Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտամ քեզ, ասա՛, թե. «Գյամին չի էթում, մատաղ ա ուզում», համամչու տղեն բալքի բերես քցես ծովը։

Գյամչին էթում ա թագավորի կուշտը, գլուխ ա տալի, կաննում ա:

Թագավորն ասում ա.— Հը՛, ինչ կա:

Ասում ա.— Թագա՛վորն ապրած կենա, գյամին չի էթում։

Օխտը տարին մի հետ մի տղա մատաղ ենք տալի ծովին, էս ա օխտը տարին թամմել ա, մի տղա պտի մատաղ տանք։

Ասեց.— Ախար մեղք ա, ըտենց բա՞ն կըլնի։

Ասեց.— Դո՛ւ գիտաս, առանց մատաղի գյամին չի էթա։

— Դե որ ըտենց ա,— ասեց թագավորը,— գնա մեկին տար, քցա ծովը։

Գյամչին էկավ համամչու տղին վե կալավ տարավ գյամու մեջ։

Տեհավ տղեն շատ սիրուն ա, դուրեկան, ասեց.— Մեղք ա, խի՞ քցեմ ծովի մեջ, կտանեմ, բրախ կտամ ծովի էն յանը։

Վեր ա ունում, տանում ա, գյամուցը հանում, բրախում։ Տղեն էթում ա էդ քաղաքի մեջ ման ա գալի, տենում ա մի մարդ մի ղութի շըլակել ա, ման ա գալի, բղավում ա. «Առնո՜ղն էլ ա փոշման, ծախո՜ղն էլ ա փոշման»։

Էդ տղեն մոտանում ա, ասում ա. «Էդ ի՞նչ բան ա, որ առնողն էլ ա փոշման, ծախողն էլ»։

Ասում ա.— Ես էլ չեմ գիտում։

Թե.— Բա ի՞նչ ա դրա գինը։

Թե ինչ կտաս, տո՛ւ։

Տղեն հանում ա մի քանի ոսկի ա տալի, առնում, բերում ա դնում գյամու մեջը: Թագավորի նազիր-վեզիրը թագավորի հմար աղջիկ են ջոկում, բերում գյամին դնում, քշում։ Էդ տղեն էլ էթում ա մի քյոշա, նստում։ Մնում ա մինչև իրիկուն, մութը ընկնում ա, էդ տղեն ղութու դուռը բաց ա անում, տենում ա՝ էս ա մի աղջի՜կ կա միջին, չուտես, չխմնս, կաննես խադ ու խալին թամաշ անես։ Նստում են իրար հետ հաց են ուտում։ Բիրդան գյամչին գալիս ա տենում էդ աղջիկն ու տղեն իրար հետ հաց են ուտում, աղջկան տենալուն պես՝ խելքը գլխիցը էթում ա։

Կաննում թամաշ ա անում, տղին ճանանչում ա, ասում ա.— էս էն տղեն ա, որ պտի քցեի ծովը, հմի կքցեմ, աղջիկը կառնեմ։