Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.— Է՛ս ա:

Բարկացած ձեն տվեց.— Ջանլա՜թ:

Ջանլաթները թրերը քաշեցին, մտան նեքսև։

Աղջիկը որ տղին տեհավ՝ սիրուն տղամարդ, սիրտը կպավ, ասեց.– Ա՛յ հեր, մեղք ա, գլուխը մի կտրի, իրեքին էս սըպանում, ո՛չ թե մնին:

Թագավորն ասեց.— Ո՞նց։

Ասեց.— Թարխուն թագավորը բարկացել ա, աղջիկը տվել ա սրան: Ըռեհան թագավորն էլ ա բարկացե՝ աղջիկը տվել սրան, հմի եբոր դրան սըպանես, էն էրկուսն էլ հետը կսըպանվեն։

— Ախար չէ՞ որ դու էկար գանգատվեցիր:

Աղջիկն ասեց: Տղա ա, սխալվել ա, բա՛ն չկա:

— Որ ըտենց ա,– ասեց թագավորը բարկացած,– ես էլ քեզ կտամ սրան: Տղա՛, թող գնա, իրիկունն իմ աղջիկը իրա քառասուն ղարավաջովը կգա։

Տղեն դուս էկավ, չորս յանը թամաշ արեց, մոլորվեց. եդ դառավ, թագավորին խնդրվեց, ասեց.— Յա գլուխս տո՛ւ, յա ինձ Թռման դևովը ճամփու քցա՛։

Թագավորը հրամայեց Թռման դևին, վե կալավ, տարավ իրա տունը, վե դրեց:

Տղեն որ մտավ նեքսև, քոմմեքը վե կացան կաննեցին, ուրախացան ու բարովեցին։

Իրիկունը, մին էլ տեհան, թը՜փ, թը՜փ, թը՜փ, էկան վեր էկան քառասունըմեկ աղունիկ. դառան աղջիկ, մտան նեքսև։ Թագավորի աղջիկը գլուխ տվեց քոմմքին, կաննեց. ղարավաջները էկան մի-մին գլուխ տվին, կաննեցին։ Հացի թադարեք տեհան, նստեցին հաց կերան։ Պառավը վե կացավ, տղի տեղը դռան քամակը քցեց, քառասուն ղարավաջին մի ջոկ օթախ տվեց, իրեք աղջկանն առավ իրա ծոցը, քնեցին։

Առավոտը ղարավաջները գնացին, աղջիկը մնաց ըտեղ։

Եդ դառնանք, խաբարը տանք ո՞ւմից՝ Թարխուն թագավորից։

Թարխուն թագավորը հրամայեց վեզրին.— Թադարեք տե՛ս, է՛թանք ման գալու։

Էկան ման գալու, հասան Իգդիր։ Աղջիկը եբոր իմացավ, որ իրա հերը գալիս ա, գնաց համամ, հագավ, զարդարվեց, էկավ