Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ եդ կսըկվի ջրի տակը, կէթա աշկերտին կկանչի:– Ո՛րդի,— կասի,— հերդ էկել ա քեզ տանի, կէ՞թաս:

— Ո՛ւստա,— ասում ա աշկերտը,— որ մուրախաս անես՝ կէթամ, խի՞ չեմ էթա. մի բան որ վագես թամմել ա, ըստե մնամ ի՞նչ անեմ:

— Լա՛վ, որ էթում ես՝ էսքամ տարի ըստի ես, զադ սա՞րվել ես, որ էթաս հորնըմորդ պետքը գաս:

— Չէ՛, ո՛ւստա,— կասի տղեն,— ըսկի զադ չեմ սարվե:

— Գնա՛, է՜,— կասի ուստեն,— իմ աշկերտների միջին քոմմըքից քոռուղուփը դու իր, ըսկի բան էլա չկարացիր սարվի:— Կասի ու տղի ճակատը կպաչի, տղեն էլ ուստի ձեռը կպաչի, դուս կգան ջրի էրեսը, կբերի կտա հորը:— Հրե՛ս,— կասի,— քու տղեն սաղ-սալամաթ քեզ եմ տալի. վե կալ տա՛ր։

Հերը տղին որ կտենա, կվազի, կփաթթվի ճտովը, թշերը կպաչի, լաց կըլնի: Ինչքամ չըլնի, ջիգյար ա էլի, էս չորս տարի նրան չէր տեհե: Հեր ու տղա մնաս բարով կանեն ուստի հեննա, կթողան կգան։ Մի մանգզիլ որ կգան, տղեն կուզի իրա հունարը հորը շանց տա. հորիցը եդ կընկնի, ալապստրակ կդառնա, կվազի հոր աղաքը։ Հերը ինչքամ կչարչարվի, ինչ կանի, չի անի՝ չի կարա կալնի. ալապստրակը կփախնի, կմննի մի քարի տակ, կդառնա էլ եդ իսան, կգա հոր եննուցը կհասնի:

— Ա՛յ որդի,— կասի հերը,— խի՞ եդացար. նոր մի ալապստրակ էկավ, կշտովս անց կացավ. ինչքամ արի՝ չկարացի կալնի, թողաց փախավ։ Որ ըստե ըլնեիր, հո՛ էրկսով կկալնեինք, կտանեինք տուն, իրիկունը մերդ լավ-լազաթին կխորովեր, կուտեինք։

Տղեն չի խոսա, արշա չի ընկնի, թե էն ալապստրակը ինքն ա էլե: Մխելի տեղ կգան, էլի տղեն հորիցը եդ կընկնի, մի լավ ղոչ կդառնա, կվազի հոր աղաքը՝ դե՛ս կթռչկոտա, դե՛ն կթռչկոտա, հերը ինչքամ կչարչարվի, էլի չի կարա կալնի։ Ղոչը կփախնի կէթա կմննի մի քարի տակ, կդառնա իսան, կգա հորը կհասնի:

— Ա՛յ որդի,— կասի հերը,— էլի դու գըմվեցի՞ր, նոր մի լավ ղոչ էկավ կշտովս անց կացավ. ինչ արի, չարի՝ չկարացի կալնի. որ ըստե ըլնեիր, հո՛ էրկսով կկալնեինք, կտանեինք տուն, ղավուրմա կանեինք։

Տղեն էլի լիս չի ընկնի: Մախլա՛ս, գլխներդ ինչ ցավացնեմ,