— Թագավոր ապրած՝ հայտնի է, բերած են. մի աղքատ մինադաշու վրեն նստած էր, էրեխեն լաց էր ըլլում։
Թագավորը զինքը հրաման արեց վաքիլ վազիրին թե.— Էն աղքատինը կանչե՛ք, գա տունը:
Աղքատը էկավ, կայնավ, գլոխ իջեցրեց թագավորին. ձեռներ կապեց դոշին, կայնավ:
Թագավորը հարցրեց.— Այ աղքատ, դու կարա՞ս էդ էրեխին ծախես, ես առնիմ։
Աղքատը դժվարացավ, թե.— Թագավոր ապրած, աստվածութենը ընձի քաղցրացավ, մե էրեխա տվեց, ես ո՞նց ծախեմ:
— Դու աղքատ մարդ ես, ես փողով եմ առնըմ, ոչ թե զոռով։
— Թագավոր ապրած, ինչպես կամենաս, էնպեսդ արա։
Կանչեց վաքիլ-վազիրին, ասաց.— Խազինիցը փող կհանե՛ք, էրեխին կդնեք կշեռքի մե թայը, ոսկին կլցեք մե՛ թայը, էրեխի կշեռքով ոսկի կտաք էս աղքատինը։
Փողը տվեցին, լցեց խուրճինը. դուս էկավ կնոջ կուշտը, էկավ, կնկան ասաց.— Այ կնիկ, քե բռնե, թե աստված մե էրեխա չէ տվեր, փող է. կտանինք, կշահինք։
Էդոնք ընկան ճանապար, էկան իրանց քաղաքը։
Թագավորը սկսեց՝ իրա վաքիլ-վազիրինը ասաց.— Էս էրեխին կտանեք, ֆելան մեշի մեջ կմորթեք. շորերը թաթխեք արընի մեջ, բերե՛ք, կտաք րնձի։
Վաքիլն ու վազիրը էրեխին վերցին, գնացին, մե մեշի ըռաստ էկան, մե չոպանի ասեցին.— Ըսկի գառ ունի՞ս ծախու։
— Ունեմ,— ասեց հովիվը։
— Գինը ի՞նչ ա քու գառիդ։
— Դու գիտե՛ք, ի՛նչ կտաք, տվե՛ք։
Վաքիլն ու վազիրը էրկու մանեթ փող տվեցին, գառնը առան, բերեցին, մորթեցին. էրեխի շորերը թաթխեցին արընի մեջ. վերցին-բերեցին, տվեցին թագավորին.— Թագավոր, մորթեցինք, էս էլ շորերը։
Խապարը վի՞րնից տանք.— խապարը վերու մարալից տանք։
Մարալը թազա ծներ էր. աստվածութենը մարալին էնպեսդ խեղճ տվեց թե.— Մարա՛լ, էն էրեխին էլ պախի, քու պալեքի խետը։