Մի խարջլըղ էլ տվուց ոչ։
Տղեն վե կացավ ըլեդ էկավ խանը։ Թաքավորը ղուշը դրուց ղաֆազի մեչ, պատիցը քաշ տվուց։ Ետև թաքավորը շլիզ մտկի հետ ընկավ, ղուշը խոսըմ չի, ձեն հանըմ չի, թաքավորի սիրտը ուզըմ ա բերնովը դուս գա, թաքավորի իլլաջը կտրվեց. — Ա՛յ ղուշ ջան, ինչ ուզես կտամ, թաքլի հետս խոսաս, ես հ՚իմանամ քու ձենդ ինչ ջուռա ձեն ա։
Ղուշն ասեց. — Տունդ քանդվի, թաքավոր, ես ընենց մի ախչիկ եմ, որ Արևելքից ման գաս Արևմուտ՝ իմ նմանը քթնիլ չես։ Իմ ուզածը որ բերես, խրխիս կհանեմ, ես կըլնեմ թաքուհի, դու էլ կըլես թաքավոր զաթի, ըժդար թաքավորներ կա, քեզ բախտավոր կտան։
Ասեց. — Ուզա՛, ղուշ ջան, ինչ որ ուզես՝ ես բերիլ կտամ։
Ասեց. — Իմ ուզածը իմ ղարավաշս ա, Սև ծովի. Սիպտակ ծովի արանքըմն ա. Կարմիր դևի ձեռին, էթաս բերես՝ ես զաթի կըլեմ քեզ թաքուհի։
Ասեց. — Ղո՛ւշ ջան, ո՞վ կբերի։
Ասեց. — Թաքավոր, ինձ որ էն դժար տեղիցը բերուց էն տղեն, ընդուց զիլ հեշտ ա՝ կբերի։
— Դե՛,— ասեց,— գնացեք տղին կանչեք՝ գա։
Գնացին, տղին կանչեցին բերին։
Տղեն ասեց. — Ախպեր, կրակի մեչ եմ ընկե՛լ, հըլա էս հետ էլ էթամ տենեմ ի՛նչ ա ասըմ։
Տղեն վե կացավ գնաց, ոնց որ ղայդեն էր, թաքավորին բարև տվուց, ձեռները կապեց կաննեց։ Թաքավորը դրա բարովն առավ, ասեց. — Ա՛յ տղա, գիտե՞ս խի եմ կանչել։
— Ես ի՞նչ իմանամ,— ասեց,— խի՞ ես կանչել։
— Քե կանչել եմ, որ, — ասեց, — էթաս Սև ծովի, Սիպտակ ծովի արանքիցը Կարմիր դևի ձեռիցը մի ախչիկ կա՝ խլես, բերես։
— Թաքավոր, — ասեց, — ես ո՞նց եմ նի մննըմ ծովը, որ էթամ Սև ծովը, Սիպտակ ծովը հ՚անց կենամ, դևի հետ կռիվ անեմ, ախչիկը բերեմ։
— Գլուխս, — ասեց, — շատ տանիլ մի՛, զաթի կբերես՝ կբերես, բերիլ չես՝ գլուխդ կկտրեմ։
Տղեն ետ դառավ, ըլեդ լաց ըլելոն գնաց խանը։
Ձին ասեց. — Հը՛, հըմի՞ ինչ ա ըլել, ի՞նչ ա պատահել։