Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոսկե քաքուլ տղեն խնթրեց, թե իրավունք տու, ես էլ էթամ: Հ՚իրան հայտնի էր, թե ախպերտինքը քար են դառել: Թաքավորն ասեց.– Էրկու տղես գնացին, էկան ոչ, դու էլ էթըմ ես, բա մեր տերը ո՞վ պըտի ըլի, իմ թախտը ո՞ւմ պըտի մնա:

Ասեց.— Անկարելի ա, պըտեմ էթալ:

Ասեց.— Որ պըտի էթաս՝ մի հազար ֆոքի հետդ տար:

— Խի՞ ես էթըմ եմ կռի՞վ։ Մենակ քու մեհտար արաբին տուր ինձ, բոլ ա։

Արաբն էկավ կշտին կաննեց.— Հրամայա՛, թաքավորի տղա, ի՞նչ ես հրամայըմ:

Ասեց.— Մեր հըմար մի քիչ բան վե կալ:

— Ի՞նչ վեր ունեմ, բրինձ վեր ունեմ, եղ վեր ունեմ:

— Չէ՝, մի կես փութ աճար վե կալ:

Վե կալան, ասեցին մնաք բարին, ձիանը նի՚էլան ու գնացին:

Գնացին, շատ ու քիչն աստված գիտի, էն տեղը հասան, որ ախպերտինքը վեր ին էկել. դա էլ վեր էկավ. արաբին հրամայեց, որ մի քաշովի քցի: Արաբը քաշովին քցեց, կերան, խմեցին ու քնեցին: Քշերվա լավ վախտին մի հավարի ձեն էկավ, դրանք վե կացան, ձիանը նի՚լան ու գնացին մի քիչ տեղ. էլ հետ դառավ, էկավ տեղը նստեց, թեք ընկան քնեցին: Համա արաբը քնեց ոչ:

Քշերվա մի վախտին տեհավ մի աղվես էկել ա քաշովին ուտըմ ա, ասեց.— Թաքավորի տղա, մի աղվես էկել ա քաշովին ուտըմ ա՝ վե քցե՞մ:

Ասեց.— Չէ, սոված ա, թո՛ղ ուտի:

Արանքը քաշեց մի էրկու սըհաթ, արաբն ասեց.— Թաքավորի որթի, աղվեսը բինիշիդ[1] վրա նստած ա, տա՞մ վե քցեմ:

Ասըմ ա.— Չէ, տալ մի՛, թող նստի, մեղք ա, տեղը չոր ա ըլել, էկել ա կակող տեղ ա քթել. թո՛ղ նստի:

Մի էրկու սըհաթ էլ համփերեց՝ լիսացավ. տեհավ աղվեսը վեր ա կացել, էթըմ ա: Արաբն ասեց.— Թաքավորի տղա, աղվեսը գնաց է՜, տամ վե քցե՞մ:

Տղեն ասեց.— Չէ՛, ինչ կամեցավ ինձ, աստված կամենա հ՚իրեն, թող էթա:

  1. Վերարկու, (ծանոթ. բանահավաքի)