Էլեդ տղեն վե կացավ գնաց ավի: Թաքավորը իրիկունը էտ փոստը հանեց դրեց իրա բալկոնը. էտ քաղաքը ընենց լիս էլավ, մոնց որ ցերեկը: Շատ ուրախացավ թաքավորը:
Նազիրն ասեց. — Թա՛քավոր, հըլա էտ ես տեհել ուրախացել, եթե ֆլի օսկոռից մի հատ ամարաթ տենես, ինչքան կուրախանաս։
Կասի. — Ո՞վ կբերի ըտղդար ֆլի օսկոռը:
Կասի. — Ավչու տղեն կբերի։
— Ա՛յ գիտի, — կասի, — գնացեք, Ավչու տղին կանչեք՝ գա։
Ավչու տղեն կգա թաքավորի կուշտը, գլուխ կտա՝ կկաննի։
Թաքավորը կասի. — Պըտի էթաս ֆլի օսկոռ բերես, շինեմ մի հատ ամարաթ։
Ավչու տղեն մտքի հետ կընկնի, ետ կդառնա դըբա իրանց տունը։
Մերը կհարցնի, կասի. — Ո՛րթի, խի՞ ես տխուր։
Կասի. — Ի՛նչ անեմ, ա՛յ մեր, թաքավորը ընենց բան ա ասըմ, որ գլուխ գալու բան չի:
Կասի. — Ի՛նչ ա ասըմ թաքավորը։
— Ա՛յ մեր, — կասի, — թաքավորը ուզըմ ա ֆլի օսկոռ, ես ո՞րդիան բերեմ։
Կասի. — Էտ հեշտ ա, ո՛րթի. կէթաս թաքավորին կասես. «Ինձ կտաս քառասուն բեռը օխտը տարեն քացախ, քառասուն բեռը արաղ, քառասուն բեռը գինի, քառասուն բեռը չամիչ, ամեն բեռին մի մարթ՝ կացինը ձեռին, դանակը ձեռին, ըտոնք բոլորը պըտի ըլի նազրի քիսիցը, թե որ քեզանից ըլի, չեմ կարալ բերի»։
Թաքավորը կկանչի նազրին, կասի. — Էս բանը դու ես ասե, արի՛ տու էս ծախսը, թե որ չտաս՝ քու գլուխդ կկտրեմ։
Նազիրը կգա կստորագրի, ունեցած-չունեցածը վե կդնի, ըտոնք բիրադի կպատրաստի, կբարցի, ճամփու կքցի։
Տղեն կէթա մոր կուշտը. — Մե՛ր, կասի, — ղրկեցին, ես ո՛ւր էթամ ախր։
Կասի. — Որթի, կէթաս Ալագյազու սարը, մի հատ հ՚ախպուր կա, բուրթը, բամբակը կճխտես էտ հ՚ախպրի հ՚ակը, ջուրը ղայիմ կկտրես, տակի ջրերը կհըստըկես, էտ քացախը, գինին, արաղը շուռ կտաս հ՚ախպրի հ՚ակը, չամիչը շաղ կտաս հանգը, բեռ-բեռ վե կածես, ֆլերը կգան չամիչը կուտեն, սրտները կերվի, կգան կընկնեն