— Ոտիդ մեռնե՛մ, ընձ էլ իլլաճ կարաք անի՞լ, էթալ գալով, ցախ կրելով իլլաճս կտրվել ա: Լավ իմացեք, որ ժառանգ էլ չունեմ ինձ:
— Ա՛յ մարթ, քեզ աստված բան շատ ա տվել:
Ախքատն ասեց.— Ի՞նչ:
— Աստված քեզ տվել ա մի ջուխտ որթի, մինը պըտի Արևելքի թաքավորութունը տիրի, մինը Արևմըտի թաքավորութունը պըտի տիրի։ Որ ըտենց շատ խնթրըմ ես, ծերունի․ հ'արի ես քեզ մի հատ ձու տամ, որ քշերը լիս տա, իսկ ցերեկը դնես ամանի տակ։ Հ'ուրըշի բան չասես։ Հ'ամեն հ'իրիկուն ձուն կդնեք ձեր առաչը, հ'ամեն մեկդ քառասուն ծունդր կդնեք, «Եկեսցեն» կասեք, աստված կաղաչեք ու կմտնեք ձեր տեղը։
Էտ մարթը ձուն առավ, դրուց ծոցը, ցախը շալակեց, էկավ բազարը, ծախեց, փողն առավ գնաց տուն։
— Է՜ կնիկ,— ասեց,— հ'աշկդ լիս ըլի։
— Ա՛յ մարթ, ի՞նչ ա պատահել։
— Կնի՛կ, խոսալ մի՛, որ աստված մեզ տվել ա։
— Ի՞նչ ա տվել։
— Էս ձուն ա տվել։
— Ա՛յ քու տունը շինվի, մեր տունը լիքը ձու ա, դրա էլածն ի՞նչ ա:
— Ա՛յ կնիկ, էս ընենց ձու ա, որ քշերը լիս կտա, էլ ճրաքի ծախս ունենալ չենք։
— Հըմի տենենք, ա՛յ մարթ։
Էկավ մութն ընկավ, հին կարպետը քցեցին ոնների տակը, չունեին զաթի, հենց էտ էր, ձուն բերին դրին հ'առաչները, սկսեց ձուն լիս տալը, չորս պատը լիս դառավ։
— Ա՛յ մարթ, հաստատ որ աստված մեզ տվել ա։
Մարթ ու կնիկ սկսեցին «Եկեսցե» ասելը և քառասուն ծունդր դնելը։
Էտ էլավ հ'իրանց պարտքը, որ հ'ամեն հ'իրիկուն աղոթքները անեն։
Շահ-օղլի Շահաբասը հրամայեց դալալին, որ ոչ մի տեղ ճրաք չպըտի ըլի, որ հ'ինքը պըտի քշերը ման գա, քաղաքը շատ անկարքացել ա, տենի էտ լրփութունը ինչ տեղ ա։