Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասնում ա թագավորի ամարաթը։ Նազիրը չի ղմշում, որ էդ թավուր գյոզալ տղին մորթենю էլ չի տանում թագավորի կուշտը, բերում ա. իրանց տանը պահում։ Էդ նազրի կնիկը տենում ա՝ մարդը դառը-տխուր նստած ա:

– Ա՛յ մարդ,— հարցնում ա,— խի՞ ես ըտենց մալուլ-մաշկյուլ նստե, ասա տենամ դարտդ ի՞նչ ա։

— Տենո՞ւմ ես էս տղին, ա՛յ կնիկ,— ասում ա նազիրը,– պտի մորթենք, որ ի՛նչ ա թագավորի թաբառուկ աղջիկը սրա արինը խմի, լավանա:

— Տնա՛շեն,— ասում ա կնիկը,— էդ ի՛նչ ա, որ դրա հմար դարտոտե, վարամնոտե նստել ես. հրեն մեր հարևանի տղին էս մի սհաթ չիլնի, որ տարան թաղեցին, եդ դառան. էս գշեր գնա նրա գերեզմանը քանդա, հանա՛, գլուխը կտրա՛, բե՛, եննա մի ոչխար մորթա՛, արինը լցրա՛ մի ամանի մեջ, էս տղի շորերն էլ արնոտ արա՛, տա՛ր թագավորի աղջկանը շանց տո՛ւ, ա՛սա. «Մորթել եմ, արինն էլ հրես բերե». նրանք շատ գիտա՜ն, թե էդ ընչի արին ա:

— Զորա՜նաս, ա՛յ կնիկ,— ասում ա,— լավ խելք սարվացրիր. ըտենց էլ կանեմ։

Էդ նազիրը կես գշերին վեր ա կենում էթում գերեզմանները, ման գալի, կնկա ասած էրեխի գերեզմանը գտնում, քանդում, հանում, գլուխը կտրում վրիցը, էլ եդ դնում տեղը, ֆորում ու յա՜լլա՝ դպա տուն ա կրնկում։ Գալիս ա տուն, մի ոչխար ա մորթում, մի խոր աման լիքը էդ ոչխարի արնիցը վեր ունում, էդ տղի հին-մին շորերը հանում ա, թաթխում արնի մեջը, առավոտը գշերով-գշերհանա էդ շորերն ու գլուխը վեր ա ունում, տանում դուզ թագավորի աղջկա կուշտը։

— Թագա՛վորի աղջիկը սաղ ըլնի,— ասում ա,— էրեխուն ինչքամ բշտեցի, հեննեն կռվեցի՝ ճար, իլլաճ չէլավ, չէկավ, ես էլ վե կալա ճամփին մորթեցի. հրես էս ա՛րինը, էս գլո՛ւխը, ըս էլ շո՛րերը։

Թագավորի աղջիկը վեր ա ունում արինը խմում, ասում.— Օխա՜յ, անջախ մի սիրտս հովացավ:

Անց ա կենում մի վախտ, օրեն մի օրը թագավորը կանչում ա իրա նազրին:

— Մի շաբաթ քեզ մհուլ,— ասում ա,— պտի իմանաս՝ էն ձկները, որ բերիր տվիր աղջկանս, խի՞ ին ծիծաղում, դրանով ի՞նչին ուզում ասի: