Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քցելուն պես՝ ախչկա ձին ընկավ սատկեց, տղեն ձիուցը վեր էկավ, թուրը քաշեց դրուց բերանն ու վազեց, ախչկան վե կալավ, տվուց գետինը ծունկը դրուց սրտին, վաթսուն հուսակը ձեռով բռնեց ու քաշեց վիրև, թուրը քաշեց, որ շլինքը կտրի, թաքավորն ու թաքուհին վրա էկան, ասեցին.— Տղա՛, էտ մի ախչիկը ինձ բախշա, թաքավորութանս հետ քեզ տվի:

Տղեն թուրը դրուց տեղը, ախչկա բիլակը բռնեց՝ կաննացրուց:

Քոմմա ժողովուրթը բղավեց.— Հալալ ա քե՛զ էտ ախչիկը:

Նոր ախչկա աչու բիլակը բռնեց ու գնաց դըբա թաքավորի տները:

Հասնելուն պես հանեց հ'իրա մատանիքը, տվուց ախչկան, ախչկա մատանիքը դրուց հիրա մատը։

Ժողովուրթն էկավ թե.— Թաքավո՛ր, արժան ա դրան թաքավորութունը:

Բերին օխտն օր, օխտը քշեր շատ շնորքով հարսանիք արին, պսակեցին։ Պսակեցին, թաքավորն ասեց.— Ես ծերացել եմ, իմ թաքավորութունս էլ ըսօրվանից քեզ տվի։

Դառավ թաքավոր։ Էտ քաղաքն էլ անկարք քաղաք էր, հ'ամեն բան հ'իրա տեղը կարքի տակ դրուց, իսանն հ'իրա տեղից չէր կարըմ եռալ քշերը:

Օրերի մի օրը մի գիր էկավ էդ տղին Արևելքիցը, որ հ'էքուցվանից սկսիլ պըտենք կռիվ անիլ։

Դա էլ պատասխանը գրեց, թե՝ թողեք էս էլ իմ թագարեքը քաշեմ, կռվըմ ենք՝ կռվենք։— Էն ժամանակը թաքավորը թաքավորի հետ էր կռվըմ, զորքը՝ ոչ։

Տղեն մի գիր գրեց էն հարամբաշուն, որ՝ համեցե՛ք, հաստատ իրավունք ունես վազիր դառնալու։

Հարամբաշին ասեց.— Տղե՛ք, ինչ որ արինք՝ բոլ ա, ինչ մարթ էթա իրա տունը, իմ մնացած ապրանքն էլ ձեզ։

Էկավ թաքավորի կուշտը, դառավ վազիր։

— Է՛,— ասեց,— վազի՛ր, Արևելքից մի գիր ունեմ, առ կարթա, տես սրա հնարն ի՞նչ կըլի։

Հարամբաշին ասեց.— Թաքավո՛ր, հ'ամեն բանի իլլաճ կըլի, էտ նոր էկող թաքավորին իլլաճ չի'լիլ, կբռնվենք մենք:

Թաքավորն ասեց.— Ընչի՞ հըմար։