տեհավ քառսուն հուս տանում բերըմ ա քամին։ Ասեց. — Մազերը որ էս ա՜, հ՚ինքը ինչ կըլի։ — Կռացավ, հ՚ախպրի մեչ պատկերը տեհավ, յարեն թազացավ, տարավ ձին կապեց, դուս էկավ։ Հարց ու փորց արուց, հ՚իմացավ, որ Մեծատան տղի կնիկն ա, Հուրի թաքավորի ախչիկը։ Ասեց. — Ես տղա չըլնեմ, թե որ դրան ձեռ չբերեմ։
Վե կացավ գնաց բազար. սկսեց տղի հետ ախպեր-տղութուն անիլը. տարավ բերուց հ՚իրանց տունը, մին օր էլ ասեց. — Ես քեզ անիլ պտեմ ինձ քավոր։
Մի վախտ քաշեց, թաքավորի տղեն նշան տվուց մի ախչկա։ Էկավ էտ տղին տարավ քավոր արուց։ Պսակեցին, հարսը բերին տուն, պսակաճաշի օրը թաքուհին խնթրեց, որ մեր քավորակինը գա մեր հարկի մեչը քթնըվի։ Թաքավորը կանչեց քավորին, շատ խնթրեց, որ մորն ու կնկանը էթա բերի։ Տղեն ասեց. — Անկարելի ա, գալ չեն։
Ետո մի քանի թաս գինի խմացրին, ասեցին. — Հ՚արի՛ մեզ հետ էթանք, բալքի բերենք։
Թաքավորը, թաքուհին ու քավորը հ՚իրար հետ գնացին քավորի տունը, հարսը փախավ, տափ կացավ. Հրային գնաց թևիցը բռնեց քաշելով բերուց թաքավորի կուշտը։ Թաքավորը տեհավ դեն ու դեն էլավ[1], քաշելով քաշկռտելով վե կալան տարան հարսանքատուն։ Վաթսուն օթախ լիքն էր, նորահարսին թողին, քոմմա էկան քավորի ու քավորկնկա կենացը խմելու. մի-մի ըստաքան էլ քավորին, քավորի կնկան ու քավորի մորը տվին։
Քավորը վե կալավ ասեց, թե. — Կնիկ ջա՛ն, նի կմննես էտ վաթսուն օթախը, կենտ-կենտ գլուխ կտաս, կգաս թաքավորի կուշտը կկաննես:
Քավորակինը ճարը կտրած մտավ վաթսուն օթախը՝ բիբագնին գլուխ տվուց, էկավ թաքավորի կշտին կաննեց։ Մըն էլ բոլորը կաննած գոռացին, թե. — Ուզըմ ենք, որ քավորակինը մի հաղ անի։
Մարթը գնաց ասեց. – Կնիկ ջա՛ն, հունարը մնաց քեզ, ինձ ամանչացնիլ մի։
Կնկա սրտիցը դու խաբար տուր։ — Ա՜խ, — ասեց, — թե կէթամ տուն, դու կտենես թե ինչ կանեմ։
Ճարը կտրեց, ասեց. — Ածեցե՛ք։
- ↑ Հիացավ, (ծանոթ, բանահավաքի):