Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
3․ ԱՆԱ ԹԱՔԱՎՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի թաքավոր կար, կենում էր Անա քաղաքըմը։ Դրան իրեք հատ տղա ուներ. մենձ տղեն ու միչնեկ տղեն խնթրեցին հորը թե․ — Իրավունք տու մեզ՝ գնանք էրկու հատ ավ բերենք քեզ հըմար։

— Որթիք, գնացե՛ք, իրեք սար իրավունք ունեք ավ էթալու, համա չէթաք Ղարաբուլուտ Ղահրըմանի սարը, ո՛չ մի մրչիմ, ո՛չ մի օց իրավունք չունի էտ սարը նի'լլնի․ դա իրա ամարանոցն ա, էթաք էլ օքուտ չեք ունենալ։

Տղերքը հ'իրանց նետները վե կալան, հ'իրանց ձիանը նի էլան, գնացին։ Գնացին հասան էտ իրեք սարի կուշտը։

— Է՜, ախպեր,— ասեց մենձը,—արի էթանք էն սարը, որ թաքավորը ասըմ էր, տենենք մեզ ինչ կըլի։

Գնացին էտ սարը․ տեհան մարալը մի դըհիցն ա ման գալի, կխտարը մի դըհիցն ա ման գալի, ինչ ջուռա անասուն ասես՝ էտ սարըմը կար, ծաղկըներով, հ'ախպրներով լիքը։

— Դե՛հ, ախպեր,— ասեց,— նետդ վե կալ, տենենք քանի մարալ, կխտար ու ջեյրան կարանք վե քցիլ։

Մենձ ախպերը իրեքը վե քցեց, պուճուր ախպերը՝ էրկուսը. քաշ տալով բերին հ'ախպրի ղրաղին վե դրին։

— Դե՛հ, ախպեր, բե կրակ անենք, մի խորոված անենք, ուտենք։