Ժամանակով մի մարթ ա ըլըմ, ունենըմ ա մի թամբալ տղա: Էտ տղեն ընդար թամբալ ա ըլնըմ, ուզում չի որ հ’իրա հըմար ջուր վերնի՝ խմի։
Օրվա մի օրը էտ թամբալը տենըմ ա, որ հ’իրանց դռնովը տավարի ոտի ձեն ա գալի։ Հերը գալիս ա տուն, ասըմ ա.— Ափու, էտ տավարը հ’ո՞ւր են տանըմ։
Հերն ասըմ ա.— Որթի, տավարը տանըմ են վար անելու, ցանք անելու։
Թամբալն ասըմ ա.— Ափու, հ’էքուց ինձ էլ դիր եզների վրին, տար հանդը, համա ինձ ասես ոչ, թե եզներին քշա՛։
Հերն ասեց.— Լավ, ասիլ չեմ։— Վե կալավ տարավ հանդը, ընչանք ճաշ վար արուց, ետո թամբալն ասեց, թե,— Ես սոված եմ։
Ասեց.— Ա՜յ որթի, դե վեր հ’արի ելքերի հ’ուսիցը, թող եզները արածեն, ես էթամ հաց բերեմ։
Ասեց.— Չէ՛, ես վե չեմ գալ։
Հերը բաց թողուց, գնաց հացի։ Թամբալը մտածեց, տեհավ որ մարթ կա ոչ, սկսեց եզներին քշիլ, թե. «Տենեմ եզները իմ քշելով կէ՞թան թե ոչ»։
Եզնիքը մի տասը լոք գնացին, էլ իժդար ծեծեց, գնացին ոչ։ Թամբալը մտիկ արուց, տեհավ, որ մարթ կա ոչ, եզնըքի հ’ուսից վեր էկավ, ասեց.– Տենեմ խոփն ընչի՞ ա դեմ առել, որ եզնիքը էթըմ չեն։