Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դևը գնաց ավղուշ, Աղբեր-տղեն էլավ խըսըլի միջից․ նստավ Քառսուն-ծամի կուշտը։

— Խասկըցա՞ր, ինչ ասաց։

Ասաց․— Խասկըցա։

Քառսուն-ծամ էրկու թել քաշեց իրա ծամերից, տվեց Աղբեր-տղին։ Աղբեր-տղեն կանչեց «աստված», ընկավ ճամփեն, գնաց, խասավ Էրևանը, հարցրեց դարբին Մարկոսի դյուքյանը, սալխ առավ, գնաց բարև տվեց, բարևը առավ, հարցրեց.— Ի՞նչ տղա ես։

— Ուստա՛, կարիպ տղա եմ, ուզում եմ աշակերտ ըլլեմ։

— Քու հախդ ինչ ա․ խոսա։

— Ընձի հախ չունենամ, եբոր քու զնդանը կոտրավ, իմ հախի տեղ մե չաքուճ շինես։

Կանչեցին իշխան մարդերին, պահման գրեցին։

Աղբեր-տղեն չաքուճը բռնեց ձեռը, էլավ աշակերտ։

Մե գութանի խոփ կար, դրեց կրակը, եռնը առավ։

— Աշակերտնե՛ր,— ասաց դարբինը,— հա՛շ կայնեք, որ տա՛ք։

Աղբեր-տղեն ճզտանից հանեց ծամերը, գաղտիկ դրեց զնդանի վրեն, իրեք անգամ ուստիցը իղին առավ թե՝ տա՛մ։

— Տո՛ւր,— ասեց դարբին Մարկոս։

Զարկելու պաշտան զնդանը չորս կտոր էլավ, ընկավ։

— Այ տղա՛, էս ի՛նչ օյին էր, քառսուն տարի է չկոտրեր էր։

— Դու չասեցի՞ր՝ «Տու՛ր»։

Սկսեց տղի խետ կռիվ անելը։

Տղեն ասեց.— Պահման ունեմ, ընձի մե չաքուճ պըտի շինես։

Շինեց չաքուճը, հալալլաշմիշ էղավ դարբին Մարկոսի խետ, ընկավ ճանփեն, խասավ Ալակյազա սարին․ ոտերի տեղը փիլաքյան-փիլաքյան շինեց չուրի գլոխը, էրի դուռը բացեց, չաքմաճեն միշից խանեց. դուռը բացեց, իրեք խատ ճնճղուկը բռնեց, էրկսի վիզը քաշեց։

Դևը էկավ, Քառսուն-ծամի դուռը փրքվավ։

— Իմ խոգու տեղը էնդրա խամար խարցնըմ էիր, էս օյինը խանեիր իմ գլոխը. էն մե խատ ճնճուղը օր կբերի, պարե տո՛ւր, գցեմ գորտումս[1], ջանս դինջանա։

Աղբեր-տղեն ընկավ ճանապարհ, որ գա Քառսուն-ծամի կուշտ։

  1. Կոկորդ (ծանոթ․ բանահաաքի)։