Ժամանակով ըլնում ա մի հարուստ մարթ, էտ մարթի անումը ըլնում ա Օհանես։ Էտ մարթին ըլնում ա մի տղա, տղի անումը՝ Զաքար։
Էտ տղեն էրազումը տենում ա, որ մի մարթ գալիս ա ասում. «Պսակվիլ մի՛, պսակիդ օրը պետք ա մեռնես»։
Մի վախտ անց ա կենում, հերն ասում ա.— Քեզ պետք ա պսակեմ։
Տղեն ասում ա․― Ինձ մի՛ պսակի, ես պսակի օրը պետք ա մեռնեմ, իմ նշանածի մեխքի տակը մի մտնի։
Հերն ասում ա․— Անկարելի բան ա, պետք ա պսակեմ։
Տղեն տենում ա, որ հերը քցում ա իրա զոռին, ասըմ ա.― Թո՛ղ էթամ, մի քանի ամիս ման գամ, նոր պսակի՝ մեխկը քու շլինքը։
Էտ տղեն վեր ա կենում էթում ա։
Էթում ա, ճամփին մի տղի ա պատահում. Բարև ա տալի, ընգերանում են, իրար հետ էթում են։
Էտ տղեն ասում ա Զաքարին.— Ո՞ւր ես էթըմ։
Թե․― Բա էթում եմ աշխարք տենամ։
― Չէ,— ասըմ ա տղեն,― քու հերը ուզում ա քեզ պսակի, դու գլուխդ առել ես, էթըմ ես։ Պատճառն ի՞նչ ա, որ չես ուզըմ պսակվի։
— Հա,— ասըմ ա Զաքարը,— Ես չեմ ուզըմ պսակվեմ, երազըմ