ըտեղ մնացին, որ աշխատեն, մի տեղ ապրեն։ Գնացին թաքավորին էլան մեհտար, շատ լավ ծառայեցին։
Էտ պուճուր ախպերը թաքավորի հ’աշկին շատ դիր էկավ։ Թաքավորը կանչեց իրա հ’առաչը, արեց ձեռ ու ոտ[1]։ Էն էրկու ախպերտինքը բախլեցին դրան, սկսեցին չարախոսիլ։
Օրերից մի օր թաքավորը ուզեց ձի նի ըլի, որ էթա ման գալու. էտ էրկու ախպերը ձիանը սարքեցին, դուս բերին, թաքավորը շատ հավանեց դրանց սարքած ձիուն․ տղեքն ասեցին․— Թաքավոր, ի՜նչ շատ մայիլ ես ըլըմ, բա որ ձին էլ լավ ըլնի, ի՞նչ ղըղամ լավ կըլնի։
— Խի՞,— ասեց թաքավորը,— իմ ձին լավը չի՞։
— Լավն ա. թաքավոր, համա մի պառավ կնիկ կա ֆլան տեղը, նրան մի հատ ձի ունի քու լայեղ։
— Էտ ո՞վ կբերի,— հարցրուց թաքավորը։
— Քու հ’առաչի տղեն կբերի, ոչ մինը կարալ չի բերի։
Կանչեց իրա հ’առաչի տղին, ասեց.— Ա՛յ տղա, ասըմ են ֆլան տեղը մի պառավ կա, նրան մի հատ ինձ լայաղ ձի ունի, գնա՛ բե։
— Թաքավոր,— ասեց,— նրա կուշտը էթալ ըլիլ չի, նա մի Ազրաիլ բան ա, ո՞նց կարամ էթա ընտի։
Ասեց.— Իլլաճ չկա, պըտի էթաս բերես, թե չէ գլուխդ կկըտրեմ։
Ասեց.— Թաքավոր, դե որ ասըմ ես, ինձ ժամանակ տուր մի օր։
Գնաց մալուլ-մուշկյուլ[2] օթախըմը նստեց։
Թաքավորի կնիկը էկավ էտ տղի օթախը, տեսավ մալուլ նստած ա, ասեց.— Ա՛յ տղա, խի՞ ես մալուլ նստել։
Ասեց.— Ի՞նչ անեմ, թաքուհի, թաքավորը ընենց մի բանի ա դեմ արել, որ մնացել եմ մալուլ կաննած։
Ասեց.– Ի՞նչ բան ա ասըմ քեզ։
Ասեց.— Ասըմ ա գնա ֆլան տեղը, մի պառավ կնիկ կա, նրան մի ձի ունի ինձ լայեղ, գնա՛ բեր ինձ հըմար։
Թաքուհին ասեց.— Դրա հըմա՞ր ես մալուլ։
— Հա,— ասեց,— դրա հըմար ա։