Վերցրին, տարան իրանց տունը, էնտեղ նստան մինչև օխտը օր. կոնախին պատիվ արեցին։ Աղբեր-տղեն ասաց.— Աղբերներ, ես էլ գամ ավղուշ, թամաշա անեմ։
Լուսը բացվավ, էլան ընկան ճանփեն, գնացին դևերի յուրտատեղը: Դևերը սկսեցին, որ իրանց ավ զարկեն:
Չուրի էդոնք մեկ ավ զարկեցին, Աղբեր-տղեն տասնըխինգ ավ վազավ բռնեց, բերեց։
Դևերը զարմացան.— Շատ լավ էղավ. մեզի խամար ավ թող բռնե:
Ըդոնք վերցրին, բերեցին տունը. մեծ աղբերը հազրեր էր կերակուրը.— Էս օր,— ասաց,— ի՛նչ պոլ ավ բերեր եք:
— Գարտաշ օղլու շնորհիվն է. մեր բերանը չէ:
— Աղբերներ, էս մարդը էկեր է, օխտը օր թմմեր է, պատասխան տվե՛ք,— ասեցին պուճուր աղբրները։
Ասեցին.— Կոնախը էսքամ չնստի, ի՛նչ բանի էք էկեր, մենք էլ իմանանք։
Աղբեր-տղեն ասաց.— Էկեր ենք Քառսուն-ծամ Փարուն, օր ուզինք իմ աղբորս՝ թագավորի տղին։
Դևերը սկսեցին, իրարի էրես իշկացին, ի՞նչ շնորքի տեր ես դու, որ մեր քուրը կուզիս։
— Ասսու շնորքով կտանեմ։
Դևերի պուճուրը, միջնեկը ասեցին.— Ջոջ աղբե՛ր, էսդոնք ճանփու դիր, թող էթան, մենք քուր տալու չենք։
Ջոջ աղբեր վերցեց, ասաց.— Աղբե՛ր, ել գնա՛։
Աղբեր-տղեն վերցեց.— Դե աղբե՛ր, էլե՛ք կռիվ էնինք։
Կյուրզերը վերցին, գնացին սեհրանկյահ տեղը։
— Նոպաթը քումն է թե իմը,— ասեց դևը։
— Իրավունք քումն է։
Դևը կյուրդ գցեց, ասեց.— Մուղաթ կաց, Աղբեր-տղա՛։
Աղբեր-տղեն ձեռ գցեց, բռնեց. իևքր քցեց, դևը կայնավ դեմը. գութանի պես դըպա կյուրզը դպավ, գետինը ճղեց։
Դևը ասաց.— Արի, կյուլաշ կպնենք։
Էկան կյուլաշ կպան. Աղբեր-տղեն դևին վերցեց, դրեց գետինը, թուրը քաշեց, հանեց որ դևի վիզը կռեր։
Դևը ասաց.— Իմ փայ քուրը պաղշեցի թագավորի տղին, էլ իմ վիզը մի՛ կտրի: