Այս էջը հաստատված է
ես չեմ մնա։ Սոյլամազ խանըմին տանեմ հ’իրա հորը հանձնեմ, գամ։
Վե կացավ, Սոյլամազ խանըմին առավ, գնաց թաքավորի կուշտը, ասեց.— Էս քու ախչիկը, քու Սոյլամազ խանըմը, ում կտաս՝ տուր, քու մեխքը քեզ հետ. ես էլ դրա պես մի ախչիկ եմ, ես էն տղի կնիկն եմ, որ էս ախչիկը օխտը տարի ղաթրչի բանացրուց, ես էլ էկա հ’իրան տարա, տասնըչորս տարի պըհեցի։ Հըմի ինչ ուզըմ ա, թող անի։ Մնաք բարով, ես գնացի։
Ասեց, ձին քշեց ետ դառավ։
Դրանք հասան հ’իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։
Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, էրկուսն էլ՝ լսողներին։