ձիանը վեր են դիպել[1], մեհտարներին դուս արուց, ասեց. — Ըստուց ետը ես պըտի պահեմ ձիանը։
Էկավ ձիանը ջրելու ժամանակը, քաշեց ձիանը Չար-հավուզի վրին, տեհավ ֆռտացրին, ետ քաշվեցին, չխմեցին։ Դա ձիանը բաց թողուց, մտիկ արուց Չար-հավուզին, տեհավ մի բան աստղի պես պեծին ա տալի հավուզի տակին:
Ասեց. — Կա՜, չկա՛ սրանից ա. էս ի՞նչ բան պըտի ըլնի։
Ղրկեց քաղաքից լեղվոր բերեց, ասեց. — Ի՞նչ եք ուզըմ, որ էտ հավուզի պսպղացող բանը հանեք։
Ինչ որ իրանց հախն էր, առան, նի մտան էտ հավուզի տակից պսպղացող բանը հանեցին, տվեցին թաքավորի տղին։ Թաքավորի տղեն մեհտարներին էլեդ կանչեց, ասեց. — Տարեք ձիանը դուք պահեցեք, էլ հուշտ չեն ըլնիլ:
Տղեն վե կալավ էտ պսպղող բանը, մտիկ արուց, տեհավ ոսկի ծամ ա, դրուց թղթի մեչ, դրուց ջեբը, էկավ տուն, լուռ ու մունջ, նըստեց, խոսցնելուս չխոսաց, բան չասեց, հերը, մերը կպան յախեն. — Ա՜յ որթի, – ասեցին, — քեզ ի՞նչ պատահեց, էտ ինչ մտածութան մեչ ես ընկել։
Տղեն վե կալավ ասեց. — Ուրիշ միտքը չունեմ։ — Հանեց ջիբիցը էն ոսկե ծամը շանց տվուց. — Իմ մտածութունը էս ա, — ասեց, — ըստու տիրոնչը ուզըմ եմ ձեզանից, որդի ըլի, պըտի բերեք։
Հերն ու մերը մնացին շիվարած: Սրա տերը պըտի Դևստանումն ըլի, Դևստուն ո՞վ կարա էթալ, որ բերի։
Թաքավորն էր՝ ջառ[2] քցեց իրա երկիրը թե. «Էկեք տենանք, ով կարա էս ծամի տերը բերի, ինչ ուզի՝ կըտամ». ոչ մի մարթ էլա շլինք առավ ոչ։
Մի պառավ կնիկ էկավ կաննեց դրա հ՚առաչը. — Թաքավորն ապրած կենա, — ասեց, — ես կբերեմ։
— Դե, — ասեց, — նանի՛, բեր, ինչ ուզես՝ կտամ։
Ասեց. — Թաքավոր, ես էս խոսըմ եմ, համա պըտի տղիդ, տանեմ հետս։
— Դե, — ասեց, — որ ըտենց ա, տղին խոսացնենք, տենանք՝ ինչ ա ասըմ։