Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռացավ էն մեկը հանդարտ հանեց, հանեց դրեց կողքը: Տեհավ ձեռները կեղտոտել ա, էն բադիի ջրի միջին ձեռները լվաց, տեհավ որ բադիի ջուրը դառավ ոսկի, բադիեն էլ դառավ ոսկի, եդ դառավ թամաշ արեց, որ կըտերն էլ են դառել ոսկի: Կըտի կեսը վե կալավ, տարավ բազրկյանին:

Բազրկյանն ասեց.— Ախար դու մի հատ սաղը պտի բերեիր:

Ասեց.— Ներողությո՛ւն, կեսն եմ բերե:

Ասեց.— Էս էլ բո՛լ ա:

Տղեն բազրկյանից շնորհակալություն արեց, գնաց իրանց տունը. մտածեց, ասեց.— Էթամ իմ կնկանը, էրեխեքանցս վեր ունեմ, բերեմ ըստեղ, մարդավարի ապրենք։

Առավոտը գնաց մի ձի առավ, մի ձեռք ասպար առավ, տունն ու դուքանը շինեց, ձին նիլլավ՝ գնաց: Գնաց, մի իրիկուն մութն ընկավ, հասավ իրա տունը: Դուռը ծեծեց, կնիկը գուս էկավ, տեհավ, որ մի ձիավոր, ասպարի միջին կորած, դռանը կաննած ա, վախեցավ:

Ասեց.— Ա՛յ կնիկ, դուռը բաց արա՛:

Ասեց.— Դու ո՞վ ես։

Ասեց.— Չե՞ս ճանանչում, ես եմ էլի, չե՞ս ճանանչում։

Ասեց.— Չէ՛, ո՞վ ես:

Ասեց.— Քո՛ւ մարդն եմ,— ասեց ու ձիուցը վեր էկավ, մտավ նեքսև:

Կնիկը տեհավ դրուստ իրա մարդն ա, ասեց.— Բարո՛վ ես էկե, էս ո՞ւր մնացիր։

Ասեց.— Եդացա, համա բո՛լ եմ աշխատե, էկել եմ քեզ տանեմ, էրեխեքանցը տանեմ։

Ասեց․— Ա՛յ մարդ, մենք ընտեղ չենք կարա ապրի, քաղաք ա, ծախսներս շատ կըլնի, ըստեղ գեղ տեղ ա, ո՛նց ուզենք, ընե՛նց կկառավարվենք։

Ասեց.— Ա՛յ կնիկ, մի՛ վախի, ընքան աշխատել եմ, որ քու օխտը պորտն էլ ուտի՝ չի հատնի։

Առավոտը վե կացան, էլած֊չէլածը բաշխեցին քյասիբ հարևաններին, իրանք գնացին իրանց թազա, տունն ու տեղը։

Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Երկնքից իրեք հատ խնձոր ընկավ, մեկն՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին: