Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ ձենին թաքավորը վե կացավ, տեհավ որ ճրաքով լիքն ա քաղաքի չորս դիհը, ոտ ու ձեռը շաղվեց:

— Ա՛յ, հա՜յ,— ասեց,— իմ թաքավորութունը գնաց ձեռիցս, սկսեց լաց ըլիլ։ Վե կացավ մի ձիավոր ղրկեց, թե՝ գնացեք տեհեք էտ էկողները ի՞նչ մարթիք են։

Գնացին, ըտոնց տարան թաքավորի կուշտը, ասեց.— Մենք դոստ մարթ ենք, էկել ենք թաքավորին ղոնաղ։

Հ'առավոտենց վախենալուն Շահ-օղլի Շահաբասը ղոշունն առավ, դեմ գնաց։

Հ'ինքը հ'իրան Շահաբասը մտածեց.— Ես ի՞նչ տամ սրանց, որ ինձնից հոժար ըլեն։

Գնաց էտ թաքավորի չադիրը, համեցեք արուց, հանթեսով առավ էկավ տուն։

Քշերը ըտեղ մնացին։ Շահաբասը ասեց կնկանը.— Տենես նրանք ի՞նչ բանի հըմար են էկել. թե էս քշեր վե կենանք սրանց գլխները կտրենք՝ ափսոս են, ջահել են, թե կտրենք ոչ՝ ինչ տանք որ հոժար ըլնեն, թողան էթան։

— Ընչի՞ ես խառնվել, թաքավո՛ր,— ասեց Շահաբասի կնիկը,— էն մեր սանահոր տված ձուն բախշենք, հերիք ա նրանց։ Շատ ուրախութունով ըռաղի կըլնեն։

Բարի լիսը բաց էլավ ձեր վրեն, մեր վրեն, Շահաբասը գնաց թաքավորների կուշտը, ասեց,— Բարի լի՛ս, ջահել թաքավորներ:

— Ասսու բարի՜ն, հազար բարին,— ասեցին թաքավորներն ու տեղներիցը կաննեցին։

— Գիտե՞ս ինչ կա, թաքավո՛ր,— ասեցին էրկու թաքավոր ախպերները:

— Ի՞նչ կա, ասեցե՛ք, պատրաստ եմ։

— Պըտենք էրկու խուրջին վեր'նենք էտ քուչովը էթանք ցած։

Ասեց.— Շատ լա՛վ, էթա՛նք։

Էրկու խուրջինը վե կալան, գնացին, քաղաքիցը դուս էկան, հասան էն հ'իրանց տունը։

Շահաբասը ետ թամաշ արուց, որ էտ էրկու թաքավորների հ'աշկերիցը կրակ ա թափըմ։

Մենձ ախպերը մի մարթի հրամայեց, թե էս էրկու խուրջինը վե կալ, տար էտ ախքատի տունը, ասա՝ թող հաքնեն, որ թաքավոր ա գալիս ձեզ ղոնաղ։