Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըլնում, մնում։ Դե՛ս, դե՛ն ա մտիկ տալի, տենում մի պուճախին էլ մի ոսկե սինի՝ մեջը լիքը փլավ, մի ղազ էլ տապակած, փլավի գլխին դրած: Նա էլ զաթի էսթավուր բանի էր ման գալի. վրա ա պրծնում, կուշտ ու կուռ փլավն ուտում, բերանը սրբում, էն գիհը կաննում: Եննա էթում ա աղջկա էրկու թուշը ղայիմ պաչում, նոր ղայշի տուտը բռնում, բանձրանում էլ եդ իրա տեղը։ Դու մի ասի՝ էդ աղջիկը հենց թագավորի աղջիկն ա ըլնում։

Էդ աղջիկն ա՝ մի վախտ զարթնում ա, վե կենում տենում իրա փայ փլավը կերել են. հայլու մեջն ա մտիկ տալի, տենում էրեսի վրեն լաքա կա։

— Կա չկա,— ասում ա,— ըստե մարդ ա մտե, համ իմ փայ փլավն ա կերե, համ էլ ինձ պաչե, թողե գնացե։

Դե՛ս ա ընկնում, դե՛ն ա ընկնում, է՛ս պուճախը, է՛ն պուճախը, տենում ա մալալ-մաղաթ չկա, դուռն էլ ղայիմ շինած ա։ Մնում ա արմացած, չէ իմանում էս ի՛նչ բաս ա։

Էգսի օրը աշկերտն էլ էդ վախտին ֆորի միջիցը էն ծակը բաց ա անում, վե գալի թագավորի աղջկա օթախը, տենում ա էլի քնած ա․ էթում ա նստում, անսաս նրա փայ փլավն ուտում, եննա մոտանում ա աղջկա ջուխտ թուշը պաչում, հենց ուզում ա էթա՝ աղջիկը նրա փեշը ղայիմ բռնում ա։

— Ա՛յ տղա,— ասում ա աղջիկը,— օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս սիրտ չի արե ըստե ոտ դնի, դու ո՞նց սիրտ արիր մտար իմ օթախը։ Ոնց ես՝ էթամ հորս ասեմ, էն սհաթին քեզ քյալլա անիլ տա։

— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասում ա տղեն,— քու սերն ա բերե։ Քանց հորդ ես ասում,— ասում ա,— հազիր դու քու ձեռովը քյալլա ա՛րա, պրծի էլի։

Էս խոսքը շատ ա դիր գալի աղջկանը։

— Բաս որ ըտենց ա,— ասում ա,— սրանից դենը ես քունն եմ, դու իմը: Ռազի՞ ես։

— Ռա՛զի եմ,— ասում ա տղեն։

Նոր թազադան էրկսով նստում են հացի․ ուտում են, խմում, քեֆ անում, ջա՛ն ասում, ջա՛ն լսում ընչանք դառը կեսգշեր։ Եննա տղեն վեր ա կենում էթում էլ եդ իրա տեղը, ծակը ղայիմ կայնում, որ մարդ չիմանա:

Ըսենց անցկացավ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս․ էս