Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քաչալը տենըմ ա, որ մի տեղ մարթիկը թոփ են էլել, հ՚ինքն էլ էթըմ ու կողքներին կաննըմ ա։ Դովլաթ ղուշին բաց են թողըմ, գալիս ա դովլաթ ղուշին դրա գլխին վեր ա գալիս։ Չորս դըհիցը թոփ են ըլնըմ, չորս դըհիցը գլխին տալիս են. — Քաչալ, դու ըստեղ ի՞նչ գործ ունես, ո՞ւմ տղեն ես։

Քաչալն ասըմ ա. — Ես քաղաքի նախրչու տղեն եմ։

Քաչալին ծեծելով բերըմ են կոխըմ նախրչու տունը, ասըմ. — Որ ըստիան դուս ես էկել՝ քեզ կսըպանենք։

Էթըմ են դովլաթ ղուշին նորից բաց են թողըմ: Գալիս ա երթկովը մննըմ, քաչալի գլխին վե գալի։ Քաղաքի մարթիկը թոփ են ըլնըմ, ասըմ են թե. — Աստված սրան թաքավոր ա կամեցել, պըտի դնենք թաքավոր։

Բերըմ են դնըմ թաքավոր։

Մի ամի՛ս, էրկու ամիս որ թաքավոր ա նստըմ, տենըմ են, որ բարեխիղճ թաքավոր ա, գալիս են հավաքվըմ, ասըմ են. — Մեզ մի ճամփա ունենք, ջուր չկա, բե՛ կեսը քաղաքի ծախսովը, կեսն էլ թաքավորի ծախսովը մի հ՚ախպուր հանա՛, էկող-էթող ջուր խմի. քեզ կյանք, արև խնթրվի։

— Ընչի՞ հըմար, — ասըմ ա, — ես թաքավոր ըլնեմ, ծախսի կեսը ժողովուրթը տա, ես կհանեմ հ՚ախպուրը, էկող-էթող ջուր խմի՛, կյանք ու արև խնթրվի։

Կանչըմ ա քանքանչիք, ջուրը հանըմ ա, հ՚ախպրի վրին մի հատ քար ա տնկըմ, հ՚իրա ախչկա ղըլըղով պատկերը քաշըմ ա, քարիցը կախ ա տալի, էրկու մարթ ղարավուլ ա դնըմ, ասըմ ա. — Ով որ կգա ըստեղ ջուր կխմի, «ախ» կքաշի, նրան կբռնեք, կբերեք իմ կուշտը։

Մի քանի տարուց ետը՝ էտ ախչկա նշանածը աշխարքը ոտքի տակը տալով գալիս ա ըտեղ, էտ հ՚ախպրի ջրիցը խմըմ, վեր ա կենըմ որ գնա՛, հ՚աշկը ընկնըմ ա պատկերքին, «ախ» ա քաշըմ ու էրկու ձեռով գլխին տալի։

Գալիս են ղարավուլները դրան բռնըմ են, ասըմ են. — Ա՜յ տղա, դու մեր թաքավորին հավան չկացար, որ «ախ» քաշեցիր։

— Էկե՛ք դուք իմ դարդիցը վազն էկեք, թողեք ես էթամ։

Ասըմ են. — Ի՛նչ բաց թողանք, քե պըտի տանենք թաքավորի կուշտը, թաքավորը կո՛ւզի բաց թողա, կո՛ւզի սըպանի։

Վեր են ունըմ, բերըմ տալի թաքավորին։

Թաքավորը ասըմ ա ղարավուլներին. — Դե դուք գնացեք։