Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծ ծառ, որ քանի մարթ մտնի էտ ծառի մեչը, հեչ մարթ չի՚մանալ: Նի՚լավ ծառի, մտիկ տվուց իրա ամարաթը, տեհավ որ մի լավ տղա, մևկ էլ իրա կնիկը մինն էլ էն պառավ կնիկը հ՚իրար հետ ման են գալի, թաքավորի ախչկան առել են իրենց մեշտեղ: Մնաց շիվարած: Միտք էր անըմ, իրա մտքի հետ էր, տեհավ, որ մի դավրիշ էկավ հ՚ախպրի վրին վեր էկավ, իրան քաշկուլը դրեց գետինը, խուրջինը ուսից վե բերուց, խուրջնի միչից հացը հանեց, փռեց, ծոցիցը մի խնձոր հանեց, տվուց բաց արուց, միչիցը հանեց մի նազանի օղլուղաշ, դրուց կուշտը՝ նստեցին հաց կերան:

Կերան պրծան, դավրիշն ասեց. – Կնի՛կ, քունս տանըմ ա, նստի՛, գլուխս դնեմ ծնկանդ, քնեմ դինջանամ, վե կենամ, էթանք:

Դավրիշի կնիկը նստեց, դավրիշը ծնկանը, քնեց: Որ քնեց, կնիկը խուրջինը մոտեցրուց, դավրիշի գլուխը վե կալավ դրուց խուրջինի վրա, ինքը նստեց, հաց բաց արուց, ձեռը տարավ ծոցիցր մի խնձոր հանեց, տվուց բաց արեց, միչիցը հանեց մի սիրուն տղա, դրուց հացի ղրաղը՝ հ՚իրար հետ հաց կերան: Հացը ուտելուց ետը, դավրիշի կնիկը էս տղի հետ քեֆ արուց, պրծավ, էտ տղին դրուց խնձորի մեչը, խփեց ու դրուց ծոցը: Գնաց նստեց, դավրիշի գլուխը վե կալավ, դրուց ծնկանը: Շատ քնեց, քիչ քնեց, դավրիշը զարթնեց, զարթնելուց ետը, հ՚էրեսը լվաց հ՚ախպըրըմը, չիբուխը շինեց քաշեց, կնկանը դրուց խնձորի մեչը, խփեց, դրուց ծոցը, խուրջինը վե կալավ որ էթար՝ թաքավորի տղեն ծառիցը ձեն տվուց. — Է՜յ դավրիշ, կաննի։

Դավրիշը շշկլվեց. — Էս ո՞րդիան ա գալի էս ձենը: — Դես մտիկ արեց, բան քթավ ոչ, ուզեց որ էթա՝ էլեդ ձեն տվուց ծառիցը: — Դավրրիշ կաննի, վեր եմ գալի:

Դավրիիշը վիրև մտիկ արուց, տեհավ մի թրնգա[1] մարթ, տազ արուց, կաննեց, ընչանք էտ մարթը վեր էկավ:

— Դավրրիշ, – ասեց, – իմ ղոնաղն ես։ Հ՚արի էթանք իմ տունը։

Քցեց քամակը, տարավ իրա տունը։

Ասեց. – Պառավ, օջախ արա՛, հաց պատրաստա։

Ասեց. — Ա՛յ որթի, էսօր ավ չես բերել, ի՞նչ էփեմ։

Ասեց. – Դե՛ մի քաշովի Էփա:

  1. Քաջ, (ծանոթ. բսւնահավաքի):