Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաչալը տքալով գնաց։ Հասավ մոլլի գեղը, գնաց մոլլի տունը, կինն ասեց, որ.– Մոլլեն տանը չի, գնացել ա թուխթ անելու։

Ասեց.— Խի՞ ես ուզըմ մոլլին։

Քաչալը պատմեց։

Ասեց.— Դե որ ըտենց ա, ես կգամ, ես էլ թախթ անել գիտեմ։

Ու էլան, ղուռան-մուռան բոխչա արին, էկան։

Ճամփին մի մենծ ջուր կար, քաչալը տկլորացավ, մտավ ջուրն անց կացավ, էս դիհը շորերն հաքավ։

Ասեց.– Դե դու էլ արի՛, ես փոսի մեչ կմտնեմ, որ չամըչնաս։

Մոլլի կնիկը տկլորացավ, շորերը բոխչա արեց, դրեց գլխին, ձեռքերով բռնեց, մտավ ջուրը, համա քաչալի աշկը տակնըհան մոլլի կնկա վրա էր։

Մոլլի կնիկը դուս գալու վախտը քաչալն ասեց.— Վը՛ռթ։

Մոլլի կնկա ձեռները կպավ բոխչիցը, բոխչեն կպավ գլխիցը։ Մոլլի կնիկը տեհավ, որ չի կարըմ պոկի գլխից, շատ չարչարվավ ու լաց էլավ։

Քաչալն ասեց.— Բա դու ասըմ իր ես կարամ թուխթ անեմ, բա խի՞ դու էլ ըտենց ըլար։

Ասեց.— Եսի՜մ։

Ու ըտենց տկլոր, ձեռներն ու բոխչեն գլխին, քաչալը բերեց գեղը։

Հրսանըքավորները բիրատի թոփ են էլե խազեինի հայաթը։ Բիրատի ըսկսեցին ծըծաղալը, թե քաչալն ի՞նչ ա բերըմ։

Քաչալը մոլլի կնկանը չիփլաղ տարավ խազեինի կուշտը։ Խազեինն ասավ.— Կա՛ չկա, էս քաչալի բաներն են։

Քաչալին ասին.— Ա՛յ քաչալ, էս դո՞ւ ես ըսենց արել։

— Ես խապար չեմ,— ասեց։

Տանուտերն էկավ, քաչալին մի էրկու սիլլա տվեց.— Շո՛ւն-շան որթի,— ասեց,— էս քու բաներն են որ կան, շո՛ւտ արա ազատի։

Քաչալը ծիծաղեց, ծոցիցը հանեց խազեինի հետի գրած պայմանը, ասեց.— Տանուտե՛ր, դե կարթա՛։

Տանուտերը կարթաց, տեսավ, որ պուճուր ախչիկը պտի տային քաչալին, որ իրեք տարի հոտաղ էր էլեր։

Տանուտերն ասեց.— Է՛լը ախչիկը կտամ քեզ, էս մարթկանցը պրծացրու։