Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի բան չի զարկի․ մինչև ճաշին իրան ծառավութեն կախտի. կամաց-կամաց կիգա զաղի տակ, կաշկա՝ տենա, որ զաղից ջուր ա կաթում։ Չաշկեն խանում ա, դեմ տալիս ա էտ կաթիլքին, որ լցվի, խմի։ Որ լցվում ա, տանում ա բերանին, որ խմի․ իրան ձեռի կուշը կխփի, կթափի։ Իրան ծառավութեն բավական չէ՞ր, էտ կուշն էլ բարկացնում ա, որ ջուրը թափեց։ Իրեք անքամ լցվում ա, կուշը էլի չի թողում, որ խմի։ Ավճու խերս գալիս ա ու կշի վիզ կտրում ա։ Էլլում ա զաղի գլուխ, իշկում ա, օր մի հատ իշապ ըսպանուկ, արև տվե թուլն կխալե, զաղից կըկաթա։ Ավճին իրա գլխին կտա, թե. «Յամա՜ն իմ ձեռի կուշ, ի՜մ ձեռի կուշ»։

Ջուկոն ասեց․— Թաքավորն ապրած կենա, թաքավոր իրա գըլխին տվեց, ասեց․ «Ի՛մ զմրուտ կուշ, ի՜մ զմրուտ կուշ», չոբան իրա գլխին տվեց, ասեց․ «Յամա՜ն իմ կատուն, յա՜ման իմ կատուն», ավճին իրա գլխին տվեց, ասեց․ «Յա՜ման իմ կուշ, յա՜ման իմ կուշ»։ Արի ձեռ քաշա, ետո էլ կփոշվնիս, թաքավորութենդ ձեռիցդ կթռցնես։

Թաքավորն ասեց․— Չէ՛ պիտի պատմես։

Առավոտ վեր կացան, գնացին ախչկա կուշտ։ Քառսունէրկու ախչիկ ին, հըմեն ջուխտ-ջուխտ։

Ջուկոն ախչկներուն խնթրվավ, ըսավ թե․— Քույրիկնե՛ր, տկլոզցե՛ք, ես ձեր նամուսի փող կտամ։

Ախչիկներ ջուխտ-ջուխտ մերկացան, էկան։

Ջուկոն ասեց․— Թաքավո՛ր, իշկա, տես, թե սրանց մեչ տղա չկա՞։

Թաքավորը հըմենին իշկաց, տղա չտեսավ։

Մնաց թաքավորի ախչիկ ու ջոշ ղարարաշ։

Ջուկոն հարցեց․— Ընչի՞ չմերկանաք։

Թաքավորի ախչիկ Ջուկոյի վրեն խոսաց։

Ջուկոն պատասխանեց, ասեց․— Թե որ նամուսով ախչիկ ես, ընչի՞ տասնըմեկ նաֆարի ու վազիրի մեղքի տակ կմտնես։

Էս անքամ ախչկան ու ղարաբաշին չըլտըցրին[1], տեհան որ, ի՞նչ տեհան, ղարաբաշը տղա է՜։

Էտ վախտը թաքավորը խասկցավ բանի էղելութենը, ղարաբաշին

  1. Մերկացրին (ծանոթ․ բանահավաքի)։