Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՎԵԼՎԱԾ 1
Տարբերակեր

ԱՂԲԵՐ-ՏՂԱ ԵՎ ՔԱՌՍՈԻՆ-ԾԱՄ ՓԱՐԻ

Մե աղքատ մարդ, մե աղքատ կնիկ, էդոնք էլան, էդ քաղաքի մեջ ապրուստները չանցկացավ, ընկան ճանփեն, գնացին, շատ ու քիչ աստված գիտենա, գնացին մե քաղաքի ուրուճուհ էկան[1]։ Դես ու դեն ման էկան, էդ քաղաքի մեջը կար մի լավ պարիսպ, գնացին, էդ պարսպի դուռը նստան։

Սահաթը ութին թագավորը իրա տեղը քցեց որ քներ․ քնավ, էրազըմը ասսանից հրեշտակ վեր էկավ, թե․― Թագավոր ապրած՝ քու պարիսպի դուռը մե աղքատ վեր էկե իրան օղուլուշախի խետ. էնդրա մե էրեխա է էլեր, վերջը թագավորութինը ստանա։

Թագավորը զինք զարմացավ, վեր կացավ, տեղին մեջը նըստավ, միտ արաց․ «Էս ինչպես բան ա, էս տեսիլք ա․ էս տեսիլք չի․ կըլնի օր տեսիլք ա»։ Էդի թաղատան մտածեց, քնավ․ սահաթը ընցեր էր, յա չէր ընցեր, էդի՝ էրազըմը հրեշտակ իջավ․ «Թագավոր, ախր էնի քու թագավորութինը կստանա․ ես քեզի բա՛ն ասի»։

Թագավորը տեղի մեջ նստավ. կանչեց վաքիլ վազիրին․― Մե էլեք դուռը մտիկ արե՛ք աղքատ կա՞, թե չկա։

Գնացին, տեսան, ի՞նչ՝ մե աղքատ՝ մե կին, կնիկը պառկեր՝ մե էրեխա է բերեր։ Էկան թագավորին ասեցին։

  1. Պատահեցան (ծանոթ. բանահավաքի):