Օթախի մեչ ղալմաղալն ընկավ, մինն ասեց՝ սաղունն ա, մինն ասեց՝ լոխմանինն ա, մինն էլ ասեց՝ աստղապաշտինն ա։
Սոյլամազ խանըմն ասեց.— Իմ հոր հացը ձեր պնչերքովը վե թափի, որ կարըմ չեք մի ախչիկ մարթի տալ. էտ ի՞նչ ա, որ դուք ըզդար վախտ քրքրըմ եք. էտ ախչիկը սաղուն կհասնի։ Բաղդադ մի երևելի լոխման կա, քանի՞ կապեկ արժի, որ իմ հիվանդն ըստի մեռնըմ ա։
— Ուրեմն դու էլ կհասնես էս ջահել թաքավորի տղին, որ քեզ խոսացրուց,— ասեց Սոյլամազ խանըմի հերը։
Մի վախտ էլ հ’անց կացավ, ըլեդ խոսող էլավ ոչ։
Սովդաքյարի հարսն ասեց.— Թաքավոր, որ ես էթամ իմ հոր կուշտը, ես ի՞նչ շուղար տամ, թե ես ի՞նչ եմ տեհել, ի՞նչ եմ լսել․ մի բան ասեք, որ լսենք։
Յորղանի տակից մըն էլ շառին ձեն տվուց.— Թաքավորի տղա, համփերա՛, մի առակ էլ ես ասեմ․ «Ժամանակով էրկու ախպեր շատ հ’իրար սիրըմ ին, որ մի սհաթ մինը մընին տեներ ոչ՝ սիրտը կպատռեր։ Մենձը պսակված էր, էրկու տղա ուներ, պուճուրը ազապ էր։ Օրերի մի օրը աներն էկավ թե.— Խնամի՛, էրեխանցը, իմ ախչիկը, իմ փեսեն իրեք օր ժամանակ տուր, տանենք մեր տուն, զանքանչը տենի, մխիթարվի, ըլեդ բերենք ձեր տունը։ Վե կալավ փեսին, թոռներին տարավ․ իրեք օրը քաշեց տասն օր, էկավ ոչ։
Ախպերն ասեց.— Յա ախպերս ա մեռել, յա ախպորս էրեխեքը, էթամ տենեմ ի՞նչ ա էլել։
Ձին նստեց, էկավ տեհավ մի խոնարված եկեղեցի կա.— Ով սուրփ եկեղեցի,— ասեց,— էթամ տենեմ, իմ ախպերը, իմ հարսը, իմ ախպոր էրեխեքը սաղ-սալամաթ են, ես գամ ըստեղ ըլեմ մատաղ։
Մխելի գնաց, տեհավ խնամին, ախպերը, հարսը, էրեխեքը սալամաթ էկան։ Փաթըթվեցին հ’իրար, ասեց.— Ա՜յ տնաշեն, ի՞նչ էլավ քեզ, ախր մեր սիրտը պատռեց։
Էկան հասան խոնարված եկեղեցուն։
— Դե՛, հարսի ջան, ձիս բռնա։ Ես նի մննեմ եկեղեցին, աղոթք անեմ ու գամ։
Գնաց, թուրը քցեց, հ’իրա գլուխը կտրեց։
Ախպերն ասեց.— Ա՛յ կնիկ, մի ձին բռնա, տենեմ էտ տղեն ի՞նչ էլավ։