Ասեց.— Ջանըմ, էս երկուսը բոլ ա, տանեմ թաքավորին, քանի էս մարթիկը էկել չեն։
Էն ժամանակը գնաց, որ թաքավորը գյազմըմը բոլքի էր տալիս:
Օխար հետ գլուխ տվուց, թաքավորը տեհավ էտ մարթին.— Հը՛,— ասեց,— ի՞նչ կա, ա՜յ տղա։
Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քեզ հըմար ձուկն եմ բերել։
Ասեց.— Բե՛ր վիրև։
Տղեն ձուկը տարավ թաքավորի կուշտը։
Ասեց.— Բաց արա՛ տենեմ հ’էրեսը։
Տղեն որ ձուկը շանց տվուց, թաքավորը զարմացավ, ասեց.— Ա՛յ տղա, ինչ լավ ձկներ են։ Նազիր,— ասեց,— տա՛ր էս տղին մի էրկու բուռ ոսկի տուր՝ թող էթա։
Մարթն ուրախ-ուրախ էկավ հ’իրանց տուն։ Թաքավորը մի հատ ոսկե թեշտ շինել տվուց ու էտ ձկները քցեց մեչը։ Ղոնախլդն արուց, վերչացրուց, շհարցիք[1] սկսեցին գալ ձկներին մտիկ տալ։ Ջահել հարս, երիտասարթ յա մենձ մարթիկ էկան տեհան, շատ զարմացան, ասեցին,— Թաքա՛վոր, ըսենց բան չի ըլիլ։
Էտ լուրը հասավ թաքավորի ախչկանը, թաքավորի ախչիկը մի նամակ գրեց հոր վրա. «Ա՛փու, խնթրըմ եմ, ձկները ղրկես տենեմ: Համա հասկացի՛ր, տես էք են՝ ղրկի՛ր, թե որց են՝ ղրկես ոչ»։
Էտ խոսքի վրին ձկները ծիծաղացին, ծափ տվին ու ընկան ջրի մեչ:
Թաքավորն ասեց.— Ով կիմանա սրանց էքն ու որցը։
Բիրադի սինոթապետներն ասեցին թե.— Ծովեղեն բան ա, մենք չենք հ’իմանըմ։
Թաքավորը տեհավ, որ դրանց մեչ հ’իմանող չկա, ասեց նազրին.— Նազի՛ր, երկիր շատ ես ման էկել և փորցված մարթ ես, էս ձկների էք ու որցը պըտի հ’իմանաս։
Նազիրն ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես ի՛նչ հ’իմանամ, ծովեղեն բան են։
Ասեց.— Չեմ գի՛տըմ, իրեք օր քեզ ժամանակ ա, քթար՝ քթար, քթար ոչ՝ քու գլուխդ կկտրեմ։ Դե՛հ,— ասեց,— գնա մտածա։
- ↑ Քաղաքացիք (ծանոթ. բանահավաքի):