Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեզիրը վե կալավ էտ ախչկանը տարավ մի խոր մեշի միչի բրախեց, ինքը թողաց որ ետ դառնա, ախչիկն ետևիցը ասեց.— Գնա՛, վեզիր, քեզ տենեմ աշխարի տակին ջուխտ աշկով քոռ մնաս։ Վեզիրը մինչի ետ դառավ էկավ տուն՝ հ՚աշկերը բռնվեց:

Է՜, էտ ախլիկն էր, մեշիցը դուս էկավ գնաց ընկավ հանդամեչ: Տեհավ, որ հրես մի չոբան ոչխարն առաչին գալիս ա:

Ախչիկն ասեց.— Բար՚աջողո՛ւմ, չոբան ախպեր։

Չոբանը ասեց.— Ասսու խեր ու բարին, քույրիկ ջա՛ն։

Ախչիկն ասեց.— Է՜, չոբան ախպեր, չի՛ ըլնի, որ մի ոչխար մորթես, իրար հեննա ուտենք։

Չոբանն ասեց.— Ա՛յ քույրիկ, էս ոչխարը տիրունի ա, որ մորթեմ, յա պըտի ջառմեն տամ, յա պըտի ոչխարը տամ։

Ախչիկը ձեռը տարավ ջեբիցը հինգ մանեթ հանեց, ասեց.— Է՜, չոբան ախպեր, էս էլ քու ոչխարի գինը։

Չոբանը էն սհաթին սուրուի միչիցը մի լավ թոխլի ջկեց, մորթեց։ Մորթելու վախտը ախչիկը թաքուն զառինը վե կալավ պահեց։ Չոբանը խորոված արեց, նստեցին կերան։

Չոբանը ասեց.— Ախչի, տենում եմ, որ անտեր ախչիկ ես, արի ինձ առ, ըստե իրար հեննա կապրենք:

Ախչիկն ասեց.— Է՛հ, չոբան, ես քու ասածը չեմ, որ դու էտ խոսքը ինձ ասեցիր, քեզ տենեմ աշխարի տակին կոնդ ապրես։

Ախչիկը թողաց ու գնաց։

Ախչիկը շատ գնաց, քիչ գնաց, մի ջրի վրա կաննեց, էտ զառինը մի լավ լվաց, մազերը գլխին թոփ արեց, զառին էլ ճխտեց գլուխը։ Ախչիկն էլավ մի քաչալ: Գնաց մտավ մի քաղաք. գնաց էտ քաղաքըմը մի պատի տակի կուչ էր էկե կաննե։ Մեկ էլ էն տեհավ՝ էտ քաղաքըմը լավ-լավ մարթիք են հնդրե, ուզում են, իրանց հըմար թաքավոր դնեն։ Դովլաթ ղուշին քցեցին, էկա՜վ կաննեց քաչալի գլխին։

Էտ քաղաքացիքը հերսոտեցին, էկան էտ քաչալին ասեցին.— Է՜, մուռտար, դո՞ւ իր մնացել մեզ թաքավոր ըլնելու, — դմփռտելով տարան կոխեցին մի մութը տուն։

Էկան թազա իրանց դովլաթ ղուշին քցեցին, քցեցին էլեդ էկավ էրթկովը մտավ, կաննեց քաչալի գխին։

Քաղաքի մարթիքը էկան ասեցին.— Ա՜յ ջանըմ, մարթը կտրվել էր՝ էտ քա՞չալն էր մնացել, որ մեզ թաքավոր ըլնի: