Էկավ էտ թաքավորը մեռավ, տղա չուներ իրան, էտ փեսեն նստեց իրա տեղը թաքավոր։
Անց կացավ մի վախտ. էտ թաքավորը բալկոնըմը նստած էր, տեհավ որ իրա հընգերը` էն Նահախը, անց ա կենըմ:
Ւրա վեզրներին ասեց.— Ըտրան կանչեք գա։
Կանչեցին էկավ:
Թաքավորը հարցրեց ըտրան, ասեց.— Ա՛յ տղա, քեզ մի հընգեր ունեիր, ի՞նչ էլավ էն հընգերդ։
Նա էլ ասեց.— Ի՞նչ հընգեր։ Ես հընգեր չունեմ։
Ասեց.— Լա՛վ միտդ բեր, մտահան արած կըլես։
Էտ տղեն մտածեց, մտածեց` միտն ընկավ իրա հընգերը:
Թաքավորն ասեց.— Ւնձ պատմա քու գլխի էկածը։
Դա էլ պատմեց, ասեց.— Ես մի հընգեր ունեի, ճամփա ինք էթըմ իրար հետ, նա ասըմ էր. «Հախն հ’առաչ կէթա»: Էտ խոսքի վրին, մարջ էկանք, մեզ մի հալիվոր ռաստ էկավ, էտ հալիվորին հարցրինք, ասինք. «Հա՞խն հ’առաչ կէթա, թե նահախը», ասեց. «Նահախը»։ Էտ հալիվորը միլչեն ծոցիցը հանեց, տվեց ինձ` ես էլ հընգորս հ’աշկերը հանեցի, տարա քցեցի մի խարարա ջաղացի գուռ, հըմի չեմ գիտա` մեռավ, թե ապրեց։
— Լա՛վ,— ասեց թաքավորը,— դե՛ գնա:
Էտ տղեն ասեց.— Ո՞ւր էթամ, ասա՛ տենամ էտ խի՞ հարցրիր:
Թաքավորն ասեց.— Ընենց հարցրի, էլի՛։
Էտ տղեն ասեց.— Աղաչըմ եմ, ասա՛ տենամ էտ խի՞ հարցրիր ինձ։
Թաքավորն ասեց.— Ես քու հընգերն ի, իմ հաշկերը որ հանեցիր քցեցիր էն ջաղացի դուռը, էտ ջաղացի տերն էկավ, ինձ տարավ ջաղացը, քշերը ըտեղ մնացի։ Կես քշերին սատանեքը թոփ էլան ջաղացի մեչը, մինն ասեց` «Ըսենց», մինն ասեց. «Ընենց»[1], ես էլ առավոտը վե կացա, նրանց ասածը արի, էկա թաքավոր դառա։
Էտ տղեն ասեց.— Հախն ըլի թաքավոր, ես չըլնե՞մ։
Վե կացավ գնաց էն ջաղացը։ Գնաց էտ ջաղացը, մտավ մի պուճախ, կուչ էկավ մնաց։ Կես քշերին տեհավ սատանեքը էկան. մեկն ասեց.— Հե՜յ վախ, ֆլան թաքավորի ախչիկը սաղացել ա։
- ↑ Մանրամասն պատմում է ասածները (ծանոթ. բանահավաքի):