հատ ախչիկ ունեի, ջոկ տեղ ապրըմ էր. օրերի մի օրը պառավ կնիկ էկավ ինձ ասեց, որ ախչիկդ էս վարք ու բարքը ունի, ես էլ բարկացա, դե ծնող ի, մի ղութու մեչ դնել տվի, տարան քցեցին ծովը։
Ետո հ՚իմացանք, որ անարատ էր մեր ախչիկը, մերն հ՚ամեն օր գնըմ էր ծովի ղրաղը, լաց ըլըմ, էրեսը քսըմ ավազին, արնոտըմ, վե կենըմ գալի տուն։ Տեհա չէ , դրա հ՚առաչն առնել չի ըլիլ, ասեցի. «Կնիկ, լավն էն ա, էթանք ման գանք, բալքի քթնենք, մինը հանած կըլի ծովից»։ Էրկու ջուխտ էրկաթե տրեխ ենք հաքել, արար աշխար ման ենք էկել, հասել ըստեղ, պատկերը որ տեհանք հ՚ախպրի գլխին, «ա՜խ» քաշեցինք, դե կորուստ ունեցողը ըտենց կըլի, թաքավո՛ր. բռնեցին բերին քու կուշտը։
— Ժողովուրթ, — ասեց թաքավորը,— հ՚իմացա՞ք որ դրա ախչիկը անարատ էր:
— Հ՚իմացա՛նք, թաքավոր, հ՚իմացա՛նք, — ասեցին։
— Դե դուք ղրաղ քաշվեցեք։ Դու, սովդաքյարի տղա, հ՚արի հ՚առաչ, ասա՛ տենեմ՝ դու խի՞ «ա՜խ» քաշեցիր:
— Թաքավորն ապրած կենա։ Ես էտ թաքավորի քաղաքըմը համբալ ի, ինձ կանչեցին, էտ ղութին տվին ինձ, թե տար քցա՛ Սև ծովը։ Վե կալա տարա Սև ծովի ղրաղը. ինձ բերող սովդաքյարը կար, տեհա էկավ, ղութին տվի հիրան, թե տար մեր տունը, տուր մորս։ Ետո մի վախտ քաշեց, տեհա մի անխելք ախպեր ունեի, էկավ։ Հարցրի. «Խի՞ ես էկել, ա՜յ տղա»։ Ասեց. «Էտ ղրկած ախչիկդ հազարների հետ նստըմ ա կաննըմ», ես էլ նամուսի տեր, ասեցի. «Ախպե՛ր, դու իմ տանը կաց, ես հըմի կգամ»։ Վե կացա նի՚լա ձին, գնացի հասա մեր տունը, տեհա մեր տան տեղը մի ընենց տուն կա, որ թաքավորն էլ չունի էտ տներից, մտա նեքսև, խանչալս քաշեցի, ըստի-ընդի ծակեցի, մազերից բռնեցի՝ բալկոնից քցեցի ներքև. վեր էկա, ձիս նի էլա, էկա ախպորս կուշտը։ Որ գործից պրծա, վե կացա էկա մեր տունը, մորիցս հարցըրի, թե. «Էն ախչկա վարքն ու բարքը ի՜նչ թավուր էր», մերս ասեց, որ անարատ էր։ Խիղջս ինձ տանջեց, վե կացա աշխարքե աշխարք ման գալով էկա հասա էս քաղաքը։
— Հ՚իմացա՞ր, քու ղրկած ախչիկը անարա՞տ էր, — հարցրուց ախչիկը։
— Անարատ էր, թաքավո՛ր:
— Ժողովո՛ւրթ, հ՚իմացեք, որ անարատ էր։