Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՎԵԼՎԱԾ II

ՆՄՈԻՇՆԵՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱՐԲԱՌԻ ԽՈՍՎԱԾՔՆԵՐՈՎ

Աշտարակ

Ժամանակօվ մի թաքավօր ա ըլըմ։ Էտ թաքավօրը մի օր դ՛ուս ա գ՛ալիս բ՛ալկօնը ման գ՛ալի, տէնըմ ա, վօր մի օց հ’իրա ճուտէրը բ՛էրէլ ա բ՛ակի միչին սիրըմ ա։

Թաքավօրն էտ վօր տէնըմ ա, ասըմ ա.— Տէր աստված, ի՜նչ կըլի վօր ինձ էլ մի զավակ տայիր, յէս էլ սիրէի իմ զավակին․ բ՛ա յէս օցի զգար էլ կայի վօչ, վօր մի օցի ճուտ էլ ա ինձ տալիս չէս։

Էտ ժամանակը ասսու վօղօրմութէնի դ՛ուռը բ՛աց ա ըլըմ. աստված լսըմ ա թաքավօրի խնթիրքը ու օցի ճուտ ա տալի։

Գ՛ալիս էն թաքավօրին հ’աշկալիս, ասըմ էն.— Թաքավօ՛ր, հ’աշկդ լի՛ս, կնիկըդ ազատվեց․ համա ինչ անէս վօր մի օցի ճուտ ա բ՛էրէլ:

Թաքավօրն ասէց.— Փառք ասսու, ի՛նչ անէմ, էլի զավակ ա, էտ ա կամէցէլ աստված։

Էտ օցի ճուտը օրական մէնձանըմ էր, մի շափթվա վրին համարյա դ՛առավ մի ուշապ։

Թաքավօրի սինօթապէտնէրը ասէցին.- Սրան ընչօ՞վ կշտացնէնք։