Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. — Գնա՛ կանչա, գա՝ տենեմ:

Էկավ, պառավին կանչեց: Գնաց, թաքավորին գլուխ տվուց, կաննեց:

Ասեց. — Հը՛, պառավ, ի՞նչ ես ուզըմ:

Ասեց. — Քու ախչիկն եմ ուզըմ իմ տղին:

Ասեց. — Ինձ հնարներ ունեմ, քու տղեն կարալ չի հանիլ, գլուխը կկտրեմ:

Ասեց. — Չի կարա՝ կտրա՛:

Ասեց. — Գնա՛, տղիդ կանչա, գա՛:

Էս պառավն էկավ, տղին տարավ թաքավորի կուշտը:

Թաքավորն ասեց.— Դու իմ ախչիկն ուզըմ ե՞ս։

Ասեց. — Ո՛ւզըմ եմ:

Ասեց. — Հնարներ ունեմ, կարա՞ս հանիլ:

Ասեց. — Եսի՞մ[1], տենենք:

Հ՚իրիկունը մթնել էր, թաքավորի խեղճ Ոսկի քաքուլ տղին տարան դրին ըսենց մի օթախ, բերին օխտը ոչխար էփեցին, դրին դրա կուշտը, ասեցին. — Պըտի ուտես էս քշեր. թե կերար՝ ախչիկը կտանք, թե կերար ոչ՝ գլուխդ կկտրենք:

Դուռը շինեցին ու գնացին:

Թաքավորի տղեն մտածըմ էր ըտի, թե ինչ անի, որ կարենա էտ օխտը պղինձը ռադ անի։ Անկարծ միտն ընկավ ղովտի բուրթը. տվուց կրակին, ղովտերն էկան, բալնիքը դեմ արուց շինած դռանը, բացվեց, նի մտան, նստեցին, հ՚ամեն մինը մի պղինձ կերավ, բերանը սրփեց, թողին գնացին։ Էտ տղեն էլի բալնիքը դեմ արուց դռանը, էլի շինեց, թեք ընկավ ու քնեց։

Հ՚առավոտը թաքավորը ջանլաթին կանչեց.— Գնա՛, գլուխը կտրա՛, բեր:

Ջանլաթն էկավ տեհավ, որ էտ տղեն օխտը պղինձն էլ կերել ա՝ թեր ա ընկել, քնել։

Գնաց թաքավորին ասեց. — Թաքավոր, կերել ա։

Ասեց. — Սիրուն ես տեհել տղի՞ն, ափսոսըմ ես, որ գլուխը կտրես։

Հ՚ինքը վե կացավ, սոլերը հաքավ, գնաց տենելու: Գնաց տեհավ, որ դրուստ կերել ա։ Տեհավ որ կերել ա՝ կաննեց:

  1. Չգիտեմ, (ծանոթ. բանահավաքի):