլան։ Էտ ամարաթի դուռը ծեծեցին, ըտիան էլ դուս էկավ մի հատ ախչիկ։

Ասեցին.— Ա՛յ քիրա, մի ըսենց տղա չե՞ս տեհել։

  1. Մեռել է