Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քացախի, գինու ու արաղի վրեն, կխմեն, կհարփեն, վե կթափեն, կհրամայես հետիդ օքմիններին, ամենքը իրենց կացինը կքաշեն, ֆլերին կմորթեն:

Էտ տղեն ձին նի կըլի, մոր ասածի պես կընկնի ճամփեն, կէթա, կգա կհասնի էտ հ՚ախպուրը, ջրերը կկտրի, արաղ, գինին կլցնի, չամիչը շաղ կտա, կտենա, որ ճաշվա շոքին ֆլի նախիրը էկավ. կուտեն չամիչը, կգան կխմեն՝ գինի, քացախը, կհարփեն, վե կթափեն, կհրամայի էտ մարթկերանցը, կացըններն ու դանակները կքաշեն ֆլերին կմորթեն, միսն ու կաշին կթափեն գետինը, օսկոռը վե կունեն, կբարցեն իրենց ուղտերին, կբերեն, իրենց թաքավորին փեշքաշ կանեն։

Թաքավորը կասի. — Նա՛զիր, տար Ավչու տղին իմ խազնիցր տուր բավականին փող։

Նազիրը կտանի խազնեն, տղին կտա չորս կոպեկ փող, էրկու հատ էլ լավ սիլլա։

Տղեն էլեդ ամոթու թաքավորին բան չի ասի, վե կկենա դըբա իրանց տուն։

Մերը կասի. — Խի՞ ես տխուր, որթի։

Կասի. — Ի՜նչ անեմ, ա՛յ մեր, նազիրը տվուց չորս կոպեկ փող, էրկու սիլլա։

Կասի. — Բան չկա, որթի, գնա՛ քու արհեստին։

Տղեն վե կկենա, թվանքը կքցի ուսը՝ կէթա ավղուշ։ Թաքավորը կսկսի հ՚ուստեք բերիլ, ֆլի օսկոռից շատ լավ մի օթախ կշինի։ Թաքավորը միչին կնստի, Շամ-չրաղը կգնի գյազմեն, ընենց կուրախանա թաքավորը, ոնց որ տասնըհինգ տարեկան տղեն։

Նազիրը կասի. — Թաքավոր, հըլա դու դրա վրին ես ուրախանըմ:

— Էլ ի՞նչ կա, նազի՛ր։

— Եթե դրախտական ծառը քու դռանը ըլեր՝ բա ի՜նչքան կուրախանայիր, թաքավոր։

Կասի. — Ո՞վ կբերի էտ դրախտական ծառը։

Կասի. — Ավչու տղեն կբերի։

Թաքավորը կկանչի Ավչու տղին, կասի. — Որթի, դու պրտի դրախտական ծառը բերես ինձ հըմար։

Տղեն մալուլ ետ կդառնա, կգա իրանց տուն։

Մերը կասի. — Որթի, ընչի՞ հըմար ես մալուլ։