Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Նա Ըսպհանու անղին լարով[1] քե կկալնի, մուղաթ կա՛ց՝ քեզ չքցի:

Հ'առավոտենց շատ թեզ դուս էկան դաշտը, տեհավ երկնքի աստղերին համբարք կա, մենակ դրա էկած ղոշընին համբարք չկա։

Ղոշունը մի դիհ ընկավ, էրկու թաքավորը մի դիհ ընկան:

Ասեց.— Ջահել թաքավո՛ր, հաստատ հետս կռվը՞մ ես, թե քաղաքդ տալիս ես:

Արևմտի թաքավորն ասեց.— Քանի սաղ ու կենդանի եմ, ես քեզ մի հատ քար չեմ տալ։

— Դե,— ասեց,— ազատ իրավունք ունես, գուրզդ քցա՛:

Հարամբաշին ասեց.— Թաքավո՛ր, հ'աշկդ ետ պըհա, ափսոս ես, քյամանդով քե կբռնի։

Ըտեղից Արևելքի թաքավորը բանցրացավ ու անդին լարը քցեց, քցելուն պես ընկավ Արևմտի թաքավորի շլինքը։ Ձեռը քցեց լարին քաշեց, քաշեց, կարեցավ ոչ կտրի։ Բերուց կշտին կաննացրուց: Ձեռները անղին լարով կապեց, քցեց ձիու հ'առաչը, ղոշունն էլ հետը:

Խաբարը գնաց կնկանը, թե մարթիդ քյամանդով տարան։

Կնիկը հաքավ արարգղի շորերը, հերսիցը հ'աշկերիցը կրակ էր վե թափըմ, քշեց ղոշընի հ'առաչը։

— Հը՛,— ասեց,— թաքավո՛ր, համփերի՛, ես էլ եմ թաքավոր, կռիվ անիլ պըտենք։

Ախչիկը ճչաց, ճչալուն պես Արևմտի թաքավորի հ'աշկիցը հեղեղ թափվեց, ասեց,— Ես զուր գնացի, կնիկս էլ իմ կրակն ընկնիլ պըտի:

Էտ դղըմը օխտն օր, օխտը քշեր էտ ախչիկը կռիվ արուց, մի փոս կար, քշեց ձին, բուգուրմիշ էլավ, Արևելքի թաքավորը քյամանդը քցեց, շլինքիցը բռնեց։ Դրա կռներն էլ կապեց, արուց ձիու հ'առաչը։

Գնաց, հասավ Արևելքը, հ'ինքն իրան մտածեց, թե մին օր մնի հ'աշկերը հանեմ, մի օր էն մնի հ'աշկերը հանեմ, նոր քցեմ զնդանը։

Քշերը տարան բռնատանը բռնեցին էտ կնկանն ու մարթին, ջոկ-ջոկ:

  1. Եփած կաշե լար (ծանոթ. բանահավաքի):