Վե կացան մարթ ու կնիկ, դևին իժդար թանգագին բաներ ուներ, վե կալան, ձի նստեցին, քշեցին էկան Սիպտակ դևի ֆողը. միշնեկ ախպոր հարսին վե կալավ, էն դևի թանգագին բաներն էլ վե կալավ ձիերին բարցեցին, քշեցին էկան Կարմիր դևի ֆողը: Մի էրկու օր էլ ըստի մնացին, Կարմիր դևի թանգագին բաները թոփ արին, բարցեցին ձիանոցը, էկան հալիվորի կուշտը:
Հասան հալիվորին, Ալո-Դինոն ասեց. — Բար՚աչողը՛մ, պապի:
Ասեց. — Բարո՜վ, հազա՛ր բարով, թաքավորի տղա։
Ասեց. — Իմ էրկու ախպերն էկան գնացի՞ն, թե ոչ:
Ասեց. — Չէ՛, թաքավորի տղա, հալա մարթ էկել չի:
— Դե որ մարթ էկել չի, — ասեց, — էս իրեք հարսին ու էս ղուշն ըստի պըհես, ես էթամ, իմ ախպորտանցս բերեմ:
Հալիվորն ասեց. — Շատ լա՛վ, թող մնան ըստի, ասսուն ամանաթ։
Տղեն գնաց քաղաքները ման էկավ, ո՛չ մի տեղ քթավ ոչ ախպորտանցը։ Գնաց մի քաղաք, մի տուն ղոնաղ էլավ։ Հարցրեց էտ տան տիրոնչը, ասեց. — Ըստի ղարիբ մարթը ոնց կարան քթնիլ:
էտ տանտերն ասեց. — Մեզ, — ասեց, — ղարիբական ժամ ունենք, դու կէթաս հ՚առավոտը զանգակները կքաշես, օխտը եզ կմորթես, ղարիբական մարթիկը կիմանան, որ էտ եկեղեցըմը ժամ պատարագ կա, մատաղ կա, կթափեն կգան: Թե քու մարթիկդ քըթնես՝ ընտի կքթնես։
Գնաց քշերով օխտը եզ առավ, մորթիլ տվուց, էփիլ տվուց, սեղանը պատրաստեց, զանգակները տվուց։ Զանգակները որ տվուց, էտ էրկու ախպերը հարցրին տանտիրոնչը, թե զանգակները ընչի հըմար են տալի:
Ասեց. — Նրա հըմար են տալի, որ անըմը ղարիբական մարթը էթա՛ մատաղ ուտի:
Մենձ ախպերն ասեց. — Խազեին, մեզ էլ բաց թողա՞ս էթանք, մենք էլ մատաղ ուտենք, գանք:
Խազեինը բաց թողուց, էկան տեհան, որ իժդար ղարըբական կա՝ նստած մատաղ են ուտըմ: Ալո-Դինոն տեհավ, որ հ՚իրա էրկու ախպերն էկան, ըստոնց գինի տվուց, մատաղ տվուց, ասեց. – Ինձ ճանանչը՞մ եք, ես ո՞վ եմ։
Ասեցին. — Չէ՛։