Մի օրից ետով խազեինի խնամիքը էկան, որ պուճուր ախչըկան տանեն, հրսանիք անեն։
Հրսանըքավորը էկան նստեցին, զոնքաչը փեսին տարավ ուրիշ օթախ՝ ախչկա մոտ։
Քաչալը դռան արանքից մտիկ էր անըմ. տեսավ, որ փեսեն ձեռը քցեց ախչկա շլնքովը, որ պաչեր, ինքը ասեց.— Վը՛ռթ։— Ու տեսավ, որ փեսեն կպավ ախչկանից։
Էկավ ինքը թունդրի կողքը պառկեց, ըսկսեց տքալը։ Հեչ մեկը գլխի չընկավ, թե ինչ էլավ:
Մի վախտ ետը քավորը թասը ձեռին օրհնելու վախտը ասեց.— Կանչե՛ք փեսին, որ խմըմ եմ նրա ու ախչկա կենացր։
Զոնքաչր գնաց, որ կանչեր։ Գնաց տեսավ, որ փեսեն ձեռը քցել ա ախչկա շլնքովը, թուշն ա պաչըմ։
Ասավ.— Բալա՛ ջան, էտ քու կնիկն ա, հետով էլ կըլի, արի՛ հիմի քավորը կանչըմ ա քեզ։
Փեսեն միթամ չլսեց։ Քաչալը դռան արանքովը թամաշա էր անըմ։
Զոնքաչր ձեռը քցեց փեսի վզովը, ասավ.— Արի՛ բալա ջան, ուշ ա, քեզ էն ուզըմ:
Քաչալը էտ վախտը ասավ.— Վը՛ռթ,— ու տեսավ, որ ըտ էլ կպավ։
Ւնքը գնաց, է՛լը պառկեց տքտքալով։
Մարթ չիմացավ։
Քավորը տեսավ, որ փեսան ետացավ, խնամուն ղրկեց։ Խնամին գնաց մի յումրուղ տվեց կնկա շլնքաքոքին, թե. «Ա՛յ կնիկ, ախր ըտրանք ջահել են, հո դու էլ ջահել չե՞ս, արի՛, խնամիքը ետացան»։
Քաչալն էտ վախտը է՛լը մտիկ էր անըմ դռան արանքովը։ Խազեինը որ կնկա ուսիցը քաշըմ էր, քաչալն ասեց.— Վը՛ռթ,— էլը կպավ։
Ինքը է՛լը գնաց պառկեց։
Քավորը տեսավ, որ էլի ետացան, ինքը վե կացավ գնաց։
Խազեինն ասեց.— Ա՛ման, եռու կաց, ըստեղ թլըսմ կա։
Քավորը կայնեց զատ։
Խազեինն ասեց.— Քավո՛ր, էլ մի կայնի, քաչալին ղրկե, թող էթա մոլլին բերի։