Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

27. ՉՈՒԹՉԻ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Էդ մարդը չութչի ա ըլնում: Դրանք ունենում են մի մինուճար տղա։

Օրեն մի օրը էդ Չութչին չութը վեր ա ունում, էթում հանդը չութ անելու: Չութ անելիս բիրդան չթի սամիքը կոտրվում ա. մնում ա մաթալ, էլ չի կարում չութ անի, փոր-փոշման եդ ա դառնամ, գալի տուն:

Էթամ ա իրա ընկորտանցը իմաց ա տալի, թե.— Էգուց էկեք իրար հեննա էթանք մեջեն, սամու փետ բերենք:

Չութչու տղեն էս որ իմանում ա, գալիս ա, հորն ասում.— Ա՛յ հեր, մի՛ էթա, փորձանք կգա գլուխդ, ֆլա՛ն օրը, ֆլա՛ն վախտը ընե՜նց մի անձրև պտի գա, ընե՜նց մի բուք ու բորան պտի անի, որ տոտոծ փրկի, ազատի։

— Ա՛յ որդի,— ասում ա հերը,— ախար ո՜նց կըլնի, խալխին ե՛ս եմ իմաց տվե, գլխահան արե, ես որ չէթամ՝ ամոթ չի՞։

— Ա՛յ հեր,— ասում ա,— քու ի՞նչ բանն ա. ես նրանց ջուղաբը

կտամ, դու իրիկունը թեք ընկի, քնի՛:

— Ա՛յ որդի,— ասում ա հերը,— որ ասում ես՝ էլ ի՛նչ ասեմ. թող քու ասածն ըլնի։

Իրիկունը թեք ա ընկնում, քնում։

Էն գլխեն, չը՜խկ հա չըխկ, չը՜խկ հա չըխկ, թը՜խկ հա թըխկ,